13:36 17.10.2024
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն այս տարի ևս իրականացնում է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» համաեվրոպական ստեղծագործական մրցույթը։
Հրավիրում ենք շնորհալի հայ երիտասարդներին համաեվրոպական հարթակում արժանիորեն ներկայացնելու ազգային ժառանգությունը։ Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին չլրացած պատանիներ՝ 2-5 հոգանոց խմբերով, հետևյալ տարիքային խմբերում՝ 6-11 տարեկան (2013-2018 թթ․ ծնված երեխաներ), 11-17 տարեկան (2007-2013 թթ․ ծնված պատանիներ):
2024 թ. Եվրոպական ժառանգության օրերը կանցնեն «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո: Ինչպիսի՞ պատմական, առևտրային, մշակութային ուղիներով է շաղկապված Հայաստանի և Եվրոպայի ժառանգությունը, ինչպե՞ս են այս կապերը ձևավորել Եվրոպայի ընդհանուր պատմությունը. մասնակիցները պետք է վերոնշյալ հարցերի շուրջ ներկայացնեն պատմություններ մեր ընդհանուր ժառանգության մասին:
Հաղթողները կստանան պարգևներ ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական մակարդակներում: 11-17 տարիքային խմբի համաեվրոպական մրցույթի հաղթողները 2025 թվականին կհրավիրվեն Ստրասբուրգ։
2024-2025 թթ․ մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 31-ը հետևյալ հղումով՝ https://forms.gle/E16XKgQXjL345hz56։
Հայաստանյան ստեղծագործական փուլը կտևի 01․11․2024 – 28․12․2024 թթ․։
21 հոգուց բաղկացած ազգային ժյուրին մրցույթը կամփոփի 2025 թ․ հունվարի 28-ին, որից հետո ազգային հաղթողը կներկայացվի եվրոպական ժյուրիի դատին։ 2025 թ․ մարտին կհայտարարվեն համաեվրոպական մրցույթի հաղթողները, որոնք նույն տարում կմեկնեն Ստրասբուրգ։
Այս տարի մրցույթին մասնակցում են հետևյալ երկրները՝ Հայաստան, Ֆինլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Պորտուգալիա, Լեհաստան, Ուկրաինա։
Նշենք, որ Աբովյան քաղաքը ներկայացնող «ՀԱՅելիցներ» խումբը, որը հաղթել էր 2023-2024 թթ․ մրցույթում, օրերս է վերադարձել Փարիզ-Ստրասբուրգ ճամփորդությունից։ Այս խմբի երիտասարդները ներգրավված կլինեն այս տարվա մրցույթում՝ որպես խորհրդատուներ՝ կիսելու իրենց փորձը նոր խմբերի հետ։
2024 թ․ Հայաստանի և Եվրոպայի հաղթողներին կարող եք տեսնել հետևյալ հղումներով՝ https://www.europeanheritagedays.com/node/427776
Մանրամասների համար դիմել ԳԱԹ գիտացուցադրական, հանրահռչակման և մարքեթինգի բաժին՝ հեռ. (010) 54-34-63:
20:55 17.10.2024
Իսրայելի պաշտպանության նախարարն անսպասելի ուղերձ է հրապարակել19:38 17.10.2024
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհ19:00 17.10.2024
Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 10-16-ը18:40 17.10.2024
Սրանք կարող են լինել իմ վերջին խաղերը. Մեսսի18:06 17.10.2024
5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն17:58 17.10.2024
ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ17:54 17.10.2024
Խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու17:45 17.10.2024
Մբապեն ցուցմունք կտա բռնաբարության գործով17:05 17.10.2024
ՀՀ պատվիրակությունն այցելել է Ղազախստանի ազգային թանգարան16:59 17.10.2024
Սպիտակի բժշկական կենտրոնի արդիականացման նպատակով նոր շենք կկառուցվի16:43 17.10.2024
Ճամբարակ համայնքում մշակութային կենտրոն կստեղծվի16:32 17.10.2024
Շատվան գյուղում գայլերը ոչխարի հոտ են հոշոտել15:56 17.10.2024
Թոմաս Տուխելը նշանակվել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ15:26 17.10.2024
Սահմանվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսլականը15:21 17.10.2024
Նաիր Թիկնիզյանը ձմռանը կարող է տեղափոխվել եվրոպական ակումբ14:50 17.10.2024
«Մանչեսթեր Սիթին» կողմնորոշվել է Գվարդիոլային փոխարինելու հարցում14:19 17.10.2024
Համագյուղացու հետ վիճաբանությունից հետո հրացանով օդ էր կրակել14:14 17.10.2024
«Սան Սիրոն» պետք է քանդվի. «Միլանի» նախագահ14:10 17.10.2024
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ այլափոխված և պղծված. monumentwatch13:40 17.10.2024
Ավտոլվացման կետի աշխատակիցների վեճն ավարտվել էր դանակահարությամբ21:48 17.10.2024
Իսրայելի ոստիկանությունն ավարտել է Սինվարի մարմնի՝ մատնահետքով նույնականացումըԻսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ ավարտել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի դիակի նույնականացումը՝ օգտագործելով մատնահետքերը։ «Նախնական նույնականացումը կատարվել է ատամների համեմատությամբ, ինչը արագ և ճշգրիտ ընթացակարգ է։ Այժմ ավարտվել է նաև մատնահետքերի համադրումը»,- ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրությունում։ ...
21:37 17.10.2024
Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտության վտանգի մասինԹուրքիան մեծ է համարում Իսրայելի և Իրանի միջև հակամարտության հավանականությունը։ Այս մասին Haber Global հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Ներկայումս մենք կանգնած ենք իրադարձությունների միահյուսման հետ՝ պաղեստինցիների ցեղասպանությունը Գազայում, Լիբանանը, հնարավոր պատերազմի հավանականությունը Իսրայելի և Իրանի միջև»,-նշել է նա։ «Ցավոք սրտի, այս հարցը միահյուսված է պաղեստինյան խնդրի հետ»,- հավելել է Ֆիդանը։ Նրա […] ...
21:27 17.10.2024
Թուրքական կողմը մանրամասներ է հրապարակել Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալԹուրքիայի պետական TRT Haber-ը լուր է հրապարակել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ։ ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվել է, որ հանդիպմանը մասնակցելու են Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարները։ Քննարկվելու են քայլերը, որոնք կարելի է անել ուղղված տարածաշրջանում պատերազմի և հակամարտության փոխարեն կայունության հաստատմանն ու բարօրության ավելացմանը, կոնկրետ համագործակցության նախագծերը՝ ներառյալ տարածաշրջանային փոխկապվածության ամրապնդումը։ Շեշտվել […] ...
21:15 17.10.2024
UFC-ի հանրահայտ մարտիկը վերադառնում է ռեկորդի համարԱմերիկացի հանրահայտ մարտիկ Դոնալդ Սերոնեն պատմել է UFC վերադառնալու որոշման մասին։ «Ցանկանում եմ վերադառնալ ու անցկացնել ևս երկու մենամարտ։ Երբ գնում էի թոշակի, ես ասացի, որ հանգստանալու եմ ու ընդունելու եմ ստերոիդներ։ Միշտ մտածել եմ UFC-ում 50 մենամարտի մասին»,- 41-ամյա մարտիկի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը: Դոնալդ Սերոնեն նախորդ մենամարտն անցկացրել է 2022թ․ հուլիսի 2-ին։ […] ...
21:07 17.10.2024
Չինաստանը Գոբի անապատում մարդանման ռոբոտների մրցավազք է կազմակերպելՉինական Robot Era ընկերությունը ցուցադրել է իր առաջատար Star1 մարդանման ռոբոտների նոր հնարավորությունները՝ փորձարկելով դրանք Գոբի անապատում։ Վազքի ընթացքում երկու ռոբոտներ մրցել են միմյանց հետ՝ հաղթահարելով դժվարին երթուղիներ և անապատային լանդշաֆտներ։ Այս մասին հայտնում է New Atlas-ը։ Ռոբոտներից մեկի տարբերակիչ հատկանիշը սպորտային կոշիկներն էին, իսկ մյուսը վազում էր առանց դրանց: Չնայած ուշ մեկնարկին, մարզակոշիկներով ռոբոտը […] ...