Մայրաքաղաքում մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 10 2024
  • $
    387.28
  • RUBLE
    3.99
  • 421.75
WEATHER
+16.09 oC

Մայրաքաղաքում մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ

15:35 16.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայրաքաղաքում մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը սպասվում են հորդառատ անձրևներ։
Մասնավորապես Երևանում՝ հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափով։

Ըստ այդմ, ինչպես «Վեոլիա ջուր» ընկերության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ որպես գործընկեր կառույց, մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ, որոնց ներգրավված է լինելու նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը։

Վարչական շրջաններում այսօր երեկոյից սահմանվելու են հերթապահություններ՝ տեղերում հնարավոր ջրականգերին արագ միջամտելու և լոկալ բնույթի խնդիրները վերացնելու նպատակով։

Հեղեղատարներում և անձրևընդունիչներում հնարավոր կուտակումներից զերծ մնալու համար, որպես աջակցություն, գործընթացում ներգրավվելու են նաև «Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի» մարդկային ռեսուրսները։

Աշխատանքներին նաև մասնակցելու են «Կանաչապատում և շրջակա միջայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ուժերը։

Վարորդներին հորդորում ենք տեղումների ժամանակահատվածում անձնական օգտագործման մեքենաներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նաիր Թիկնիզյանը նոր պայմանագրի առաջարկ է ստացել «Լոկոմոտիվից»

20:06 16.10.2024

Նաիր Թիկնիզյանը նոր պայմանագրի առաջարկ է ստացել «Լոկոմոտիվից»

Մոսկվայի «Լոկոմոտիվը» Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին առաջարկել է նոր պայմանագիր կնքել, հայտնում է «РБ Спорт»-ը: Կողմերը բանակցել են, ակումբը հայտնել է, որ պատրաստ չէ էականորեն բարձրացնել աշխատավարձը։ Ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ 25-ամյա ֆուտբոլիստը կհամաձայնի ստանալ տարեկան մեկ միլիոն եվրոյից մի փոքր պակաս։ Այժմ, նրան վճարում են մոտ 700 հազար եվրո: Ռուսական ակումբը […] ...

SHANTNEWS

20:00 16.10.2024

SHANTNEWS

Միջուկային հնգյակը հանդիպել է Նյու Յորքում

19:50 16.10.2024

Միջուկային հնգյակը հանդիպել է Նյու Յորքում

Միջուկային «հնգյակի» հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում փորձագիտական ​​մակարդակով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հանդիպումն արդեն կայացել է հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում, այն անցկացվել է փորձագիտական ​​մակարդակով», – ասել է նա չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Մենք մտադիր ենք շարունակել օգտագործել այս հարթակը ռուսական սկզբունքային մոտեցումներն ու կարևոր ազդանշանները […] ...

Խորեն Բայրամյանը ցուցադրել է մարզաշապիկների հավաքածուն

19:40 16.10.2024

Խորեն Բայրամյանը ցուցադրել է մարզաշապիկների հավաքածուն

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ընթացքում ցուցադրել է իր մարզաշապիկների հավաքածուն։ 32-ամյա ֆուտբոլիստը պատմել է, որ իր համար առանձնահատուկ է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի մարզաշապիկը, որը նա ստացել է Երևանում 2021 թվականին կայացած Հայաստան – Գերմանիա (1-4) խաղից հետո։ Հիշեցնենք, որ Խորեն Բայրամյանը 2020 թվականին է նորամուտը նշել Հայաստանի […] ...

Լիբանանում 360 հազար մարդ Իսրայելի հարձակումների պատճառով չունի քաղցրահամ ջրի հնարավորություն

19:34 16.10.2024

Լիբանանում 360 հազար մարդ Իսրայելի հարձակումների պատճառով չունի քաղցրահամ ջրի հնարավորություն

Լիբանանի 360,000 քաղաքացիների համար քաղցրահամ ջրի հասանելիությունը դադարեցվել է Իսրայելի հարվածներից ջրի մատակարարման վնասի պատճառով, ասվում է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի հաղորդագրության մեջ: «Հակամարտության ընթացքում տուժել է առնվազն 28 ջրամատակարարման օբյեկտ, ինչի հետևանքով ավելի քան 360 հազար քաղաքացիների համար քաղցրահամ ջրի հասանելիություն չի եղել հիմնականում հարավային Լիբանանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ, ներկայացրել առողջապահության ոլորտի բարեփոխումները

19:24 16.10.2024

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ, ներկայացրել առողջապահության ոլորտի բարեփոխումները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրամիության (ԵՄ) երկրների դեսպանների հետ և ներկայացրել առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները, Եվրամիության հետ իրականացվող և ընթացիկ ծրագրերը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Հանդիպմանը նախարար Ավանեսյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի հզորացմանը, շտապօգնության ծառայության բարելավմանը և արդիականացմանը, Էլեկտրոնային առողջապահությանը, բժշկական ծառայությունների որակի բարելավմանը միտված ընթացիկ աշխատանքներին` որպես առողջության համապարփակ […] ...

BACK_TO_TOP