Ես կարող էի երաժիշտ դառնալ, դպրոցական նվագախմբում էի նվագում. Նիկիտա Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 10 2024
  • $
    387.28
  • RUBLE
    3.99
  • 421.75
WEATHER
+13.09 oC

Ես կարող էի երաժիշտ դառնալ, դպրոցական նվագախմբում էի նվագում. Նիկիտա Սիմոնյան

21:05 16.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու, Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը պատմել է, որ ֆուտբոլային ուղի ընտրելու փոխարեն կարող էր դառնալ երաժիշտ։

«Հարցնում են, ինչու քեզ՝ կոշկակարի որդուն, ընդունեց ֆուտբոլային աշխարհը: Այդ հարցին պատասխանելը բարդ է: Ես ցատկում էի աշտարակից, լողում էի ցանկացած ոճով, բայց հանկարծ տեսա ֆուտբոլային գնդակը և այն ինձ ընդունեց։

Ես կարող էի երաժիշտ դառնալ, դպրոցական նվագախմբում ես նվագում էի փողային նվագարան։ Ես առաջինն էի, եթե շարունակեի, կարող էի զարգանալ, ունեի լավ լսողություն»,- «Все на Матч!» հաղորդման եթերում ասել է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Նիկիտա Սիմոնյանը նշել է ծննդյան 98-րդ տարեդարձը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 16.10.2024

SHANTNEWS

Ռոնալդինյոն դարձել է ամերիկյան ակումբի բաժնետեր

21:51 16.10.2024

Ռոնալդինյոն դարձել է ամերիկյան ակումբի բաժնետեր

Բրազիլայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն դարձել է ամերիկյան «Գրինվուլ Տրիումֆ» ակումբի բաժնետեր։ 44-ամյա բրազիլացուց բացի, ակումբն ունի նաև ներդրողների խումբ, հաղորդում է «Գրինվուլ Տրիումֆի» մամուլի ծառայությունը։ Թիմը հանդես է գալիս ԱՄՆ-ի երրորդ լիգայում (USL League One) և 19 խաղից հետո 31 միավորով չորրորդ տեղում է։ ...

Իրանը հայտարարել է երկրում միջուկային զենքին գերազանցող զենքի առկայության մասին

21:45 16.10.2024

Իրանը հայտարարել է երկրում միջուկային զենքին գերազանցող զենքի առկայության մասին

Իրանն ունի զենքեր, որոնք գերազանցում են միջուկայինը, այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) միջազգային վարչության նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ-մայոր Էբրահիմ Ռոստամին։ «Իրանի զսպման ուժը շատ ավելի ուժեղ է, քան միջուկային զենքը, մենք ունենք միջուկային զենքից ավելի հզոր զենք»,-ասել է նա Didban Iran պորտալին տված հարցազրույցում։ Գեներալի խոսքով՝ […] ...

Ավստրալիան Ուկրաինա կուղարկի շահագործումից հանված 49 տանկ

21:35 16.10.2024

Ավստրալիան Ուկրաինա կուղարկի շահագործումից հանված 49 տանկ

Ավստրալիան Ուկրաինային կփոխանցի շահագործումից հանված տասնյակ ամերիկյան Abrams տանկեր։ Այս մասին հայտնում է ավստրալական ABC հեռուստաընկերությունը։ «Այս տանկերը կբարձրացնեն Ուկրաինայի զինված ուժերի կրակային հզորությունը և շարժունակությունը»,-ասել է Ավստրալիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Փեթ Քոնրոյը: Նշվում է, որ Կանբերան շահագործումից հանելու է 49 M1A1 Abrams տանկ և կտեղափոխի Կիև։ Զրահատեխնիկայի մի մասը վերանորոգման կարիք ունի և կարող […] ...

«Տոտենհեմի» աստղի հայրիկին տուգանել են երեխաների հանդեպ բռնի ուժ կիրառելու համար

21:27 16.10.2024

«Տոտենհեմի» աստղի հայրիկին տուգանել են երեխաների հանդեպ բռնի ուժ կիրառելու համար

Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնի հայրը՝ Վուն Չժուն Սոնը, ով ֆուտբոլային մարզիչ է, տուգանվել է երեխաների պաշտպանության մասին օրենքը խախտելու համար, հաղորդում է AP-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Հարավային Կորեայի ֆուտբոլային ակադեմիաներից մեկում։ Երեխայի ծնողները հայտնել են, որ մարզիչներից մեկն անպատվել ու անկյունային դրոշակով հարվածել է իրենց որդուն։ Վուն Չժուն Սոնն ու ևս […] ...

Քաղաքացին մոլորվել է «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու շրջակա անտառներում

21:20 16.10.2024

Քաղաքացին մոլորվել է «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու շրջակա անտառներում

Հոկտեմբերի 16-ին, ժամը 16:29-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու շրջակա անտառներում քաղաքացին մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներ Ն․ Կ․-ին (ծնված 1962 թ.), Ն․ Չ․-ին (ծնված […] ...

BACK_TO_TOP