Տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+13.09 oC

Տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը

11:47 18.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են հորդառատ տեղումներ:

Լոռի-Տավուշ հատվածում տեղումների քանակը կազմել է 21-30մմ, Շիրակում 23-34մմ, Գեղարքունիքում 22-33մմ, Կոտայքում 36-42մմ, Արագածոտնում 28-42մմ, Արարատում և Արմավիրում 18-36մմ, Վայոց ձորում 13-20մմ, Սյունիքում 5-12մմ։ Արագածոտնի մարզի Ամբերդ հատվածում թափվել է 88մմ անձրև, որը կազմում է ամսական նորմայի կրկնակի քանակը, իսկ Երևանում 26-28մմ , որը հավասար է ողջ ամսվա տեղումների քանակի նորմային։ Այսօրվա դրությամբ տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը։

Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։
Այսօր ցերեկվանից սկսած ցիկլոնը կկորցնի իր ուժը և առաջիկա 5 օրերին մեր տարածաշրջանում կպտտվի թուլացած վիճակում։

Առաջիկա 5 օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին hանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի, մասնավորապես հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում հոկտեմբերի 18-ի առավոտյան դիտված ելքերը կրկնակի նույնիսկ ավել անգամներ գերազանցել են հոկտեմբերի 17-ի առավոտյան դիտված ջրի ելքերին։

Այսպես, Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում հոկտեմբերի 18-ի առավոտյան ջրի ելքը կազմել է 43.3 մ3/վ, իսկ 17-ի առավոտյան եղել էր 21.9 մ3/վ, Փամբակ-Թումանյան դիտակետում ջրի ելքը 8.27 մ3/վ-ից դարձել է 21.0 մ3/վ, Աղստև-Իջևան դիտակետում՝ 6.82 մ3/վ-ից բարձրացել է մինչև 25.3 մ3/վ։

Քանի որ գիշերային ժամերին գետավազանների բարձրադիր հատվածներում տեղումները դիտվել են ձյան տեսքով սա նպաստել է, որ գետերում ջրի անբարենպաստ ելքեր չձևավորվեն։

Պայմանավորված օդի ջերմաստիճանի նվազմամբ և հորդառատ տեղումների դադարով, հանրապետության գետերում առաջիկա օրերին սպասվում է ջրի ելքերի նվազում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը դուրս է եկել Ալմաթիի մրցաշարի քառորդ եզրափակիչ

16:22 18.10.2024

Խաչանովը դուրս է եկել Ալմաթիի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն Ալմաթիում անցկացվող ATP-250 մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Առաջին մրցախաղում աշխարհի 26-րդ ռակետը 7-6, 7-6 հաշվով առավելության է հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Օտո Վիրտանենի (116-րդ ռակետ) նկատմամբ: Քառորդ եզրափակչում Խաչանովի մրցակիցը կլինի ղազախ Բեյբիթ Ժուկաևը (213-րդ ռակետ): ...

Մանրամասներ՝ Արցախի պողոտայում տեղի ունեցած վթարից

16:17 18.10.2024

Մանրամասներ՝ Արցախի պողոտայում տեղի ունեցած վթարից

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 08:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայից դեպի Էրեբունի փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel», «Jeep» […] ...

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակության հետ

16:11 18.10.2024

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակության հետ

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակությանը՝ Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո բարձր մակարդակի փոխայցելությունների և համատեղ նախաձեռնությունների միջոցով նոր ուղղությունների բացահայտման հարցում առկա հետաքրքրությունը, քննարկվել են առաջիկա ծրագրերը: Նախարարի տեղակալը ընդգծել […] ...

Հանձաժողովը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում առաջարկվող նոր կարգավորումներին

16:05 18.10.2024

Հանձաժողովը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում առաջարկվող նոր կարգավորումներին

ՀՀ ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի լրամշակման նպատակով ձեւավորվել է աշխատանքային խումբ: Առաջիկայում կլինի արտագնա քննարկում, կկազմակերպվեն լսումներ` ընդգրկելով շահագրգիռ բոլոր կողմերին: Արդյունավետ համագործակցություն է սկսված, որն ուղղված է փաթեթի լավարկմանը: Այս մասին տեղեկացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օրենսդրական փաթեթը հանձնաժողովի նիստում […] ...

Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացրել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին

16:00 18.10.2024

Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացրել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին

Հարավային Կորեան ուրբաթ օրը միջկորեական սահմանի մոտ իրականացրել է Chunmoo բազմակի արձակման հրթիռային համակարգի զորավարժություն, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական բանակին։ Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում 130 մմ-անոց արկեր են արձակվել ափից 17 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախի ուղղությամբ։ «Այս զորավարժությունն անցկացվել է ցույց տալու համար բանակի վճռականությունն ու կարողությունը՝ հակահարված տալու […] ...

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

15:55 18.10.2024

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ին գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր եւ տվել դրական եզրակացություն: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ համակարգին օժտել համապատասխան գործիքակազմով: […] ...

BACK_TO_TOP