Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 10 2024
  • $
    387.28
  • RUBLE
    3.99
  • 421.75
WEATHER
+14.09 oC

Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

16:16 16.10.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին՝ Հարավկովկասյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուին, Քաղաքային զարգացման թիմի ղեկավար Կարին Ֆղուին, ՀՀ-ում ԶՖԳ ծրագրի ղեկավար Լիզ Էնեզյանին։

Ներկայացնելով իրենց փորձը Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրների հետ համագործակցության մասով՝ ԶՖԳ ներկայացուցիչները հետաքրքրվել են, մասնավորապես, Հայաստանի քաղաքների զարգացման, դպրոցների սեյսմակայունության բարձրացման, կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության մշակման ծրագրերում մասնակցություն ունենալու հնարավորության ու ներգրավվածության մասին։

ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրել է Կառավարության առաջնահերթությունները։ Նախարարի տեղեկալը նշել է, որ Գյումրին դարձել է զբոսաշրջության համար գրավիչ քաղաք, և նույն օրինակով կարել է զարգացնել նաև մյուս խոշոր քաղաքները, մասնավորապես՝ խոսվել է Վանաձորի զարգացման ծրագրի մասին։ Այս համատեքստում Տերտերյանը առաջնահերթ է համարել նաև աղբահանության ու «խելացի քաղաքների» շրջանակներում համագործակցության հնարավորությունը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով նախանշել առաջնահերթ ուղղությունները, դրանք սահմանված կարգով քննարկել գործընկեր գերատեսչությունների հետ և առաջիկա հանդիպումներին արդեն առավել առարկայական աշխատել կոնկրետ ծրագրերի շուրջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդին Ավստրիան հարմար վայր է անվանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

20:16 16.10.2024

Մոդին Ավստրիան հարմար վայր է անվանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ավստրիան հարմար վայր է համարում Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը՝ ելույթ ունենալով հանրապետության խորհրդարանի ստորին պալատում։ «Կանցլեր Նեհամմերը բացատրեց, որ Հնդկաստանը, որպես BRICS-ի անդամ, դարձել է կարևոր միջազգային խաղացող վարչապետ Մոդիի օրոք և ունի Ռուսաստանի հետ երկխոսության ուղիներ, որոնք պետք է օգտագործվեն: Մոդին […] ...

Նաիր Թիկնիզյանը նոր պայմանագրի առաջարկ է ստացել «Լոկոմոտիվից»

20:06 16.10.2024

Նաիր Թիկնիզյանը նոր պայմանագրի առաջարկ է ստացել «Լոկոմոտիվից»

Մոսկվայի «Լոկոմոտիվը» Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին առաջարկել է նոր պայմանագիր կնքել, հայտնում է «РБ Спорт»-ը: Կողմերը բանակցել են, ակումբը հայտնել է, որ պատրաստ չէ էականորեն բարձրացնել աշխատավարձը։ Ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ 25-ամյա ֆուտբոլիստը կհամաձայնի ստանալ տարեկան մեկ միլիոն եվրոյից մի փոքր պակաս։ Այժմ, նրան վճարում են մոտ 700 հազար եվրո: Ռուսական ակումբը […] ...

SHANTNEWS

20:00 16.10.2024

SHANTNEWS

Միջուկային հնգյակը հանդիպել է Նյու Յորքում

19:50 16.10.2024

Միջուկային հնգյակը հանդիպել է Նյու Յորքում

Միջուկային «հնգյակի» հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում փորձագիտական ​​մակարդակով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հանդիպումն արդեն կայացել է հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում, այն անցկացվել է փորձագիտական ​​մակարդակով», – ասել է նա չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Մենք մտադիր ենք շարունակել օգտագործել այս հարթակը ռուսական սկզբունքային մոտեցումներն ու կարևոր ազդանշանները […] ...

Խորեն Բայրամյանը ցուցադրել է մարզաշապիկների հավաքածուն

19:40 16.10.2024

Խորեն Բայրամյանը ցուցադրել է մարզաշապիկների հավաքածուն

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ընթացքում ցուցադրել է իր մարզաշապիկների հավաքածուն։ 32-ամյա ֆուտբոլիստը պատմել է, որ իր համար առանձնահատուկ է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի մարզաշապիկը, որը նա ստացել է Երևանում 2021 թվականին կայացած Հայաստան – Գերմանիա (1-4) խաղից հետո։ Հիշեցնենք, որ Խորեն Բայրամյանը 2020 թվականին է նորամուտը նշել Հայաստանի […] ...

Լիբանանում 360 հազար մարդ Իսրայելի հարձակումների պատճառով չունի քաղցրահամ ջրի հնարավորություն

19:34 16.10.2024

Լիբանանում 360 հազար մարդ Իսրայելի հարձակումների պատճառով չունի քաղցրահամ ջրի հնարավորություն

Լիբանանի 360,000 քաղաքացիների համար քաղցրահամ ջրի հասանելիությունը դադարեցվել է Իսրայելի հարվածներից ջրի մատակարարման վնասի պատճառով, ասվում է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի հաղորդագրության մեջ: «Հակամարտության ընթացքում տուժել է առնվազն 28 ջրամատակարարման օբյեկտ, ինչի հետևանքով ավելի քան 360 հազար քաղաքացիների համար քաղցրահամ ջրի հասանելիություն չի եղել հիմնականում հարավային Լիբանանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP