2024 թ․ հոկտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 88 հատ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 10 2024
  • $
    387.28
  • RUBLE
    3.99
  • 421.75
WEATHER
+20.09 oC

2024 թ․ հոկտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 88 հատ

11:37 16.10.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 88 հատ։

Նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում, ՀՀ կառավարության 10.10.2024թ. թիվ 1589-Ն որոշմամբ ներմուծման սակագնային քվոտան ավելացվել էր ևս 600 հատով, որից հետո հոկտեմբերի 11-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում արտոնությամբ ձևակերպվել և բաց են թողնվել 512 էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցներ:

Միաժամանակ, ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2025 թվականի համար ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025 թվականից սկսած:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստ

16:01 16.10.2024

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են հիմնադրամի գործառույթներին և հետագա գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր: Քննարկումների արդյունքում ընդունվել են որոշումներ՝ «Ներդրումների աջակցման կենտրոնի» բնականոն գործունեության ապահովման և ֆինանսավորման համատեքստում: Որոշում է կայացվել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել դեկտեմբերի առաջին տասնօրյակում, որում կքննարկվեն ընդունված որոշումների արդյունքներն ու հետագա […] ...

Մեկնարկել է մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված վերապատրաստման դասընթացը

15:55 16.10.2024

Մեկնարկել է մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված վերապատրաստման դասընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում հոկտեմբերի 15-18-ն անցկացվում է վերականգնման և ժառանգության պահպանության ոլորտի հայ մասնագետների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը: Ծրագրի մեկնարկին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ծրագրի շրջանակում Ե. Չարենցի […] ...

Նախագահը Ղազախստանում այցելել է «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոն

15:48 16.10.2024

Նախագահը Ղազախստանում այցելել է «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստանում այցելել է «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոն և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ շրջայց կատարել։ ՄՖԿ-ի տնօրեն Նուրխատ Կուշիմովը ներկայացրել է կենտրոնի գործունեության մանրամասները։ ՀՀ և ՂՀ նախագահների համատեղ շրջայցից հետո կենտրոնի տնօրենը հանդես է եկել ՄՖԿ-ի վերաբերյալ զեկույցով: ...

Ազմունի դուբլն ու Իրանի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակը. ԱԱ-2026

15:41 16.10.2024

Ազմունի դուբլն ու Իրանի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակը. ԱԱ-2026

ԱԱ-2026-ի որակավորման փուլի ասիական գոտու հերթական տուրում Իրանի հավաքականը տանը 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կատարի ընտրանու նկատմամբ: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ են դարձել «Բայերի» ու «Ռոմայի» նախկին հարձակվող, այժմ արաբական «Շաբաբ Ալ Ահլիում» խաղացող Սերդար Ազմունը և ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Մոհամադ Մոհեբին: Իրանի հավաքականն ունի 10 միավոր և Ուզբեկստանի թիմի հետ գլխավորում […] ...

Մայրաքաղաքում մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ

15:35 16.10.2024

Մայրաքաղաքում մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ

Մայրաքաղաքում մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը սպասվում են հորդառատ անձրևներ։ Մասնավորապես Երևանում՝ հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափով։ Ըստ […] ...

Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի 76-րդ միջազգային ցուցահանդեսին

15:28 16.10.2024

Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի 76-րդ միջազգային ցուցահանդեսին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 16-20-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է ավելի քան 20 տարի: Ցուցահանդեսում ներկայացվում է Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին հրատարակված հիմնականում օտարալեզու հայ գրականություն: Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում» […] ...

BACK_TO_TOP