15:44 18.10.2024
Շրի Լանկայի արևելքում նավթով ցիստեռններ տեղափոխող գնացքը բախվել է վայրի փղերի խմբին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Daily Mirror պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեբերի 18-ի վաղ առավոտյան՝ Բատիկալոա-Կոլոմբո գծում:
Բախման հետևանքով անկել է երկու փիղ, մի քանի կենդանի վիրավորվել է։ Ռելսերից դուրս են եկել լոկոմոտիվը և նավթով լի չորս ցիստեռններ, որոնցից երկուսը շրջվել են։ Գնացքների երթևեկությունը դադարեցվել է, վթարի հետևանքների վերացման համար կպահանջվի մի քանի օր։
Չնայած այն հանգամանքին, որ փղերը սուրբ են համարվում Շրի Լանկայում և պաշտպանվում են օրենքով, երկրում տարեկան սպանվում է մոտ 200 առանձնյակ, հիմնականում գնացքների հետ բախումների և գյուղացիների կողմից սպանությունների հետևանքով, որոնք պաշտպանում են իրենց հողերը կենդանիների հարձակումներից: Ամեն տարի Շրի Լանկայի մոտ 50 բնակիչ է զոհվում տների վրա փղերի հարձակումներից, որոնք կառուցված են կենդանիների բնակության վայրերի մերձակայքում:
Իշխանությունների տվյալներով՝ Շրի Լանկայում փղերի թիվը կազմում է մոտ 7000:
12:52 31.01.2025
Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար․ ՓաշինյանԵկամուտների ընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում սոցիալապես անապահով խավի համար չի կարող լրացուցիչ ֆինանսական կամ հարկային բեռ ապահովել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար չի կարող սա լրացուցիչ որևէ հարկային կամ ֆինանսական բեռ ապահովել կամ ավելացնել։ Եվ ընդհանրապես որևէ մեկի համար չի կարող ավելացնել, […] ...
12:45 31.01.2025
Հայաստանում ՏԱՑ-ը 2024 թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսովՀայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով։ Հիմնական աճն ապահովել են․ Արդյունաբերություն – 4.7 % Գյուղատնտեսություն – 1.6 % Շինարարություն – 14.5 % Առևտուր – 17.0 % Ծառայություններ – 10.6 % ...
12:38 31.01.2025
Հնդկաստանը կարծում է, որ Թրամփը կարող է փոխել համաշխարհային օրակարգըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էական փոփոխություններ մտցնել համաշխարհային օրակարգում, սակայն Հնդկաստանը կշարունակի առաջնորդվել արտաքին քաղաքականության մեջ ազգային շահերով։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ ելույթ ունենալով Դելիի համալսարանում։ «Այո, նա (Թրամփը) շատ բան կփոխի, միգուցե որոշ բաներ դուրս կգան ծրագրի շրջանակներից, բայց մենք պետք է արտաքին քաղաքականություն վարենք […] ...
12:30 31.01.2025
Ռուբիոն բացատրել է, թե ինչու պետք է ԱՄՆ-ը վերահսկի ԳրենլանդիանԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է վերահսկի Գրենլանդիան, քանի որ վախենում է, որ Չինաստանը կփորձի զավթել այդ տարածքը՝ արկտիկական տերություն դառնալու համար: «Կարելի է պատկերացնել, որ ի վերջո, գուցե նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում, չինացիները կփորձեն Գրենլանդիայում անել այն, ինչ նրանք արդեն արել են Պանամայի ջրանցքում և այլուր՝ ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք […] ...
12:22 31.01.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 30-31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 160 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 59, թմրանյութի հայտնաբերման՝ 23, մարմնական վնասվածք պատճառելու` 11, հոգեկան ներգործության ու խարդախության` 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, սառը […] ...
12:14 31.01.2025
Սահմանվել են ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2025 թ. հունվարի 31-ից փետրվարի 20-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով: […] ...