«Ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին առաջին արձագանքողների համար» վերապատրաստման դասընթացներ Սյունիքի և Շիրակի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+12.09 oC

«Ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին առաջին արձագանքողների համար» վերապատրաստման դասընթացներ Սյունիքի և Շիրակի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատներում

12:36 19.10.2024

Հոկտեմբերի 7-ից 16-ը ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագետները Սյունիքի և Շիրակի մարզերում կազմակերպել և անց են կացրել «Ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին առաջին արձագանքողների համար» մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցել են Կապանի և Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողներից կազմավորված ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին արձագանքող թիմերի 34 մասնակիցներ։

Դասընթացներն անցկացվել են տեսական և գործնական փուլերով՝ նպատակ ունենալով բարձրացնել առաջին արձագանքող ստորաբաժանումների կարողությունները, գործնական հմտությունները և անվտանգությունն արտակարգ իրավիճակներում։

Վերապատրաստման տեսական փուլում մասնագետները ներկայացրել են «Ռադիոակտիվ նյութերի վերաբերյալ» ներածական դասընթաց, «Անհատական պաշտպանության միջոցների տեսակները, կիրառումը, մեթոդները», «Վարակազերծման եղանակները և տեխնոլոգիան» թեմաներով դասընթացներ։

Դասընթացների երկրորդ հատվածը նվիրված էր գործնական ուսումնառությանը, որտեղ մասնակիցները կարողացել են կիրառել տեսական գիտելիքները՝ իրականացնելով սիմուլյացիոն վարժություններ, որոնք մոդելավորել են ճառագայթային, քիմիական և կենսաբանական արտակարգ իրավիճակները։ Գործնական պարապմունքի ընթացքում ուսուցանվողներն իրականացրել են ճառագայթային, քիմիական, կենսաբանական հետախուզություն, նմուշառում, ինչպես նաև վարակազերման գործընթաց՝ հատուկ համազգեստների և տեխնիկայի կիրառմամբ։

Առաջիկայում նախատեսվում են նմանատիպ վերապատրաստումներ կազմակերպել նաև Լոռու և Տավուշի մարզերի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատներում, ինչը կնպաստի արտակարգ իրավիճակներում առաջին արձագանքող ստորաբաժանումների գործնական կարողությունների և մասնագիտական գիտելիքների շարունակական զարգացմանը, ինչպես նաև հանրային անվտանգության բարձրացմանը ՀՀ տարածքում։

Նմանատիպ միջոցառումները մշտապես գտնվում են ՆԳՆ փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում՝ արտահայտելով համակարգի հանձնառությունը բնակչության անվտանգության և պաշտպանության մակարդակի բարձրացման գործում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի արտգործնախարարը ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

18:15 19.10.2024

Ֆրանսիայի արտգործնախարարը ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ վկայակոչելով RBC-Ukraine գործակալությունը։ Շաբաթ օրը ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատանը, հայտնել էր, որ Բարոն այցով ժամանել է Կիև։ «Մեր օգնությունը դրսևորվում է կոնկրետ օրինակներով, մենք Ուկրաինային տրամադրում ենք սարքավորումներ և ռազմական տեխնիկա: Ֆրանսիան նաև առաջին […] ...

Հայաստանի բնակչության 62 տոկոսը գոհ է ՆԳՆ ոստիկանության աշխատանքից. ՆԳՆ

18:05 19.10.2024

Հայաստանի բնակչության 62 տոկոսը գոհ է ՆԳՆ ոստիկանության աշխատանքից. ՆԳՆ

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը կրկին իրավապահ համակարգի մարմիններից առաջինն է։ Կատարված հարցման արդյունքներով՝ 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ մասնակցած անձանց 62 %-ը եղել են լիովին գոհ կամ ավելի շուտ գոհ ՀՀ ոստիկանության աշխատանքից։ Հարցմանը մասնակցել են 18 տարին […] ...

SHANTNEWS

18:00 19.10.2024

SHANTNEWS

Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս պետք է պահպանել այդ տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու պահանջը․ ՄԻՊ

17:46 19.10.2024

Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս պետք է պահպանել այդ տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու պահանջը․ ՄԻՊ

Վերջին օրերին համացանցում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը անչափահաս ֆուտբոլիստների դեմքերով լուսանկարներ է տեղադրել մարզաբազայում՝ ուղեկցող գրությամբ արգելելով վերջիններիս մուտքը մարզաբազա։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող մարմնի կողմից համացանցում իրականացվող մշտադիտարկումները վկայում են, որ առհասարակ նմանատիպ դեպքերը, հատկապես՝ երեխաների նկատմամբ ոչ […] ...

Հրդեհ տան տանիքում

17:40 19.10.2024

Հրդեհ տան տանիքում

Հոկտեմբերի 19-ին, ժամը 13:10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կութ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։47-ին, մարվել՝ 14։30-ին։ Այրվել են գյուղի 2-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 […] ...

Բորելը մեկնաբանել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը

17:32 19.10.2024

Բորելը մեկնաբանել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը բացում է Մերձավոր Արևելքում հրադադարի հասնելու և հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու հեռանկարը, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։ «Սինվարի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում նոր հեռանկար է բացվել, մենք պետք է օգտագործենք այն՝ հասնելու հրադադարի, քաղաքական լուծում գտնելու համար»,-ասել է նա լրագրողներին ղեկավարների հանդիպման շրջանակում։ Բորելը շեշտել է, որ […] ...

BACK_TO_TOP