ՊԵԿ-ում տեղի է ունեցել թվային պատրաստվածության գնահատման ծրագրի շրջանակում ԵԱՀԿ քարտուղարության հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.47
  • RUBLE
    4.00
  • 420.95
WEATHER
+13.09 oC

ՊԵԿ-ում տեղի է ունեցել թվային պատրաստվածության գնահատման ծրագրի շրջանակում ԵԱՀԿ քարտուղարության հանդիպումը

11:30 18.10.2024

Պետական եկամուտների կոմիտեում, Հայաստանի թվային պատրաստվածության գնահատման ծրագրի շրջանակում, տեղի է ունեցել հանդիպում՝ ԵԱՀԿ քարտուղարության և Բեռլինի բիզնես-գործառնությունների օպտիմալացման կառավարման խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում առևտրի և տրանսպորտի ոլորտների դյուրացմանը՝ հիմնական լոգիստիկ կենտրոնների և սահմանային անցակետերի թվային պատրաստվածության գնահատման միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային սահմանային անցակետերի թվայնացման պատրաստվածությանը, գործող ենթակառուցվածքներին և բիզնես գործընթացներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև 2020-2024 թվականների թվային ռազմավարության ձեռքբերումներին, իրականացված աշխատանքներին, ինչպես նաև 2025-2029 թվականների ազգային թվայնացման զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններին ու նպատակներին:

Հայաստանի սահմանային անցման կետերում գործող համակարգերի թվայնացման աշխատանքներին ծանոթանալու, մաքսակետերի ղեկավարների և աշխատակիցների հետ հանդիպումներ ունենալու նպատակով՝ հոկտեմբերի 16-ից 18-ը նախատեսվում են ԵԱՀԿ փորձագետների այցեր Բավրայի, Բագրատաշենի, Այրումի և Գոգավանի մաքսակետեր։ Հանդիպումների արդյունքում ԵԱՀԿ քարտուղարությունը ներկայացնելու է համապատասխան խորհրդատվություն և առաջարկություններ՝ Պետական եկամուտների կոմիտեի՝ թվայնացման ոլորտում հետագա բարեփոխումների և հնարավոր զարգացումների ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» դեռ չի վճարել Լևանդովսկիի և Ռաֆինյայի տրանսֆերների գումարը

15:10 18.10.2024

«Բարսելոնան» դեռ չի վճարել Լևանդովսկիի և Ռաֆինյայի տրանսֆերների գումարը

«Բարսելոնան» դեռ ամբողջությամբ չի վճարել երկու տարի առաջ կատարած տրանսֆերների համար, հայտնում է AS-ը: Ակումբի հրապարակած ֆինանսական հաշվետվությունից պարզ է դարձել, որ ակումբի պարտքը կազմում է 147 միլիոն եվրո, որից 45-ը կարճաժամկետ պարտք է համարվում, իսկ 102-ը՝ երկարաժամկետ: Խոսքը վերաբերում է լեհ Ռոբերտ Լևանդովսկիի և բրազիլացի Ռաֆինյայի տրանսֆերային գործարքներին: Կատալոնացիները Լևանդովսկու տրանսֆերի համար պետք է […] ...

Նախաձեռնությամբ Հանրային խորհրդի կազմում կձևավորվի փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով

15:05 18.10.2024

Նախաձեռնությամբ Հանրային խորհրդի կազմում կձևավորվի փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով

«Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխությունների նպատակն է խորհրդի կազմում ձեւավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով: Նախաձեռնությամբ մանրամասն սահմանվում են փաստահավաք հանձնաժողովի նպատակները, գործունեության ուղղությունները, իրավասությունը, սկզբունքները, նրա կազմավորման կարգը, գործառույթներն ու գործունեության համար անհրաժեշտ բոլոր հնարավոր կարգավորումները: ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող, փոխնախարար Արմենուհի Հարությունյանի խոսքով նախագծի համաձայն՝ փաստահավաք հանձնաժողովն իրականացնելու է ՀՀ-ում 1991 թվականի սեպտեմբերի […] ...

SHANTNEWS

15:00 18.10.2024

SHANTNEWS

ԲՏԱ նախարարը Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

14:54 18.10.2024

ԲՏԱ նախարարը Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 18-ին նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանին։ Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է Արամ Ջիվանյանին նշանակման կապակցությամբ, կարևորել նրա մասնագիտական կարողություններն ու գիտական ձեռքբերումները ոլորտում, ընդգծել, որ կոմիտեի առաջնային խնդիրն է համապատասխան քաղաքականությունների մշակման և ծրագրերի իրականացման միջոցով բարենպաստ միջավայր ապահովել տեխնոլոգիական, նորարար լուծումների […] ...

Վաչե Տերտերյանն ընդունել է Վերականգման վարկերի բանկի պատվիրակությանը

14:51 18.10.2024

Վաչե Տերտերյանն ընդունել է Վերականգման վարկերի բանկի պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Վերականգման վարկերի բանկի (KFW) պատվիրակությանը։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին՝ շեշտելով ՀՀ ՏԿԵ նախարարության և Վերականգման վարկերի բանկի (KFW) համագործակցության կարևորությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վերակառուցման վարկերի բանկի (KfW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի կառուցմանը վերաբերող մի շարք […] ...

Վարչապետը կարճ շփում է ունեցել Գետք գյուղի բնակիչների հետ

14:44 18.10.2024

Վարչապետը կարճ շփում է ունեցել Գետք գյուղի բնակիչների հետ

Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ շփում է ունեցել Գետք գյուղի բնակիչների հետ: «Կարճ շփում Գետք գյուղի բնակիչների հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP