Սյունիքի մարզում երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 10 2024
  • $
    387.28
  • RUBLE
    3.99
  • 421.75
WEATHER
+14.09 oC

Սյունիքի մարզում երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ

16:10 16.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արարատի մարզի բնակիչ եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ։

2024թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնից ստացվել է հաղորդում՝ Լիճք բնակավայրի տարածքից շտապօգնության ավտոմեքենայով «պոլիտրավմա» և «գլխի մազածածկ շրջանի բաց վերք» ախտորոշմամբ Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա և 36-ամյա եղբայրների՝ բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, 2024թ. հոկտեմբերի 12-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունից ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն է ստացվել զեկուցագիր այն մասին, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 41-ամյա տղամարդը 2024թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 21:50-ին, մահացել է:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ եղբայրները հիշյալ վնասվածքներն ստացել են ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում։

Մասնավորապես, 2024թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Մեղրի համայնքի Լիճք բնակավայր տանող խաչմերուկի մոտ, Հ․Բ,–ն, Գ․ Ա–ի և ինքնությունը դեռևս չպարզված ևս մեկ անձի հետ, գիտակցելով և լրացնելով մեկը մյուսի գործողությունները, իրենց պատկանող վառելիքով տարաները եղբայրների կողմից վերցնելու և Լիճք բնակավայրում գտնվող իրենց վարձակալած տան նկուղում պահելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, հեղյուս և մանեկ քանդելու համար նախատեսված մետաղական գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջիններիս մարմնի տարբեր հատվածներին:

Բացի այդ, հիշյալ հարցի և դրա շուրջ տեղի ունեցած վիճաբանության համար եղբայրներին պատժելու, նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով, 2024թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հիշյալ անձինք, եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, փայտե մահակներով և մետաղական ձողերով բազմաթիվ հարվածներ են հասցրել եղբայրների մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ նրանցից մեկի՝ 41-ամյա տղամարդու կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ մյուսի՝ 36-ամյա տղամարդու առողջությանը՝ միջին ծանրության վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․Բ․-ի, և Գ․Ա․-ին մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 167-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են:

Կատարվում են քննչական և վարութային այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած հնարավոր բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նաիր Թիկնիզյանը նոր պայմանագրի առաջարկ է ստացել «Լոկոմոտիվից»

20:06 16.10.2024

Նաիր Թիկնիզյանը նոր պայմանագրի առաջարկ է ստացել «Լոկոմոտիվից»

Մոսկվայի «Լոկոմոտիվը» Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին առաջարկել է նոր պայմանագիր կնքել, հայտնում է «РБ Спорт»-ը: Կողմերը բանակցել են, ակումբը հայտնել է, որ պատրաստ չէ էականորեն բարձրացնել աշխատավարձը։ Ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ 25-ամյա ֆուտբոլիստը կհամաձայնի ստանալ տարեկան մեկ միլիոն եվրոյից մի փոքր պակաս։ Այժմ, նրան վճարում են մոտ 700 հազար եվրո: Ռուսական ակումբը […] ...

SHANTNEWS

20:00 16.10.2024

SHANTNEWS

Միջուկային հնգյակը հանդիպել է Նյու Յորքում

19:50 16.10.2024

Միջուկային հնգյակը հանդիպել է Նյու Յորքում

Միջուկային «հնգյակի» հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում փորձագիտական ​​մակարդակով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հանդիպումն արդեն կայացել է հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում, այն անցկացվել է փորձագիտական ​​մակարդակով», – ասել է նա չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Մենք մտադիր ենք շարունակել օգտագործել այս հարթակը ռուսական սկզբունքային մոտեցումներն ու կարևոր ազդանշանները […] ...

Խորեն Բայրամյանը ցուցադրել է մարզաշապիկների հավաքածուն

19:40 16.10.2024

Խորեն Բայրամյանը ցուցադրել է մարզաշապիկների հավաքածուն

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ընթացքում ցուցադրել է իր մարզաշապիկների հավաքածուն։ 32-ամյա ֆուտբոլիստը պատմել է, որ իր համար առանձնահատուկ է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի մարզաշապիկը, որը նա ստացել է Երևանում 2021 թվականին կայացած Հայաստան – Գերմանիա (1-4) խաղից հետո։ Հիշեցնենք, որ Խորեն Բայրամյանը 2020 թվականին է նորամուտը նշել Հայաստանի […] ...

Լիբանանում 360 հազար մարդ Իսրայելի հարձակումների պատճառով չունի քաղցրահամ ջրի հնարավորություն

19:34 16.10.2024

Լիբանանում 360 հազար մարդ Իսրայելի հարձակումների պատճառով չունի քաղցրահամ ջրի հնարավորություն

Լիբանանի 360,000 քաղաքացիների համար քաղցրահամ ջրի հասանելիությունը դադարեցվել է Իսրայելի հարվածներից ջրի մատակարարման վնասի պատճառով, ասվում է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի հաղորդագրության մեջ: «Հակամարտության ընթացքում տուժել է առնվազն 28 ջրամատակարարման օբյեկտ, ինչի հետևանքով ավելի քան 360 հազար քաղաքացիների համար քաղցրահամ ջրի հասանելիություն չի եղել հիմնականում հարավային Լիբանանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ, ներկայացրել առողջապահության ոլորտի բարեփոխումները

19:24 16.10.2024

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ, ներկայացրել առողջապահության ոլորտի բարեփոխումները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրամիության (ԵՄ) երկրների դեսպանների հետ և ներկայացրել առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները, Եվրամիության հետ իրականացվող և ընթացիկ ծրագրերը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Հանդիպմանը նախարար Ավանեսյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի հզորացմանը, շտապօգնության ծառայության բարելավմանը և արդիականացմանը, Էլեկտրոնային առողջապահությանը, բժշկական ծառայությունների որակի բարելավմանը միտված ընթացիկ աշխատանքներին` որպես առողջության համապարփակ […] ...

BACK_TO_TOP