Հայաստանի Մ21 հավաքականը ընտրական փուլը ավարտել է պարտությամբ. Եվրո-2025 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 10 2024
  • $
    387.28
  • RUBLE
    3.99
  • 421.75
WEATHER
+14.09 oC

Հայաստանի Մ21 հավաքականը ընտրական փուլը ավարտել է պարտությամբ. Եվրո-2025

14:34 16.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտությամբ է ավարտել 2025թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլը։

Վերջին տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը հյուրընկալվել է Ալբանիայի Մ21 հավաքականին ու պարտվել 0-1 հաշվով։ Երկրորդ խաղակեսում սեփական դարպասը գրավել է «Վեստ Արմենիայի» պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը:

Ընտրական փուլի 10 խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը կրել է 8 պարտություն, գրանցել 2 ոչ-ոքի և 2 միավորով եզրափակել E խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Ալբանիայի Մ21 հավաքականը 16 միավորով գրավել է չորրորդ տեղը։ Խմբի հաղթող Ռումինիան ունի 22 միավոր, երկրորդ տեղում գտնվող Ֆինլանդիան՝ 20, Շվեյցարիան՝ 18, Չեռնոգորիան՝ 7։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդին Ավստրիան հարմար վայր է անվանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

20:16 16.10.2024

Մոդին Ավստրիան հարմար վայր է անվանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ավստրիան հարմար վայր է համարում Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը՝ ելույթ ունենալով հանրապետության խորհրդարանի ստորին պալատում։ «Կանցլեր Նեհամմերը բացատրեց, որ Հնդկաստանը, որպես BRICS-ի անդամ, դարձել է կարևոր միջազգային խաղացող վարչապետ Մոդիի օրոք և ունի Ռուսաստանի հետ երկխոսության ուղիներ, որոնք պետք է օգտագործվեն: Մոդին […] ...

Նաիր Թիկնիզյանը նոր պայմանագրի առաջարկ է ստացել «Լոկոմոտիվից»

20:06 16.10.2024

Նաիր Թիկնիզյանը նոր պայմանագրի առաջարկ է ստացել «Լոկոմոտիվից»

Մոսկվայի «Լոկոմոտիվը» Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին առաջարկել է նոր պայմանագիր կնքել, հայտնում է «РБ Спорт»-ը: Կողմերը բանակցել են, ակումբը հայտնել է, որ պատրաստ չէ էականորեն բարձրացնել աշխատավարձը։ Ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ 25-ամյա ֆուտբոլիստը կհամաձայնի ստանալ տարեկան մեկ միլիոն եվրոյից մի փոքր պակաս։ Այժմ, նրան վճարում են մոտ 700 հազար եվրո: Ռուսական ակումբը […] ...

SHANTNEWS

20:00 16.10.2024

SHANTNEWS

Միջուկային հնգյակը հանդիպել է Նյու Յորքում

19:50 16.10.2024

Միջուկային հնգյակը հանդիպել է Նյու Յորքում

Միջուկային «հնգյակի» հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում փորձագիտական ​​մակարդակով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հանդիպումն արդեն կայացել է հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում, այն անցկացվել է փորձագիտական ​​մակարդակով», – ասել է նա չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Մենք մտադիր ենք շարունակել օգտագործել այս հարթակը ռուսական սկզբունքային մոտեցումներն ու կարևոր ազդանշանները […] ...

Խորեն Բայրամյանը ցուցադրել է մարզաշապիկների հավաքածուն

19:40 16.10.2024

Խորեն Բայրամյանը ցուցադրել է մարզաշապիկների հավաքածուն

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ընթացքում ցուցադրել է իր մարզաշապիկների հավաքածուն։ 32-ամյա ֆուտբոլիստը պատմել է, որ իր համար առանձնահատուկ է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի մարզաշապիկը, որը նա ստացել է Երևանում 2021 թվականին կայացած Հայաստան – Գերմանիա (1-4) խաղից հետո։ Հիշեցնենք, որ Խորեն Բայրամյանը 2020 թվականին է նորամուտը նշել Հայաստանի […] ...

Լիբանանում 360 հազար մարդ Իսրայելի հարձակումների պատճառով չունի քաղցրահամ ջրի հնարավորություն

19:34 16.10.2024

Լիբանանում 360 հազար մարդ Իսրայելի հարձակումների պատճառով չունի քաղցրահամ ջրի հնարավորություն

Լիբանանի 360,000 քաղաքացիների համար քաղցրահամ ջրի հասանելիությունը դադարեցվել է Իսրայելի հարվածներից ջրի մատակարարման վնասի պատճառով, ասվում է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի հաղորդագրության մեջ: «Հակամարտության ընթացքում տուժել է առնվազն 28 ջրամատակարարման օբյեկտ, ինչի հետևանքով ավելի քան 360 հազար քաղաքացիների համար քաղցրահամ ջրի հասանելիություն չի եղել հիմնականում հարավային Լիբանանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP