Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 17-ից 18-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.47
  • RUBLE
    4.00
  • 420.95
WEATHER
+13.09 oC

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 17-ից 18-ը

11:38 18.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 17-ից 18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որոնցից 9-ը նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու ու խուլիգանության՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 4, ֆիզիկական ներգործության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի իրացման՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունների չկատարման, փողերի լվացման, հողը փչացնելու, աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու, ինքնիրավչության, անձին հետամտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, գերեզմանն անարգելու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4 դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում ճակատ ճակատի բախվել են «Volkswagen»-ն ու «Ford Transit»-ը. կան տուժածներ

15:16 18.10.2024

Կոտայքի մարզում ճակատ ճակատի բախվել են «Volkswagen»-ն ու «Ford Transit»-ը. կան տուժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Գետամեջ գյուղի վարչական տարածքում՝ Նոր Հաճնից դեպի նշված գյուղ տանող ոլորաններում, բախվել են «Volkswagen» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում […] ...

«Բարսելոնան» դեռ չի վճարել Լևանդովսկիի և Ռաֆինյայի տրանսֆերների գումարը

15:10 18.10.2024

«Բարսելոնան» դեռ չի վճարել Լևանդովսկիի և Ռաֆինյայի տրանսֆերների գումարը

«Բարսելոնան» դեռ ամբողջությամբ չի վճարել երկու տարի առաջ կատարած տրանսֆերների համար, հայտնում է AS-ը: Ակումբի հրապարակած ֆինանսական հաշվետվությունից պարզ է դարձել, որ ակումբի պարտքը կազմում է 147 միլիոն եվրո, որից 45-ը կարճաժամկետ պարտք է համարվում, իսկ 102-ը՝ երկարաժամկետ: Խոսքը վերաբերում է լեհ Ռոբերտ Լևանդովսկիի և բրազիլացի Ռաֆինյայի տրանսֆերային գործարքներին: Կատալոնացիները Լևանդովսկու տրանսֆերի համար պետք է […] ...

Նախաձեռնությամբ Հանրային խորհրդի կազմում կձևավորվի փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով

15:05 18.10.2024

Նախաձեռնությամբ Հանրային խորհրդի կազմում կձևավորվի փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով

«Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխությունների նպատակն է խորհրդի կազմում ձեւավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով: Նախաձեռնությամբ մանրամասն սահմանվում են փաստահավաք հանձնաժողովի նպատակները, գործունեության ուղղությունները, իրավասությունը, սկզբունքները, նրա կազմավորման կարգը, գործառույթներն ու գործունեության համար անհրաժեշտ բոլոր հնարավոր կարգավորումները: ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող, փոխնախարար Արմենուհի Հարությունյանի խոսքով նախագծի համաձայն՝ փաստահավաք հանձնաժողովն իրականացնելու է ՀՀ-ում 1991 թվականի սեպտեմբերի […] ...

SHANTNEWS

15:00 18.10.2024

SHANTNEWS

ԲՏԱ նախարարը Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

14:54 18.10.2024

ԲՏԱ նախարարը Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 18-ին նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանին։ Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է Արամ Ջիվանյանին նշանակման կապակցությամբ, կարևորել նրա մասնագիտական կարողություններն ու գիտական ձեռքբերումները ոլորտում, ընդգծել, որ կոմիտեի առաջնային խնդիրն է համապատասխան քաղաքականությունների մշակման և ծրագրերի իրականացման միջոցով բարենպաստ միջավայր ապահովել տեխնոլոգիական, նորարար լուծումների […] ...

Վաչե Տերտերյանն ընդունել է Վերականգման վարկերի բանկի պատվիրակությանը

14:51 18.10.2024

Վաչե Տերտերյանն ընդունել է Վերականգման վարկերի բանկի պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Վերականգման վարկերի բանկի (KFW) պատվիրակությանը։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին՝ շեշտելով ՀՀ ՏԿԵ նախարարության և Վերականգման վարկերի բանկի (KFW) համագործակցության կարևորությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վերակառուցման վարկերի բանկի (KfW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի կառուցմանը վերաբերող մի շարք […] ...

BACK_TO_TOP