Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան 2018 կամ 2019 թվականներին. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան 2018 կամ 2019 թվականներին. վարչապետ

14:36 17.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն:

Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարները նշել են, որ ընկերությունն առցանց դիզայնի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել վիդեոներ, գրաֆիկաներ, պրեզենտացիաներ, ինչպես նաև կայքեր։ Նշվել է, որ «Ռենդերֆորեսթ»-ն օգտագործում է ներդրված արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոդուլներ, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում օգնել օգտատերերին ստանալ վեբկայքեր և վիդեոներ։

Տեղեկացվել է, որ «Ռենդերֆորեսթ»-ից օգտվում են աշխարհի 180 երկրներում, ընկերությունն ունի շուրջ 26 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում։ Ամեն օր ընկերությանն է միանում 15.000 նոր օգտատեր։ Իր գործունեության ընթացքում ընկերությունը կարողացել է Հայաստան ներգրավել շուրջ 35 մլն դոլարի ներդրումներ։

Նշվել է, որ պլատֆորմը հնարավոր է օգտագործել անվճար, սակայն առաջարկվում է վճարովի հավելումներ, որոնք ապահովում են ընկերության ֆինանսական հոսքերը։ Վաճառքների ցուցանիշով առաջատար երկրներն են՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Բրազիլիան, Կանադան, Ճապոնիան, Ռուսաստանը, Թուրքիան և այլն։ G2 ընկերության կողմից «Ռենդերֆորեսթը» ընդգրկվել է 2019 թ. աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում՝ լինելով ցանկի միակ հայկական ընկերությունը։

Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են նաև «Ռենդերֆորեսթ» ընկերության հիմնադրած «Արդի» ակադեմիայի գործունեությունը: Այն կրթական նախաձեռնություն է՝ ուղղված ՀՀ-ում չորրորդ արդյունաբերական հեղափոխության հիմնական թվային մասնագիտությունների դասավանդմանը: Ակադեմիայում մարքեթինգ, դիզայն և ՏՏ մասնագիտական ուղղություններում ներառված տասնյակից ավելի մասնագիտացումներից բացի, դասավանդվելու են նաև ձեռներեցություն, ալգորիթմական մտածողություն, անգլերեն և այլն:

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը պատասխանել է ընկերության աշխատակիցների հարցերին: Իր խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ տպավորված է ընկերության գործունեությամբ: Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ հավատացած է, որ միջավայրն ամենակարևոր բանն է ցանկացած պրոցեսի համար:

«Իհարկե, միջավայրն առաջին հերթին մարդիկ են, բայց նաև ֆիզիկական, քաղաքաշինական միջավայրն է, որ ազդում է մտածողության վրա»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ցանկանում է մի հայտարարություն անել, որը կարող է շատերի համար տարօրինակ թվալ:

«Այդ լավատեսությունը և տարօրինակ հայտարարությունը հետևյալն է. պիտի խոստովանեմ, որ այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան էի 2018 կամ 2019 թվականներին: Համոզված եմ, որ սա շատերի համար տարօրինակ հայտարարություն է, և այդ մասին ես հրապարակային հայտարարում եմ առաջին անգամ՝ ընդգծելու համար միջավայրի կարևորությունը: Դա կապված է հետևյալի հետ, որ 2018, 2019 թվականներին, երբ ես մտածում էի ապագայի մասին, ապագա տանող ճանապարհների մասին, այդ բոլոր ուղիներով գնալիս մտածողության հարթության մեջ մտնում էի փակուղի՝ շարունակություն չտեսնելով կամ տեսնելով այլ բան»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր որոշակիորեն ուրիշ է իրավիճակը, որովհետև տեսնում է բազմաթիվ ռիսկեր, բայց տեսնում է նաև այդ ռիսկերի հաղթահարման, կառավարման հնարավորություն և այդ ռիսկերի կառավարման արդյունքում՝ հետագա ճանապարհի շարունակություն:

«Իսկ ի՞նչ է այդ ճանապարհի վերջը կամ ո՞րն է այդ ճանապարհի այն տեսական նպատակը, որ ուզում ենք մենք գործնականում իրականացնել: Մենք դա անվանում ենք Իրական Հայաստանի հայեցակարգ, այն ուղիղ կապ ունի պետություն հասկացության հետ, որի իմաստը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը և պետությունն ընդհանրապես ունի շատ գործնական նպատակ և գործիք է սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար: Ոչ թե գործիք է, հենակետ է կամ պլացդարմ, ինչ-որ ավելի ընդարձակ կամ ավելի մեծ պետություն ունենալու համար, այլ միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է՝ այն ըմբռնմամբ, որ բարեկեցություն ասելով՝ պետք է հասկանալ ազատությունը, արդարությունը, անվտանգությունը և այս երեք հիմնական հասկացություններից բխող այլ հասկացություններ»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բարեկեցությունը մի բան է, որը ձևավորվում է աշխատանքով: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ հաջորդ ֆունդամենտալ խնդիրը, որ մեր իրականության մեջ կա՝ աշխատանքի ընկալումն է:

«Իսկ ի՞նչ է աշխատանքը: Աշխատանքը տառապանք, չարչարա՞նք է, թե՞ աշխատանքն, այնուամենայնիվ, հաճույք է, ինքնաարտահայտում է, նաև ազատություն է, ստեղծագործություն է, մի իրավիճակ է, որ մարդ, օրինակ, կարող է երեկոյան քնելուց առաջ մտածել, որպեսզի լույսը շուտ բացվի, որ նորից գնա աշխատանքի»,- ասել է վարչապետը՝ այս առումով ևս մեկ անգամ ընդգծելով միջավայրի կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերը վերաբերել են կրթության որակի բարձրացմանը, առկա խնդիրների, դրանց լուծման քայլերին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության ծրագրերին, արհեստական բանականությանը և այլ թեմաների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

BACK_TO_TOP