Ամբակում Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+13.09 oC

Ամբակում Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ

13:40 19.10.2024

Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ.

«Հարգելի՛ ծառայակիցներ, գործընկերներ և վետերաններ, Քրեակատարողական ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ:

Մեր ծառայության ընթացքում, անկախ բոլոր դժվարություններից ու խնդիրներից, փորձել ենք կուռ միասնությամբ անել առավելագույնը՝ Քրեակատարողական ծառայության համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու, թերությունները բացահայտելու և վերացնելու համար: Ունենք շատ ձեռքբերումներ, որոնք մեր աշխատանքային տարեգրության մեջ փաստագրվում են ձեր պատասխանատու վերաբերմունքի, ուժեղ կամքի, տոկունության, կամային բարձր հատկանիշների ու մասնագիտական գիտելիքների շնորհիվ: Ոլորտում կան նաև շատ անելիքներ, որոնց իրականացման համար պահանջվում է մեզնից լինել է՛լ ավելի միասնական, նպատակասլաց և վճռական:

Ծառայության համար արժանահիշատակ օրվա կապակցությամբ մեկ անգամ ևս մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, մասնագիտական և մարդկային բարձր արժեքներով հաստատված առաջընթացներ և զգոնություն՝ անձնական պատասխանատվությամբ կատարելու ի պաշտոնե ձեզ վերապահված պարտականությունները:

Խորին հարգանքով և երախտագիտությամբ շնորհավորում եմ նաև վետերաններին, որոնց փոխանցած փորձն ու գիտելիքները քրեակատարողական համակարգի կայացման համար ծառայել են որպես հիմնասյուն: Բարի՛ ծառայություն»,-նշված է ուղերձում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 19.10.2024

SHANTNEWS

Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս պետք է պահպանել այդ տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու պահանջը․ ՄԻՊ

17:46 19.10.2024

Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս պետք է պահպանել այդ տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու պահանջը․ ՄԻՊ

Վերջին օրերին համացանցում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը անչափահաս ֆուտբոլիստների դեմքերով լուսանկարներ է տեղադրել մարզաբազայում՝ ուղեկցող գրությամբ արգելելով վերջիններիս մուտքը մարզաբազա։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող մարմնի կողմից համացանցում իրականացվող մշտադիտարկումները վկայում են, որ առհասարակ նմանատիպ դեպքերը, հատկապես՝ երեխաների նկատմամբ ոչ […] ...

Հրդեհ տան տանիքում

17:40 19.10.2024

Հրդեհ տան տանիքում

Հոկտեմբերի 19-ին, ժամը 13:10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կութ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։47-ին, մարվել՝ 14։30-ին։ Այրվել են գյուղի 2-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 […] ...

Բորելը մեկնաբանել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը

17:32 19.10.2024

Բորելը մեկնաբանել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը բացում է Մերձավոր Արևելքում հրադադարի հասնելու և հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու հեռանկարը, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։ «Սինվարի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում նոր հեռանկար է բացվել, մենք պետք է օգտագործենք այն՝ հասնելու հրադադարի, քաղաքական լուծում գտնելու համար»,-ասել է նա լրագրողներին ղեկավարների հանդիպման շրջանակում։ Բորելը շեշտել է, որ […] ...

ՃՏՊ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին. կա տուժած

17:23 19.10.2024

ՃՏՊ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին. կա տուժած

Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:07-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհատ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «KamAZ» (վարորդ՝ Ն. Ա., ծնված 1995 […] ...

Գևորգ Մելիքսեթյանը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին և «Գլոբալ ստանդարտների սիմպոզիում»-ին

17:15 19.10.2024

Գևորգ Մելիքսեթյանը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին և «Գլոբալ ստանդարտների սիմպոզիում»-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը հոկտեմբերի 14-15-ին աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն՝ մասնակցելու «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին (WTSA-24) և «Հինգերորդ գլոբալ ստանդարտների սիմպոզիում»-ին, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Նախարարի տեղակալին ուղեկցել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը: Մելիքսեթյանը՝ «Գլոբալ ստանդարտների սիմպոզիում»-ի (GSS-24)՝ «Բարձր մակարդակի սեգմենտ. […] ...

BACK_TO_TOP