Թոմաս Տուխելը կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 10 2024
  • $
    387.28
  • RUBLE
    3.99
  • 421.75
WEATHER
+19.09 oC

Թոմաս Տուխելը կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը

13:56 16.10.2024

Թոմաս Տուխելը համաձայնության է հասել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) հետ և մոտ է այդ երկրի ազգային հավաքականը գլխավորելուն:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 51-ամյա Գերմանացի մասնագետը Եվրոպայի փոխչեմպիոնի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է նշանակվել այս շաբաթվա ընթացքում:

Թոմաս Տուխելը հունիսին Մյունխենի «Բավարիայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Մարզիչը նախկինում աշխատել է նաև Լոնդոնի «Չելսիում», ֆրանսիական ՊՍԺ-ում, Դորտմունդի «Բորուսիայում» և «Մայնցում»:

Հիշեցնենք, որ Գարեթ Սաութգեյթի հեռանալուց հետո Անգլիայի հավաքականը ժամանակավորապես գլխավորում է Լի Կարսլին, որը նաև երիտասարդական թիմի գլխավոր մարզիչն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանը գաղտնալսել են

18:05 16.10.2024

«Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանը գաղտնալսել են

«Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանը գաղտնալսել են «Ասթոն Վիլայի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի արտագնա հանդիպումից առաջ, հաղորդում է The Sun-ը։ Անհայտ անձը խաղից երկու օր առաջ խաբեությամբ հայտնվել է «Վիլա Պարկ» ստադիոնի հանդերձարանում, որտեղ տեղադրել է գաղտնալսող սարք։ Հանդիպումից հետո նա վերադարձել է, որպեսզի վերցնի սարքը։ Դրա վրա եղել են «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ […] ...

SHANTNEWS

18:00 16.10.2024

SHANTNEWS

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մեդիապատասխանատուների հետ

17:55 16.10.2024

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մեդիապատասխանատուների հետ

Հոկտեմբերի 16-ին Ներքին գործերի նախարարությունը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպությունը համատեղ հանդիպում են ունեցել զանգվածային լրատվության միջոցների պատասխանատուների հետ։ Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման […] ...

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները չպետք է հրավիրվեն ազգային հավաքական. Բրազիլիայի նախագահ

17:50 16.10.2024

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները չպետք է հրավիրվեն ազգային հավաքական. Բրազիլիայի նախագահ

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան կարծում է, որ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները չպետք է հրավիրվեն ազգային հավաքական: «Նրանք, ովքեր խաղում են դրսում, ավելի լավը չեն, քան նրանք, ովքեր հանդես են գալիս այստեղ: Ես երկար ժամանակ պնդում էի, որ Բրազիլիայի հավաքականը պետք է հանդես գա մեր առաջնությունը ներկայացնող ֆուտբոլիստներով։ Երեկվա խաղում գոլ խփած երկու ֆուտբոլիստները խաղում […] ...

Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

17:45 16.10.2024

Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից Վարդանանց փողոցում գործող ակումբում խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձը 2024թ․ ապրիլի 20-ին՝ ժամը 01:45-ի […] ...

Էրդողանը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ

17:39 16.10.2024

Էրդողանը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է այն ռիսկի մասին, որ Իսրայելի աճող ագրեսիան տարածաշրջանը կվերածի համապարփակ պատերազմական գոտու։ Էրդողանն այս մասին խոսել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպմանը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-իրաքյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ իրադարձություններ։ Նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ տարածաշրջանում հոկտեմբերի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները […] ...

BACK_TO_TOP