Հոկտեմբերի 17-18-ը ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները իրականացրել են ուժեղացված ծառայություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+13.09 oC

Հոկտեմբերի 17-18-ը ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները իրականացրել են ուժեղացված ծառայություն

13:25 18.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն հոկտեմբերի 17-ից 18-ը, եղանակային պայմաններից ելնելով, ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության տարածքում անցել են ուժեղացված ծառայության, որի ընթացքում իրականացրել են շրջայցեր և ակնադիտական զննումներ։

Շրջայցերն ու ակնադիտական զննումները նպատակաուղղված էին հորդառատ անձրևի հետևանքով հնարավոր արտակարգ դեպք-պատահարների կանխարգելմանը։

Հոկտեմբերի 17-ին ժամը 18։00-ից սկսած 2-ժամյա պարբերականությամբ Երևան քաղաքում, ՀՀ բոլոր մարզերում, գետերի ափամերձ հատվածներում և այլ վտանգավոր գոտիներում իրականացրել են դիտարկումներ։

Հորդառատ անձրևի հետևանքով ՆԳՆ փրկարար ծառայությունում գրանցվել է 5 դեպք։ Փրկարարական ծառայողները, օպերատիվորեն արձագանքելով ահազանագերին, իրականացրել են մի շարք անհրաժեշտ գործողություններ։ Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 31 հասցեում տանիքի վերանորոգման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԵՓՎ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։ Շիրակի փողոցի թիվ 49 հասցեում գտնվող օժանդակ շինությունում ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻ կենտրոնի հերթապահ խումբն իրականացրել է ջրահեռացման աշխատանքներ, Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 26/13 հասցեի մոտակայքում փրկարարներն անձրևաջրերից կուտակված փոսից դուրս են բերել արգելափակած ավտոմեքենա։

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արարատի մարզի Գետափնյա բնակավայրում հրշեջ-փրկարարներն իրականացրել են բնակարանից և տների նկուղային հարկերից անձրևաջրերի հեռացման և այլ աշխատանքներ՝ նպատակ ունենալով նվազեցնել անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով առաջացած վնասները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք

18:11 18.10.2024

Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք

ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։ Մրցույթը կազմակերպվել է համաձայն գործող […] ...

Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները

18:07 18.10.2024

Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները

Գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ներկայացվել և քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները։ Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա […] ...

SHANTNEWS

18:00 18.10.2024

SHANTNEWS

Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes

17:55 18.10.2024

Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes

Հանրահայտ Forbes ֆինանսատնտեսական պարբերականը ներկայացրել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը: Այն գլխավորում է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի տարեկան շահույթը կազմում է 285 միլիոն դոլար (պայմանագիր, հովանավորչական համաձայնագրեր): Forbes. Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները 2024-ին. 1. Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր») – 285 միլիոն դոլար 2. […] ...

Բայդենը Շոլցի հետ քննարկել է Ուկրաինային աջակցության հարցը

17:50 18.10.2024

Բայդենը Շոլցի հետ քննարկել է Ուկրաինային աջակցության հարցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինային աջակցությունը և միջազգային օրակարգը, հայտնում է Սպիտակ տունը։ «Երկու երկրների ղեկավարները համակարգել են գործողությունները՝ աջակցելու Ուկրաինային, հակասեմիտիզմին և ատելության այլ ձևերին հակազդելու ջանքերը երկրի ներսում և արտերկրում, անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքին և այլ գլոբալ խնդիրների», – ասվում է ԱՄՆ […] ...

ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր

17:45 18.10.2024

ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի ազգային գրադարանի նախագահական դահլիճում Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կողմից կազմակերպվել էր «Քրեակատարողական համակարգում սոցիալ-հոգեբանական աշխատանքների մարտահրավերները» խորագրով գիտաժողով, որին բանախոսություններով հանդես են եկել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ղեկավարն ու աշխատակիցները, քրեակատարողական հիմնարկների հոգեբանները, Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետն ու […] ...

BACK_TO_TOP