Քննարկվել են հայ-հունգարական մշակութային համագործակցությանն ուղղված հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+13.09 oC

Քննարկվել են հայ-հունգարական մշակութային համագործակցությանն ուղղված հարցեր

12:32 18.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ, դոկտոր Իշտվան Ցարանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը, Բուդապեշտի և այլ տեղական ինքնակառավարման մարմիններում Հայ ինքնավարության ներկայացուցիչները:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Կողմերը քննարկել են մշակույթի ոլորտում համագործակցությունը զարգացնելու հնարավոր ուղիներն ու նախանշել դրանց իրականացման ձևաչափերը:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում և կարևորել երկկողմ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը` շեշտելով հայկական համայնքի դերակատարումը Հունգարիայում հայկական մշակույթի տարածման և ճանաչելի դարձնելու գործում:

Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը ներկայացրել է Հունգարիայում հայկական համայնքի գործունեությունը, որի շրջանակում իրականացվում են ծրագրեր՝ միտված հայկական մշակույթի պահպանությանն ու հայապահպանությանը։ Նրա տեղեկացմամբ՝ աշխատանքներ են տարվում հայկական հուշարձանների պահպանության, տոների նշման միջոցով հայ մշակույթի ներկայացման, ինչպես նաև «Ուրարտու» թատրոնի գործունեության զարգացման ուղղությամբ։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի պետական ջազ նվագախմբի վերջին հյուրախաղերին, որի շրջանակում Հունգարիայի արվեստասեր հանրությանը ներկայացվել է JAZZNAVOUR ծրագիրը՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է համագործակցության խորացմանն ուղղված քայլերը և առաջարկել փոխգործակցության լայն շրջանակ՝ երաժշտարվեստի, պարարվեստի, կինոյի, թատրոնի, մշակութային կրթության ոլորտներում:

Երկու երկրների մշակույթների տարածման և հանրահռչակման համատեքստում քննարկվել են մշակույթի օրերի անցկացման հնարավորությունները Հայաստանում և Հունգարիայում, ինչպես նաև կրթամշակութային ծրագրերի իրականացման նպատակով՝ երաժշտական և արվեստի դպրոցների միջև փոխգործակցությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակության հետ

16:11 18.10.2024

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակության հետ

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակությանը՝ Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո բարձր մակարդակի փոխայցելությունների և համատեղ նախաձեռնությունների միջոցով նոր ուղղությունների բացահայտման հարցում առկա հետաքրքրությունը, քննարկվել են առաջիկա ծրագրերը: Նախարարի տեղակալը ընդգծել […] ...

Հանձաժողովը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում առաջարկվող նոր կարգավորումներին

16:05 18.10.2024

Հանձաժողովը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում առաջարկվող նոր կարգավորումներին

ՀՀ ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի լրամշակման նպատակով ձեւավորվել է աշխատանքային խումբ: Առաջիկայում կլինի արտագնա քննարկում, կկազմակերպվեն լսումներ` ընդգրկելով շահագրգիռ բոլոր կողմերին: Արդյունավետ համագործակցություն է սկսված, որն ուղղված է փաթեթի լավարկմանը: Այս մասին տեղեկացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օրենսդրական փաթեթը հանձնաժողովի նիստում […] ...

Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացրել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին

16:00 18.10.2024

Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացրել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին

Հարավային Կորեան ուրբաթ օրը միջկորեական սահմանի մոտ իրականացրել է Chunmoo բազմակի արձակման հրթիռային համակարգի զորավարժություն, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական բանակին։ Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում 130 մմ-անոց արկեր են արձակվել ափից 17 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախի ուղղությամբ։ «Այս զորավարժությունն անցկացվել է ցույց տալու համար բանակի վճռականությունն ու կարողությունը՝ հակահարված տալու […] ...

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

15:55 18.10.2024

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ին գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր եւ տվել դրական եզրակացություն: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ համակարգին օժտել համապատասխան գործիքակազմով: […] ...

Էլինա Ավանեսյանը պարտվել է Օսակայի մրցաշարի 2-րդ փուլում

15:49 18.10.2024

Էլինա Ավանեսյանը պարտվել է Օսակայի մրցաշարի 2-րդ փուլում

Աշխարհի 48-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն ավարտել է ելույթը Ճապոնիայի Օսակա քաղաքում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում: Երկրորդ շրջանում 22-ամյա թենիսիստուհին 6-7, 4-6 հաշվով պարտվել է ճապոնացի Սառա Սաիտոյին, որը 179-րդն է WTA-ի դասակարգման աղյուսակում։ Հիշեցնենք, որ մեկնարկային մրցախաղում Էլինա Ավանեսյանը 7-6, 6-3 հաշվով հաղթել էր ամերիկացի Էշլին Կրյուգերին (65-րդ ռակետ): ...

Շրի Լանկայում գնացքը բախվել է փղերի խմբին

15:44 18.10.2024

Շրի Լանկայում գնացքը բախվել է փղերի խմբին

Շրի Լանկայի արևելքում նավթով ցիստեռններ տեղափոխող գնացքը բախվել է վայրի փղերի խմբին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Daily Mirror պարբերականը։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեբերի 18-ի վաղ առավոտյան՝ Բատիկալոա-Կոլոմբո գծում: Բախման հետևանքով անկել է երկու փիղ, մի քանի կենդանի վիրավորվել է։ Ռելսերից դուրս են եկել լոկոմոտիվը և նավթով լի չորս ցիստեռններ, որոնցից երկուսը շրջվել […] ...

BACK_TO_TOP