Ուկրաինային և Իսրայելին հատկացվող ԱՄՆ ռազմական օգնության մատակարարման պաշարները սահմանափակ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 10 2024
  • $
    387.28
  • RUBLE
    3.99
  • 421.75
WEATHER
+19.09 oC

Ուկրաինային և Իսրայելին հատկացվող ԱՄՆ ռազմական օգնության մատակարարման պաշարները սահմանափակ են

13:42 16.10.2024

ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից ռազմական օգնության մատակարարումն անսահմանափակ չէ, և Պենտագոնը ճնշում է գործադրում մատակարարման շղթայի վրա:

«Դա արդարացի գնահատական է՝ մեր պաշարները անվերջ չեն: Դուք տեսել եք, որ մենք լրացուցիչ օգնության փաթեթներ ենք խնդրել Ուկրաինային և Իսրայելին աջակցելու համար: Մենք նաև պաշտպանական արդյունաբերական բազայի վերականգնման հարցում մարտահրավերների ենք բախվել», – ասել է Սինգհը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կարող է զենք տրամադրել երկու երկրներին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է Ուկրաինային օգնություն ցուցաբերել մարտի դաշտում, ինչպես նաև աջակցել Իսրայելին նրա ինքնապաշտպանության հարցերում։
«Մենք կշարունակենք համագործակցել պաշտպանական արդյունաբերական բազայի հետ՝ այս մարտահրավերներին լավագույն լուծումներ տալու համար», – հավելել է Սինգհը։

Սինգհը նշել է Կոնգրեսի հետ աշխատելու անհրաժեշտությունը՝ ապահովելու կայուն մատակարարում: Նրա խոսքով, լրացուցիչ օգնության փաթեթի ընդունման գրեթե վեց ամսվա ուշացումը հանգեցրել է նրան, որ «ԱՄՆ-ի սեփական պահուստները ժամանակին չեն համալրվել, ինչը ճնշում է համակարգի վրա»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զախարյանը կվերադառնա ընդհանուր խմբի մարզումներին

18:20 16.10.2024

Զախարյանը կվերադառնա ընդհանուր խմբի մարզումներին

Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը երկար դադարից հետո կվերադառնա իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ընդհանուր խմբի մարզումներին: «Վաղը կամ հաջորդ օրն Արսենը կվերադառնա ընդհանուր խմբի մարզումներին։ Որպեսզի նա կրկին պատրաստ լինի հանդիպումներին, մենք պետք է սպասենք ևս մի քանի օր»,- ռուսական «Спорт Экспресс»-ին ասել են բասկյան ակումբի մամուլի ծառայությունից: 21-ամյա ֆուտբոլիստն օգոստոսին աջ ոտքի վիրահատության էր […] ...

Ալմա-Աթին կարող է հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակ դառնալ. Տոկաև

18:16 16.10.2024

Ալմա-Աթին կարող է հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակ դառնալ. Տոկաև

Ալմա-Աթին կարող է հարթակ ծառայել հայ-ադրբեջանական բանակցությունների համար. ՀՀ նախագահի հետ հանդիպմանը կրկին այս առաջարկն է արել Ղազախստանի նախագահը: Վահագն Խաչատուրյանի Ղազախստան այցից մանրամասները՝ Տիգրան Հովակիմյանի ռեպորտաժում: ...

Երևանում 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի

18:12 16.10.2024

Երևանում 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի

Երևանում 2024-2025թթ ընթացքում 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի: Ծրագիրն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Պետություն-համայնք – «Վեոլիա ջուր» գործակցությամբ իրականացվող ծրագրերի վերջնարդյունքում ընդհանուր առմամբ շուրջ 14400 բաժանորդի խնդիր կլուծվի: Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը շուրջ 1200 կմ է, որի մոտ 80%-ը փոխարինման կարիք ունի: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

«Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանը գաղտնալսել են

18:05 16.10.2024

«Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանը գաղտնալսել են

«Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանը գաղտնալսել են «Ասթոն Վիլայի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի արտագնա հանդիպումից առաջ, հաղորդում է The Sun-ը։ Անհայտ անձը խաղից երկու օր առաջ խաբեությամբ հայտնվել է «Վիլա Պարկ» ստադիոնի հանդերձարանում, որտեղ տեղադրել է գաղտնալսող սարք։ Հանդիպումից հետո նա վերադարձել է, որպեսզի վերցնի սարքը։ Դրա վրա եղել են «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ […] ...

SHANTNEWS

18:00 16.10.2024

SHANTNEWS

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մեդիապատասխանատուների հետ

17:55 16.10.2024

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մեդիապատասխանատուների հետ

Հոկտեմբերի 16-ին Ներքին գործերի նախարարությունը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպությունը համատեղ հանդիպում են ունեցել զանգվածային լրատվության միջոցների պատասխանատուների հետ։ Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման […] ...

BACK_TO_TOP