ՀՀ ՄԻՊ-ը փաստաբան Ռոման Երիցյանի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 10 2024
  • $
    387.47
  • RUBLE
    4.00
  • 420.95
WEATHER
+7.09 oC

ՀՀ ՄԻՊ-ը փաստաբան Ռոման Երիցյանի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

19:33 17.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Էրիկ Բեգլարյանը՝ հանդես գալով Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անունից և հղում կատարելով փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառմանը, սոցիալական ցանցի իր օգտահաշվում զետեղել է հրապարակում՝ անթույլատրելի գնահատականներ հնչեցնելով Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

«Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Արմեն Մնացականյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող բողոքը փաստաբան Ռոման Երիցյանի կողմից Պաշտպանի աշխատակազմ է մուտքագրվել 2024 թվականի հոկտեմբերի 15-ին, որից անմիջապես հետո Պաշտպանի հանձնարարությամբ բարձրացված խնդիրը հրատապության կարգով քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, բանավոր ընթացակարգով ստացվել են որոշակի պարզաբանումներ, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի անվտանգությունն ապահովելու հարցերի առնչությամբ:

Բացի այդ, հաշվի առնելով բարձրացված խնդրի հրատապությունը՝ հոկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է որոշում փաստաբան Ռոման Երիցյանի բողոքը քննարկման ընդունելու մասին (չնայած ՄԻՊ օրենքով սահմանված ժամկետը 30 օրն է), որի շրջանակում անհրաժեշտ պարզաբանումների պահանջով գրություն է ուղարկվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքի քննարկման և ՄԻՊ իրավասության շրջանակում ձեռնարկվող միջոցների վերաբերյալ Պաշտպանի ներկայացուցիչը տեղեկացրել է նաև փաստաբանին:

Ընդգծենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը գործում է օրենքով սահմանված ժամկետներում և բացառապես օրենքով ու միջազգային չափանիշներով թույլատրելի մեթոդաբանությամբ, ինչն առավել քան պահպանվել է սույն բողոքի քննարկման շրջանակներում։
Վերոգյալի հաշվառմամբ հատուկ ընդգծում ենք, որ նման անթույլատրելի գործելաոճով և ձևակերպումներով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջամտելու, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ ճնշում գործադրելու, հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է, առավել ևս երբ նման հրապարակմամբ հանդես է գալիս մասնագիտական փաստաբանական գործունեություն իրականացնող անձը:

Փաստաբանական գործունեություն իրականացնող անձանց կողմից ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ շփումներում բազմաթիվ են փաստաբանական էթիկայի սկզբունքների և փաստաբանի վարքագծի կանոնների չպահպանմամբ հաղորդակցության դեպքերը, այդ թվում՝ հրապարակային ձևաչափով։ Այս հանգամանքն անթույլատրելի ենք համարում ոչ միայն ՄԻՊ հաստատության հետ շփումների, այլ ընդհանուր առմամբ իրավական պետության սկզբունքների պահպանման տեսանկյունից։

Կարևորելով ՀՀ Փաստաբանների պալատի հետ ձևավորված կայուն համագործակցությունը, արձանագրելով բազմաթիվ դրական արդյունքներ փաստաբանների հետ համատեղ կառուցողական աշխատանքի շրջանակներում՝ ընդգծում ենք նման գործելաոճի անթույլատրելիությունն ու հրավիրում ՀՀ Փաստաբանների պալատի ուշադրությունը նման երևույթները հասցեավորելու անհրաժեշտությանը։ Փաստաբանական էթիկայի սկզբունքներն ու փաստաբանի վարքագծի կանոնները սահմանված են ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային բազմաթիվ փաստաթղթերով։

Հավելենք, որ ՄԻՊ մանդատն ու գործունեության սկզբունքները, վերջինիս անկախությունն ու մանդատը հարգելու չափանիշները սահմանված են միջազգային մի շարք փաստաթղթերում։ Դրանց մի մասին կարող եք ծանոթանալ ՀՀ ՄԻՊ հաստատությանն ի աջակցության Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կողմից հրապարակված հայտարարության տեքստում (https://ombuds.am/am/site/ViewNews/3031), որտեղ կարևորվում է նաև նշված չափանիշները չպահպանելու պարագայում պատասխանատվության անխուսափելիությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.10.2024

SHANTNEWS

Իսրայելի ոստիկանությունն ավարտել է Սինվարի մարմնի՝ մատնահետքով նույնականացումը

21:48 17.10.2024

Իսրայելի ոստիկանությունն ավարտել է Սինվարի մարմնի՝ մատնահետքով նույնականացումը

Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ ավարտել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի դիակի նույնականացումը՝ օգտագործելով մատնահետքերը։ «Նախնական նույնականացումը կատարվել է ատամների համեմատությամբ, ինչը արագ և ճշգրիտ ընթացակարգ է։ Այժմ ավարտվել է նաև մատնահետքերի համադրումը»,- ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրությունում։ ...

Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտության վտանգի մասին

21:37 17.10.2024

Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտության վտանգի մասին

Թուրքիան մեծ է համարում Իսրայելի և Իրանի միջև հակամարտության հավանականությունը։ Այս մասին Haber Global հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Ներկայումս մենք կանգնած ենք իրադարձությունների միահյուսման հետ՝ պաղեստինցիների ցեղասպանությունը Գազայում, Լիբանանը, հնարավոր պատերազմի հավանականությունը Իսրայելի և Իրանի միջև»,-նշել է նա։ «Ցավոք սրտի, այս հարցը միահյուսված է պաղեստինյան խնդրի հետ»,- հավելել է Ֆիդանը։ Նրա […] ...

Թուրքական կողմը մանրամասներ է հրապարակել Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ

21:27 17.10.2024

Թուրքական կողմը մանրամասներ է հրապարակել Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ

Թուրքիայի պետական TRT Haber-ը լուր է հրապարակել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ։ ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվել է, որ հանդիպմանը մասնակցելու են Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարները։ Քննարկվելու են քայլերը, որոնք կարելի է անել ուղղված տարածաշրջանում պատերազմի և հակամարտության փոխարեն կայունության հաստատմանն ու բարօրության ավելացմանը, կոնկրետ համագործակցության նախագծերը՝ ներառյալ տարածաշրջանային փոխկապվածության ամրապնդումը։ Շեշտվել […] ...

UFC-ի հանրահայտ մարտիկը վերադառնում է ռեկորդի համար

21:15 17.10.2024

UFC-ի հանրահայտ մարտիկը վերադառնում է ռեկորդի համար

Ամերիկացի հանրահայտ մարտիկ Դոնալդ Սերոնեն պատմել է UFC վերադառնալու որոշման մասին։ «Ցանկանում եմ վերադառնալ ու անցկացնել ևս երկու մենամարտ։ Երբ գնում էի թոշակի, ես ասացի, որ հանգստանալու եմ ու ընդունելու եմ ստերոիդներ։ Միշտ մտածել եմ UFC-ում 50 մենամարտի մասին»,- 41-ամյա մարտիկի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը: Դոնալդ Սերոնեն նախորդ մենամարտն անցկացրել է 2022թ․ հուլիսի 2-ին։ […] ...

Չինաստանը Գոբի անապատում մարդանման ռոբոտների մրցավազք է կազմակերպել

21:07 17.10.2024

Չինաստանը Գոբի անապատում մարդանման ռոբոտների մրցավազք է կազմակերպել

Չինական Robot Era ընկերությունը ցուցադրել է իր առաջատար Star1 մարդանման ռոբոտների նոր հնարավորությունները՝ փորձարկելով դրանք Գոբի անապատում։ Վազքի ընթացքում երկու ռոբոտներ մրցել են միմյանց հետ՝ հաղթահարելով դժվարին երթուղիներ և անապատային լանդշաֆտներ։ Այս մասին հայտնում է New Atlas-ը։ Ռոբոտներից մեկի տարբերակիչ հատկանիշը սպորտային կոշիկներն էին, իսկ մյուսը վազում էր առանց դրանց: Չնայած ուշ մեկնարկին, մարզակոշիկներով ռոբոտը […] ...

BACK_TO_TOP