Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը դեմ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն․ Politico – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 10 2024
  • $
    387.28
  • RUBLE
    3.99
  • 421.75
WEATHER
+19.09 oC

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը դեմ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն․ Politico

13:52 16.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բրիտանական կառավարությունը դեմ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  ահաբեկչական կազմակերպություն հայտարարելուն, քանի որ դա կխաթարի Թեհրանի հետ Լոնդոնի դիվանագիտական ​​հարաբերությունները։ Այս մասին հայտնում է Politico հրատարակությունը՝ վկայակոչելով բրիտանական նախարարների կաբինետի աղբյուրները։

Ըստ Politico-ի՝ Լոնդոնը մտավախություն ունի, որ իրանական ստորաբաժանման ավելացումը արգելված կազմակերպությունների ցանկում «կհանգեցնի դիվանագիտական ​​խզման» և դիվանագետների արտաքսմանը Թեհրանից և Լոնդոնից։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության անանուն ներկայացուցչի խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «ահաբեկիչ չէ»:

«Այն ժամանակ, երբ Իրանը նման վտանգ է ներկայացնում աշխարհի համար, ես ցանկանում եմ, որ Բրիտանական դեսպանատունը մնա Թեհրանում», – մեջբերում է հրատարակությունը պաշտոնյայի խոսքերը։

Իր հերթին, բրիտանական կառավարության անանուն ներկայացուցիչը հրապարակմանը հայտնել է, որ թագավորության իշխանությունները «շարունակում են կոշտ միջոցներ ձեռնարկել» Թեհրանի դեմ և արդեն պատժամիջոցներ են սահմանել ավելի քան 400 իրանցի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների, այդ թվում՝ ամբողջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 16.10.2024

SHANTNEWS

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մեդիապատասխանատուների հետ

17:55 16.10.2024

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մեդիապատասխանատուների հետ

Հոկտեմբերի 16-ին Ներքին գործերի նախարարությունը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպությունը համատեղ հանդիպում են ունեցել զանգվածային լրատվության միջոցների պատասխանատուների հետ։ Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման […] ...

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները չպետք է հրավիրվեն ազգային հավաքական. Բրազիլիայի նախագահ

17:50 16.10.2024

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները չպետք է հրավիրվեն ազգային հավաքական. Բրազիլիայի նախագահ

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան կարծում է, որ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները չպետք է հրավիրվեն ազգային հավաքական: «Նրանք, ովքեր խաղում են դրսում, ավելի լավը չեն, քան նրանք, ովքեր հանդես են գալիս այստեղ: Ես երկար ժամանակ պնդում էի, որ Բրազիլիայի հավաքականը պետք է հանդես գա մեր առաջնությունը ներկայացնող ֆուտբոլիստներով։ Երեկվա խաղում գոլ խփած երկու ֆուտբոլիստները խաղում […] ...

Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

17:45 16.10.2024

Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից Վարդանանց փողոցում գործող ակումբում խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձը 2024թ․ ապրիլի 20-ին՝ ժամը 01:45-ի […] ...

Էրդողանը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ

17:39 16.10.2024

Էրդողանը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է այն ռիսկի մասին, որ Իսրայելի աճող ագրեսիան տարածաշրջանը կվերածի համապարփակ պատերազմական գոտու։ Էրդողանն այս մասին խոսել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպմանը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-իրաքյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ իրադարձություններ։ Նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ տարածաշրջանում հոկտեմբերի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները […] ...

Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության քննարկումներին

17:33 16.10.2024

Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության քննարկումներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-15-ը Բրյուսելում մասնակցել է Հայաստան – ԵՄ գործընկերության օրակարգի «Մարդկանց միջև շփումներ» հարթակի նոր նախագծի քննարկմանը նվիրված աշխատանքային հանդիպմանն ու «ՀՀ և ԵՄ միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում գործող ԵՄ – Հայաստան համատեղ կոմիտեի երրորդ նիստին։ Պատվիրակության կազմում […] ...

BACK_TO_TOP