17:50 17.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական կյանքում» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին:
Նախարարը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և ի թիվս Ներսիսյան դպրոցի 200-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումների՝ հատկապես ընդգծել գիտաժողովի անցկացման կարևորությունը՝ բուհերում հետազոտական բաղադրիչն ակտիվացնելու, գիտության մեջ ներգրավվելու, Մանկավարժական համալսարանում կրթական ոլորտի հետազոտությունները կրթական առօրյայի անբաժանելի մաս դարձնելու տեսանկյունից:
«Խորապես համոզված եմ, որ կրթության ավանդույթներից ու պատմությունից սովորելու շատ բան ունենք՝ հատկապես կրթության բարեփոխման համատեքստում: Ներսիսյան դպրոցը եղել է մեր կրթության առաջադիմական մտքի, ժամանակի լավագույն մանկավարժական մեթոդները կիրառող հայտնի հաստատություններից մեկը, և այս գիտաժողովը լայն հնարավորություն է՝ խոսելու այդ մասին, նաև տեսնելու կապերը ներկա իրականության և անելիքների միջև: Ապագա մանկավարժների մոտ վերլուծական և քննական հայացքների ձևավորման, մարտահրավերներին պատրաստ կրթության մասնագետներ և ուսուցիչներ պատրաստելու տեսանկյունից ևս նմանատիպ գիտաժողովները կարևոր են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նա հակիրճ անդրադարձել է գրող, հրապարակախոս, մանկավարժ Ղազարոս Աղայանի գործունեությանը, որն ուսանել է Ներսիսյան դպրոցում: Նախարարը խոսել է «Արարատ» ամսագրում դեռևս 1869 թվականին հրապարակած Աղայանի հոդվածաշարի մասին, որի ասելիքը, ըստ նրա, արդիական է նաև այսօր:
«Այն հարցադրումները, որ տալիս է Աղայանը, արդիական են նաև այսօր. նա փորձում էր պատասխանել այն հարցին, թե ինչ էր տալիս իր ժամանակի դպրոցը՝ դպրոցի և կյանքի միջև կապը համարելով խնդրահարույց: Ըստ Աղայանի՝ դպրոցում սովորածը հերքվում է կյանքում, և պետք է առավել ուշադիր լինել բովանդակության հարցում և վերլուծել, թե որքանով է դպրոցը երեխաներին պատրաստում կյանքին` մտավոր, ֆիզիկական, հոգևոր և էմոցիոնալ առումներով»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Նա ընդգծել է Վրաստանի գործընկերների առանձնահատուկ հոգածությունը Ներսիսյան դպրոցի տարածքի պահպանման նկատմամբ, որտեղ այսօր էլ գործում է կրթական հաստատություն.
«Այս տարի ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած այցի շրջանակում հուշատախտակ բացվեց, ինչը ցույց է տալիս կապը պատմության, ժամանակների և տարածքների միջև: Վստահ եմ, որ կրթության ոլորտի այս հետազոտությունը նպաստելու է եղբայրական երկրների միջև կապերի զարգացմանն ու ամրապնդմանը»:
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է գիտաժողովի մասնակիցներին ու գործընկերներին և մաղթել բարի ընթացք:
Գիտաժողովի բացման արարողությանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել նաև բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
Գիտաժողովի նպատակն է անդրադառնալ Ներսիսյան դպրոցի, հայության կրթամշակութային կյանքի, հայ-վրացական հարաբերությունների պատմությանը:
Գիտաժողովը շարունակվելու է նաև հոկտեմբերի 18-ին: Այն իրականացվում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Թբիլիսիի «Կովկաս» համալսարանի նախաձեռնությամբ։
08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները08:30 18.04.2025
Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններինԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...
08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:15 18.04.2025
Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետոՀենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ: ...
08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնելԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...
08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 18.04.2025
Հոկեյում էական առաջընթաց ունենքԵրևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...