Լա լիգայի նախագահը ՖԻՖԱ-ին կոչ է արել չեղարկել աշխարհի ակումբային առաջնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 10 2024
  • $
    387.28
  • RUBLE
    3.99
  • 421.75
WEATHER
+14.09 oC

Լա լիգայի նախագահը ՖԻՖԱ-ին կոչ է արել չեղարկել աշխարհի ակումբային առաջնությունը

16:21 16.10.2024

Իսպանիայի Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը ՖԻՖԱ-ին կոչ է արել չեղարկել 2025թ․ աշխարհի ակումբային առաջնությունը։

«ՖԻՖԱ-ի նախագահ, դուք գիտեք, որ հեռարձակման իրավունքները չեն վաճառվել այն գնով, որով ցանկանում էիք։ Դուք գիտեք, որ չունեք հովանավորներին, որոնց արդեն ներառել եք բյուջեում։ Դուք նաև գիտեք, որ լիգաներն ու ֆուտբոլիստների արհմիությունը դեմ են այդ առաջնության անցկացմանը։ Չեղարկեք այն հենց հիմա»,- Տեբասի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնությունը նոր ձևաչափով անցկացվելու է 2025թ․ հունիսի 15-ից հուլիսի 13-ին ԱՄՆ-ում։ Մասնակցելու է 32 ակումբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նաիր Թիկնիզյանը նոր պայմանագրի առաջարկ է ստացել «Լոկոմոտիվից»

20:06 16.10.2024

Նաիր Թիկնիզյանը նոր պայմանագրի առաջարկ է ստացել «Լոկոմոտիվից»

Մոսկվայի «Լոկոմոտիվը» Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին առաջարկել է նոր պայմանագիր կնքել, հայտնում է «РБ Спорт»-ը: Կողմերը բանակցել են, ակումբը հայտնել է, որ պատրաստ չէ էականորեն բարձրացնել աշխատավարձը։ Ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ 25-ամյա ֆուտբոլիստը կհամաձայնի ստանալ տարեկան մեկ միլիոն եվրոյից մի փոքր պակաս։ Այժմ, նրան վճարում են մոտ 700 հազար եվրո: Ռուսական ակումբը […] ...

SHANTNEWS

20:00 16.10.2024

SHANTNEWS

Միջուկային հնգյակը հանդիպել է Նյու Յորքում

19:50 16.10.2024

Միջուկային հնգյակը հանդիպել է Նյու Յորքում

Միջուկային «հնգյակի» հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում փորձագիտական ​​մակարդակով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հանդիպումն արդեն կայացել է հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում, այն անցկացվել է փորձագիտական ​​մակարդակով», – ասել է նա չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Մենք մտադիր ենք շարունակել օգտագործել այս հարթակը ռուսական սկզբունքային մոտեցումներն ու կարևոր ազդանշանները […] ...

Խորեն Բայրամյանը ցուցադրել է մարզաշապիկների հավաքածուն

19:40 16.10.2024

Խորեն Բայրամյանը ցուցադրել է մարզաշապիկների հավաքածուն

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ընթացքում ցուցադրել է իր մարզաշապիկների հավաքածուն։ 32-ամյա ֆուտբոլիստը պատմել է, որ իր համար առանձնահատուկ է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի մարզաշապիկը, որը նա ստացել է Երևանում 2021 թվականին կայացած Հայաստան – Գերմանիա (1-4) խաղից հետո։ Հիշեցնենք, որ Խորեն Բայրամյանը 2020 թվականին է նորամուտը նշել Հայաստանի […] ...

Լիբանանում 360 հազար մարդ Իսրայելի հարձակումների պատճառով չունի քաղցրահամ ջրի հնարավորություն

19:34 16.10.2024

Լիբանանում 360 հազար մարդ Իսրայելի հարձակումների պատճառով չունի քաղցրահամ ջրի հնարավորություն

Լիբանանի 360,000 քաղաքացիների համար քաղցրահամ ջրի հասանելիությունը դադարեցվել է Իսրայելի հարվածներից ջրի մատակարարման վնասի պատճառով, ասվում է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի հաղորդագրության մեջ: «Հակամարտության ընթացքում տուժել է առնվազն 28 ջրամատակարարման օբյեկտ, ինչի հետևանքով ավելի քան 360 հազար քաղաքացիների համար քաղցրահամ ջրի հասանելիություն չի եղել հիմնականում հարավային Լիբանանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ, ներկայացրել առողջապահության ոլորտի բարեփոխումները

19:24 16.10.2024

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ, ներկայացրել առողջապահության ոլորտի բարեփոխումները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրամիության (ԵՄ) երկրների դեսպանների հետ և ներկայացրել առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները, Եվրամիության հետ իրականացվող և ընթացիկ ծրագրերը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Հանդիպմանը նախարար Ավանեսյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի հզորացմանը, շտապօգնության ծառայության բարելավմանը և արդիականացմանը, Էլեկտրոնային առողջապահությանը, բժշկական ծառայությունների որակի բարելավմանը միտված ընթացիկ աշխատանքներին` որպես առողջության համապարփակ […] ...

BACK_TO_TOP