14:12 18.10.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում:
Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Արագածոտնի մարզի նորանշանակ դատախազ Գևորգ Սարգսյանը և մարզի դատախազության դատախազները:
Գևորգ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել կոռուպցիոն բնույթի, պետական իշխանության, տնտեսական գործունեության և շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընթացքը:
Ներկայում Արագածոտնի մարզի դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվում կոռուպցիոն բնույթի 22, շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված 20, պետական իշխանության դեմ ուղղված 23 և տնտեսական գործունեության դեմ ուղղված 13 հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների նախաքննության օրինականության նկատմամբ, որոնցով քննության ներկա փուլում առկա տեղեկատվության համաձայն՝ պետությանը և համայնքներին պատճառված ընդհանուր վնասի չափը կազմում է շուրջ 600 միլիոն դրամ:
Աննա Վարդապետյանը հանձնարարել է պարբերաբար պահանջել վերոնշյալ հանցագործություններով նախաձեռնված քրեական վարույթները, տալ հանձնարարություններ, կիրառել հնարավոր բոլոր դատախազական ներգործության միջոցները՝ քրեական վարույթների պատշաճ և համակողմանի նախաքննությունն ապահովելու, պետությանը և համայնքին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:
Հանրապետության գլխավոր դատախազին է զեկուցվել մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, փամփուշտ ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, կրելու վերաբերյալ մի շարք քրեական վարույթների ընթացքը:
Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր դատախազը մարզի դատախազի ուղեկցությամբ շրջայց է կատարել Մարզի դատախազության վերանորոգված շենքում, ծանոթացել դատախազների աշխատանքային պայմաններին:
18:23 18.10.2024
Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի չեմպիոնին18:11 18.10.2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք17:55 18.10.2024
Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes17:50 18.10.2024
Բայդենը Շոլցի հետ քննարկել է Ուկրաինային աջակցության հարցը16:55 18.10.2024
Եվս 1 թանկարժեք դեղ կհատկացվի պացիենտներին անվճար. ԱՆ16:50 18.10.2024
Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են16:22 18.10.2024
Խաչանովը դուրս է եկել Ալմաթիի մրցաշարի քառորդ եզրափակիչ16:17 18.10.2024
Մանրամասներ՝ Արցախի պողոտայում տեղի ունեցած վթարից15:49 18.10.2024
Էլինա Ավանեսյանը պարտվել է Օսակայի մրցաշարի 2-րդ փուլում14:51 18.10.2024
Վաչե Տերտերյանն ընդունել է Վերականգման վարկերի բանկի պատվիրակությանը13:45 18.10.2024
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին13:30 18.10.2024
5 հայ բռնցքամարտիկներ կպայքարեն ոսկե մեդալի համար. Մ22 ԵԱ13:19 18.10.2024
Վարչապետը հանդիպել է Անիպեմզայի բնակիչների հետ13:06 18.10.2024
Ջուրն առանց գրաֆիկ կհասնի Ախուրյան13:00 18.10.2024
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը12:08 18.10.2024
Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցում նորոգման աշխատանքներ են11:55 18.10.2024
Վերացվել է Ազատավան գյուղի մսամթերքի արտադրամասի կասեցումը․ ՍԱՏՄ11:00 18.10.2024
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է10:21 18.10.2024
ՃՏՊ Թբիլիսյան խճուղում20:55 17.10.2024
Իսրայելի պաշտպանության նախարարն անսպասելի ուղերձ է հրապարակել18:23 18.10.2024
Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի չեմպիոնինԲրիտանական The Sun պարբերականը ներկայացրել է սեփական սուպերհամակարգչի կանխատեսումը ԱԱ-2026-ի չեմպիոնի վերաբերյալ: Բրիտանացիներին առաջին հերթին հետաքրքրել են ազգային թիմի շանսերը Մեքսիկայում, Կանադայում և ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությունում: Ըստ սուպերհամակարգչի՝ անգլիացիները հասնելու են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվելու են Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային: Եզրափակչում էլ իսպանացիները պարտվելու են աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականին: Հիշեցնենք, որ 2025-ի հունվարի […] ...
18:17 18.10.2024
Սեպտեմբերին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը գերազանցել են նորման2024 թվականի սեպտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 13․9 °C, որը նորմայից բարձր էր 0․7 °C-ով։ Միևնույն ժամանակ այս տարվա սեպտեմբեր ամիսը համարվեց խոնավ, քանի որ տեղումների քանակը՝ 47․7 մմ, կազմել է նորմայի 170 %-ը։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Համեմատաբար շոգ եղանակներ դիտվեցին սեպտեմբերի 3-4-ը և 12-13-ը, երբ […] ...
18:11 18.10.2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։ Մրցույթը կազմակերպվել է համաձայն գործող […] ...
18:07 18.10.2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքներըԳործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ներկայացվել և քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները։ Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա […] ...
17:55 18.10.2024
Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesՀանրահայտ Forbes ֆինանսատնտեսական պարբերականը ներկայացրել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը: Այն գլխավորում է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի տարեկան շահույթը կազմում է 285 միլիոն դոլար (պայմանագիր, հովանավորչական համաձայնագրեր): Forbes. Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները 2024-ին. 1. Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր») – 285 միլիոն դոլար 2. […] ...