Այսօր հայկական առաջին պարբերականի՝ “Ազդարար”-ի լույսընծայման 230-ամյակն է, հայկական մամուլի օրը, ուրեմն՝ հայ լրագրության և լրագրողների օրը. ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 10 2024
  • $
    387.28
  • RUBLE
    3.99
  • 421.75
WEATHER
+20.09 oC

Այսօր հայկական առաջին պարբերականի՝ “Ազդարար”-ի լույսընծայման 230-ամյակն է, հայկական մամուլի օրը, ուրեմն՝ հայ լրագրության և լրագրողների օրը. ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար

12:23 16.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր հայկական առաջին պարբերականի՝ “Ազդարար”-ի լույսընծայման 230-ամյակն է, հայկական մամուլի օրը, ուրեմն՝ հայ լրագրության և լրագրողների օրը։

Սրտանց շնորհավորում եմ իմ բոլոր լրագրող և լրագրության բարձր չափորոշիչներով առաջնորդվող գործընկերներին, ապագա լրագրող իմ բոլոր ուսանողներին, լրագրության “վետերաններին”։

Այս մասնագիտությանը պետք է վերաբերվել որպես առաքելության, հետևաբար նաև՝ մեծ պտասխանատվությամբ, քանի որ գործ ունենք մարդկանց գիտակցության, վարքաբանության, շատ-շատ դեպքերում՝ նաև ներքին ու արտաքին անվտանգության հարցերի հետ։

Մաղթում եմ, որ մեր ընդհանուր լրահոսում դրականը, հուսադրողն ու մոտիվացնողն ավելի շատ լինի և մեր մասնագիտության նկատմամբ հանրային ընկալումներն էլ աստիճանաբար համահունչ դառնան դրա իրական, խորքային ու հումանիստական նշանակությանը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզում երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ

16:10 16.10.2024

Սյունիքի մարզում երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արարատի մարզի բնակիչ եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ։ 2024թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնից ստացվել է հաղորդում՝ Լիճք բնակավայրի տարածքից […] ...

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստ

16:01 16.10.2024

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են հիմնադրամի գործառույթներին և հետագա գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր: Քննարկումների արդյունքում ընդունվել են որոշումներ՝ «Ներդրումների աջակցման կենտրոնի» բնականոն գործունեության ապահովման և ֆինանսավորման համատեքստում: Որոշում է կայացվել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել դեկտեմբերի առաջին տասնօրյակում, որում կքննարկվեն ընդունված որոշումների արդյունքներն ու հետագա […] ...

Մեկնարկել է մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված վերապատրաստման դասընթացը

15:55 16.10.2024

Մեկնարկել է մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված վերապատրաստման դասընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում հոկտեմբերի 15-18-ն անցկացվում է վերականգնման և ժառանգության պահպանության ոլորտի հայ մասնագետների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը: Ծրագրի մեկնարկին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ծրագրի շրջանակում Ե. Չարենցի […] ...

Նախագահը Ղազախստանում այցելել է «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոն

15:48 16.10.2024

Նախագահը Ղազախստանում այցելել է «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստանում այցելել է «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոն և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ շրջայց կատարել։ ՄՖԿ-ի տնօրեն Նուրխատ Կուշիմովը ներկայացրել է կենտրոնի գործունեության մանրամասները։ ՀՀ և ՂՀ նախագահների համատեղ շրջայցից հետո կենտրոնի տնօրենը հանդես է եկել ՄՖԿ-ի վերաբերյալ զեկույցով: ...

Ազմունի դուբլն ու Իրանի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակը. ԱԱ-2026

15:41 16.10.2024

Ազմունի դուբլն ու Իրանի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակը. ԱԱ-2026

ԱԱ-2026-ի որակավորման փուլի ասիական գոտու հերթական տուրում Իրանի հավաքականը տանը 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կատարի ընտրանու նկատմամբ: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ են դարձել «Բայերի» ու «Ռոմայի» նախկին հարձակվող, այժմ արաբական «Շաբաբ Ալ Ահլիում» խաղացող Սերդար Ազմունը և ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Մոհամադ Մոհեբին: Իրանի հավաքականն ունի 10 միավոր և Ուզբեկստանի թիմի հետ գլխավորում […] ...

Մայրաքաղաքում մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ

15:35 16.10.2024

Մայրաքաղաքում մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ

Մայրաքաղաքում մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը սպասվում են հորդառատ անձրևներ։ Մասնավորապես Երևանում՝ հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափով։ Ըստ […] ...

BACK_TO_TOP