Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի մարզի 50-ամյա բնակիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+10.09 oC

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի մարզի 50-ամյա բնակիչ

16:33 18.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է Կոտայքի մարզի 50-ամյա բնակչի կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ ԹԴՊ բաժնում տեղեկություններ են ստացվել Կոտայքի մարզի 50-ամյա բնակչի կողմից իր բնակության վայրում թմրամիջոց աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու համար լաբորատորիա հիմնելու և ապօրինի շրջանառությամբ զբաղվելու վերաբերյալ:

Այդ առթիվ ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 50-ամյա տղամարդու՝ Կոտայքի մարզում գտնվող բնակության վայրում՝ տանը և դրան կից օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են պլաստմասե և ապակե տարաների մեջ լցված թմրամիջոցներ, ներարկիչներ՝ լցված թմրամիջոցի յուղի նմանվող զանգվածով, ինչպես նաև ընդհանուր 85 հատ կապույտ և սպիտակ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված զանգվածներ։

Բացի այդ, հայտնաբերվել և վերցվել են փաթեթավորման հարմարանքներ՝ փոքր չափերի պոլիէթիլենային տոպրակներ, կապույտ և սպիտակ գույնի կպչուն ժապավեններ, թմրամիջոցի պլաստմասե և ապակե տարաներ, համակարգիչներ, ձեռնոցներ, ներարկիչից, կաթիլայինից և պլասմասե տարաներից բաղկացած ինքնաշեն գործիք, բջջային հեռախոսներ, մեծ չափի գումար և այլն:

Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը, ծագումը և պատրաստման եղանակը, ինչպես նաև՝ վարույթի համար նշա­նակություն ունեցող մի շարք այլ հարցեր պար­­զաբանե­լու համար նշանակվել է դատանյութագիտական և դատակենսաբանական համալիր փորձաքննություն։ Ըստ փորձաքննության արդյունքների՝ ներկայացված օբյեկտների մի մասը հանդիսանում է «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոց։ Հայտնաբերված զանգվածների մնացած մասով փորձաքննությունը շարունակվում է։

Կոտայքի մարզի 50-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու, դրանց ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ես պայքարում եմ, որ շարունակեմ հասնել էլ ավելիին. Մեսսի

20:10 18.10.2024

Ես պայքարում եմ, որ շարունակեմ հասնել էլ ավելիին. Մեսսի

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Marca-ին տված հարցազրույցում նշել է, որ իրագործել է իր բոլոր երազանքները: «Կարողացա իրականացնել իմ բոլոր երազանքները և հասնել շատ ավելիին, քան երազում էի մանկուց: Աստված ինձ այդ հնարավորությունը պարգևեց: Ես կարողացա իրագործել ֆուտբոլիստի համար ամենամեծ երազանքը` աշխարհի չեմպիոն դառնալը։ Շատ տիտղոսներ եմ նվաճել իմ կյանքի ակումբի՝ […] ...

Կառնուտ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ

20:05 18.10.2024

Կառնուտ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը 259 մլն դրամ է, որից 181 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Միաժամանակ, պետբյուջեից տրամադրվել է 16 մլն դրամ՝ մանկապարտեզի համար գույք և տեխնիկա ձեռք բերելու համար։ Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։ Բնակավայրը երբեւէ մանկապարտեզ […] ...

SHANTNEWS

20:00 18.10.2024

SHANTNEWS

Սիները 5 օրվա ընթացքում երկրորդ անգամ է հաղթել Ջոկովիչին

19:55 18.10.2024

Սիները 5 օրվա ընթացքում երկրորդ անգամ է հաղթել Ջոկովիչին

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձել է Six Kings Slam 2024 ցուցադրական մրցաշարի եզրափակչի առաջին մասնակիցը: Իտալացին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակչում 6-2, 6-7, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչին: 23-ամյա Սիները 5 օրվա ընթացքում Ջոկովիչին երկրորդ անգամ է հաղթում: Իտալացին հոկտեմբերի 13-ին 37-ամյա թենիսիստին հաղթել էր Շանհայի «Մասթերսի» […] ...

Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Ախուրյանում

19:49 18.10.2024

Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Ախուրյանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Ախուրյանում։ ...

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

19:43 18.10.2024

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Երկկողմ ձեռքբերված պայմանավորվածությամբ Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

BACK_TO_TOP