Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. Քասախ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 10 2024
  • $
    387.28
  • RUBLE
    3.99
  • 421.75
WEATHER
+19.09 oC

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. Քասախ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց

14:12 16.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում մահացած քաղաքացի և տուժածներ կան:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկնեը նշված փողոցի տներից մեկի 1-ին հարկում՝ ննջասենյակում, հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը նշված բնակարանից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ 2 հոգու տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի Նաիրիի տարածքային վթարային ծառայության աշխատակիցները, քանի որ վարկածներից մեկով, հնարավոր է՝ շմոլ գազի արտահոսք եղած լինի, սակայն երբ «Գազպրոմ»-ի աշխատակիցները ժամանել են, տանը գազի հոտ չի զգացվել:  Տեղի ունեցածը շմոլ գազի հետևանք է, թե սննդային թունավորում՝ պարզվում է, ինչպես նաև պարզվում է մահացածի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 16.10.2024

SHANTNEWS

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մեդիապատասխանատուների հետ

17:55 16.10.2024

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մեդիապատասխանատուների հետ

Հոկտեմբերի 16-ին Ներքին գործերի նախարարությունը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպությունը համատեղ հանդիպում են ունեցել զանգվածային լրատվության միջոցների պատասխանատուների հետ։ Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման […] ...

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները չպետք է հրավիրվեն ազգային հավաքական. Բրազիլիայի նախագահ

17:50 16.10.2024

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները չպետք է հրավիրվեն ազգային հավաքական. Բրազիլիայի նախագահ

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան կարծում է, որ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները չպետք է հրավիրվեն ազգային հավաքական: «Նրանք, ովքեր խաղում են դրսում, ավելի լավը չեն, քան նրանք, ովքեր հանդես են գալիս այստեղ: Ես երկար ժամանակ պնդում էի, որ Բրազիլիայի հավաքականը պետք է հանդես գա մեր առաջնությունը ներկայացնող ֆուտբոլիստներով։ Երեկվա խաղում գոլ խփած երկու ֆուտբոլիստները խաղում […] ...

Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

17:45 16.10.2024

Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից Վարդանանց փողոցում գործող ակումբում խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձը 2024թ․ ապրիլի 20-ին՝ ժամը 01:45-ի […] ...

Էրդողանը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ

17:39 16.10.2024

Էրդողանը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է այն ռիսկի մասին, որ Իսրայելի աճող ագրեսիան տարածաշրջանը կվերածի համապարփակ պատերազմական գոտու։ Էրդողանն այս մասին խոսել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպմանը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-իրաքյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ իրադարձություններ։ Նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ տարածաշրջանում հոկտեմբերի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները […] ...

Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության քննարկումներին

17:33 16.10.2024

Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության քննարկումներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-15-ը Բրյուսելում մասնակցել է Հայաստան – ԵՄ գործընկերության օրակարգի «Մարդկանց միջև շփումներ» հարթակի նոր նախագծի քննարկմանը նվիրված աշխատանքային հանդիպմանն ու «ՀՀ և ԵՄ միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում գործող ԵՄ – Հայաստան համատեղ կոմիտեի երրորդ նիստին։ Պատվիրակության կազմում […] ...

BACK_TO_TOP