11:59 17.09.2018
«lragir.am» լրատվական կայքում սույն թվականի մայիսի 15-ին հրապարակվել է հարցազրույց ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի նախկին տեղակալ Լուսինե Թասլակյանի հետ, որում տեղեկություններ են հրապարակվել գործակալությունում առերևույթ թույլ տրված մի շարք չարաշահումների մասին: Մասնավորապես նշվել է, որ գործակալության պետ Վահան Դավթյանի կարգադրությամբ վերջինիս ենթակա աշխատակիցները ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար գործակալություն դիմած անձանց ուղղորդել են թույլատրելի սահմանային արտահոսքերի արժեքները հաշվարկելու նպատակով օգտվել ծառայության ավելի բարձր արժեք պահանջող, փաստացի Վահան Դավթյանին պատկանող և նրա մոր՝ Անուշ Սահադյանի անվամբ հիմնադրված «Տաթ Հոլդինգ» ՍՊ ընկերության ծառայություններից:
Հրապարակման առթիվ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեպ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Լուսինե Թասլակյանն իր տված բացատրությամբ պնդել է հարցազրույցում նշված տեղեկությունները և հայտնել, որ գործակալության պետ Վահան Դավթյանը 2017թ. հուլիսին հիմնել է «Տաթ-Հոլդինգ» ՍՊ ընկերությունը և ջրօգտագործման թույլտվության համար դիմած ֆիզիական և իրավաբանական անձանց ուղղորդել նշված ՍՊ ընկերություն՝ թույլատրելի սահմանային արտահոսքի հաշվարկի վճարովի ծառայություն ստանալու համար: Հաշվարկն ավելի մատչելի գներով այլ ընկերության պատվիրած ֆիզիկական և իրավաբանական անձանց ջրօգտագործման տրամադրման գործընթացն անհարկի ձգձգվել է, նրանց համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվել կամ ջրօգտագործման թույլտվություն ընդհանրապես չի տրվել: Նշվել է նաև, որ 2017թ. նորաստեղծ «Տաթ-Հոլդինգ» ՍՊԸ-ն 50.000.000 ՀՀ դրամի թույլատրելի սահմանային արտահոսքի հաշվարկի վճարովի ծառայություններ է մատուցել «Վիոլա ջուր» ընկերությանն այն դեպքում, երբ այլ կազմակերպություններում նման հաշվարկը հնարավոր է պատվիրել շատ ավելի ցածր արժեքով:
ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Տաթ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2017թ. հունիսի 26-ին և լուծարվել 2018թ. մայիսի 21-ին, իսկ տնօրենը եղել է Անուշ Սահադյանը:
Նկատի առնելով, որ նյութերի նախապատրաստմամբ ստացված տվյալներն առերևույթ վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու, ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության բնականոն գործունեությունը խաթարելու, պետական իշխանության մարմնին հեղինակազրկելու հանցագործության հատկանիշների առկայության մասին՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտ:
14:10 28.04.2025
Վարչապետը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակինՊաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր: Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի Պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելլերը, ով ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը և խորհրդանշական նշանակությունը: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին: ...
14:06 28.04.2025
Պեսկովն ասել է, որ ուղիղ բանակցությունների ազդանշանը պետք է գա ԿիևիցՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Կիևից ազդանշան է սպասում բանակցությունները վերսկսելու համար։ «Կիևը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այս հարցում: Կա իրավական արգելք: Մինչ այժմ մենք որևէ գործողություն չենք տեսել: Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, շարունակվում են ԱՄՆ-ի ջանքերը՝ գործընթացը խաղաղ ճանապարհով իրականացնելու համար: Նախագահը բազմիցս հաստատել է […] ...
14:02 28.04.2025
Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվիՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մաշտոցի պողոտա-Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով: Փոփոխությունն իրականացվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում: ...
13:32 28.04.2025
Բրիտանական զորքերը չեն մասնակցի մարտական գործողություններին, եթե տեղակայվեն ՈւկրաինայումՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ Ուկրաինայում ցանկացած բրիտանական ռազմական կոնտինգենտի նպատակը կլինի ուկրաինական բանակին ուսուցում տրամադրելը, այլ ոչ թե մասնակցելը մարտերին: «Մենք ակնկալում ենք, որ այդ նպատակները ուղղված կլինեն ուկրաինական ժամանակակից և մարտունակ զինված ուժերի վերականգնմանը, այլ ոչ թե մարտական գործողություններ իրականացնելուն»,- նախարարի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։ The Telegraph-ը հիշեցնում […] ...
13:16 28.04.2025
Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա․ Փաշինյանը՝ Տալինից ստացած տպավորությունների մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է Տալին քաղաքից ստացած տպավորություններով։ «Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում եմ։ Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետեւից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։ […] ...
13:08 28.04.2025
Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը: Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու […] ...