«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+10.09 oC

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում

16:44 18.10.2024

2023 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից հետո Ադրբեջանը շարունակում է հայ ժողովրդի հետքը մաքրելու գործընթացը, ինչի վառ ապացույցն է պատմամշակութային արժեքների վերացումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 18-ին նախաձեռնել էին «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում: Մասնակցում էին քաղաքական գործիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ ու պատմաբաններ:

ԼՂ հայ բնակչության ինքնությունը բնորոշող ամբողջ նյութական եւ ոչ նյութական ժառանգությունը՝ մոտ 5000 հուշարձան, 20 պետական եւ 3 ոչ պետական, մեկ տասնյակից ավելի դպրոցական թանգարաններ՝ բազմաթիվ ցուցանմուշներով, եկեղեցիներ, վանական համալիրներ, խաչքարեր, ամրոցներ, գերեզմանոցներ ոչնչացման ճանապարհին ենգ բարձրաձայնում են քննարկման մասնակիցները: Դեռեւս 1950-60 թվականներին Ադրբեջանի կողմից իրականացվող հայկականության յուրացումն առավել ընդգծվել է հատկապես 2023 թվականի իրադարձություններից հետո: Նշվել է, որ ոչնչացվում են վիմագիր արձանագրությունները, 1994 թվականից հետո կառուցված հոգեւոր պաշտամունքային շինությունները, արվեստի կոթողները:

Առաջարկվել է իրականացնել ԼՂ թանգարանների, թանգարանային հավաքածուների, ցուցանմուշների ցանկի ցուցակագրում, ինչպես նաեւ հանրային շրջանակում պարբերաբար կազմակերպել ԼՂ-ից տեղափոխված թանգարանային, պատմական ցուցանմուշների ցուցադրություններ: Ընդգծվել է ոչնչացումից փրկված թանգարանային ցուցանմուշների պահպանման անհրաժեշտության հարցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շոլցի՝ Ստամբուլ այցի օրակարգում ԵՄ-Թուրքիա հարաբերություններն են

21:14 18.10.2024

Շոլցի՝ Ստամբուլ այցի օրակարգում ԵՄ-Թուրքիա հարաբերություններն են

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, նախքան Թուրքիա իրականացնելիք այցը, Բրյուսելում կայացած Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովից հետո հանդես է եկել հայտարարություններով։ Նա հայտնել է, որ հոկտեմբերի 19-ին Ստամբուլում մի շարք հարցեր է քննարկելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Նրա խոսքից պարզ է դարձել, որ օրակարգային են լինելու ինչպես ԵՄ-ի հետ, այնպես էլ […] ...

Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

21:04 18.10.2024

Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ: Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը»,-ասված […] ...

Բայդենը կարծում է, որ Սինվարի մահը հնարավորություն կտա բանակցել զինադադարի շուրջ

21:00 18.10.2024

Բայդենը կարծում է, որ Սինվարի մահը հնարավորություն կտա բանակցել զինադադարի շուրջ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը Իսրայելին և Իրանին հնարավորություն է տալիս պայմանագրեր կնքել Մերձավոր Արևելքում հակամարտությունը կասեցնելու համար։ Նրա խոսքերը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մեջբերում են Սպիտակ տան մամուլի լողավազանի լրագրողները։ «Դա, հավանաբար, մեզ հնարավորություն է կտա համաձայնության գալ Իսրայելի և Իրանի հետ այնպես, որ որոշ […] ...

Այցելեցինք ծերերի խնամքի կենտրոն. Փաշինյան

20:50 18.10.2024

Այցելեցինք ծերերի խնամքի կենտրոն. Փաշինյան

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Այցելեցինք «Ալբերտ Սեւինս» բարեգործական հիմնադրամի կողմից բացված ծերերի խնամքի կենտրոն»։   ...

Marca-ն մրցանակ է հանձնել Լիոնել Մեսսիին

20:42 18.10.2024

Marca-ն մրցանակ է հանձնել Լիոնել Մեսսիին

Իսպանական Marca պարբերականը մրցանակ է հանձնել ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին: 37-ամյա արգենտինացին մրցանակը ստացել է ֆուտբոլի պատմության մեջ ամենաշատ տիտղոսները նվաճելու համար: Մեսսին կատալոնական «Բարսելոնայի», ֆրանսիական ՊՍԺ-ի, «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել է 46 տիտղոս: ...

Ինչ քայլեր են ձեռնարկվում գյուղական դպրոցներում մանկավարժի աշխատանքի գրավչության բարձրացմանը նպաստելու համար

20:36 18.10.2024

Ինչ քայլեր են ձեռնարկվում գյուղական դպրոցներում մանկավարժի աշխատանքի գրավչության բարձրացմանը նպաստելու համար

ԿԳՄՍ նախարարն ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում երիտասարդների շրջանում գյուղական դպրոցներում մանկավարժի աշխատանքի գրավչության բարձրացմանը նպաստելու համար, հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Նախարարն այս առումով նաև որոշ ուշագրավ փաստական տվյալներ է ներկայացրել։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

BACK_TO_TOP