Աշխատանքը միշտ իր հետ արդյունքներ է բերում․ Աննա Հակոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 10 2024
  • $
    387.28
  • RUBLE
    3.99
  • 421.75
WEATHER
+20.09 oC

Աշխատանքը միշտ իր հետ արդյունքներ է բերում․ Աննա Հակոբյան

10:40 16.10.2024

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայկական արտադրության հագուստի որակին՝ նշելով, որ դա իր մշտական ընտրությունն է։

««Ես չեմ պատրաստվում գնումներ կատարել այլ երկրներում կամ Երևանում ներկայացված օտարերկրյա բրենդային խանութներից, ինչպես չեմ պատրաստվում կրել իտալական կամ ֆրանսիական կամ որևէ այլ երկրի արտադրության հագուստ։ Առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ մարդիկ ինձ կտեսնեն այն հագուստով, որը ես կկարողանամ ձեռք բերել հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող խանութներում։ Եվ որքան մեր դիզայներները զարգացնեն ու կատարելագործեն իրենց աշխատանքները, այնքան, հուսով եմ, ես ավելի լավ տեսք կունենամ»:

Այս խոսքերը ասել եմ 2018 կամ 2019 թվականին։ Ոչ մի կերպ չգտանք կոնկրետ երբ և որտեղ:) Անցել է մի քանի տարի, և կարծես թե սկսում ենք մոտենալ իմ նշած նպատակին։ Նկատի ունեմ, կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել և ավելի լավ տեսք ունենալ։ Այս առիթով ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել բոլոր այն դիզայներներին, ում հետ համագործակցել եմ այս ամբողջ ընթացքում։ Շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի, ավելի ու ավելի լավ որակ ապահովելուն ուղղված անկոտրել ջանքի համար։ Աշխատանքը միշտ իր հետ արդյունքներ է բերում։ Եվ որքան ճիշտ է այն կազմակերպվում, որքան ավելի գրագետ է արվում, այնքան այդ արդյունքները տեսանելի են լինում։ Բոլորիդ մաղթում եմ ստեղծագործական անսպառ միտք, կատարելագործվելու անհատնում ցանկություն և մեծ, մեծ հաջողություններ»,- գրել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լա լիգայի նախագահը ՖԻՖԱ-ին կոչ է արել չեղարկել աշխարհի ակումբային առաջնությունը

16:21 16.10.2024

Լա լիգայի նախագահը ՖԻՖԱ-ին կոչ է արել չեղարկել աշխարհի ակումբային առաջնությունը

Իսպանիայի Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը ՖԻՖԱ-ին կոչ է արել չեղարկել 2025թ․ աշխարհի ակումբային առաջնությունը։ «ՖԻՖԱ-ի նախագահ, դուք գիտեք, որ հեռարձակման իրավունքները չեն վաճառվել այն գնով, որով ցանկանում էիք։ Դուք գիտեք, որ չունեք հովանավորներին, որոնց արդեն ներառել եք բյուջեում։ Դուք նաև գիտեք, որ լիգաներն ու ֆուտբոլիստների արհմիությունը դեմ են այդ առաջնության անցկացմանը։ Չեղարկեք այն հենց […] ...

Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

16:16 16.10.2024

Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին՝ Հարավկովկասյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուին, Քաղաքային զարգացման թիմի ղեկավար Կարին Ֆղուին, ՀՀ-ում ԶՖԳ ծրագրի ղեկավար Լիզ Էնեզյանին։ Ներկայացնելով իրենց փորձը Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրների հետ համագործակցության մասով՝ ԶՖԳ ներկայացուցիչները հետաքրքրվել են, մասնավորապես, Հայաստանի քաղաքների զարգացման, դպրոցների սեյսմակայունության բարձրացման, […] ...

Սյունիքի մարզում երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ

16:10 16.10.2024

Սյունիքի մարզում երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արարատի մարզի բնակիչ եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ։ 2024թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնից ստացվել է հաղորդում՝ Լիճք բնակավայրի տարածքից […] ...

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստ

16:01 16.10.2024

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են հիմնադրամի գործառույթներին և հետագա գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր: Քննարկումների արդյունքում ընդունվել են որոշումներ՝ «Ներդրումների աջակցման կենտրոնի» բնականոն գործունեության ապահովման և ֆինանսավորման համատեքստում: Որոշում է կայացվել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել դեկտեմբերի առաջին տասնօրյակում, որում կքննարկվեն ընդունված որոշումների արդյունքներն ու հետագա […] ...

Մեկնարկել է մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված վերապատրաստման դասընթացը

15:55 16.10.2024

Մեկնարկել է մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված վերապատրաստման դասընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում հոկտեմբերի 15-18-ն անցկացվում է վերականգնման և ժառանգության պահպանության ոլորտի հայ մասնագետների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը: Ծրագրի մեկնարկին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ծրագրի շրջանակում Ե. Չարենցի […] ...

Նախագահը Ղազախստանում այցելել է «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոն

15:48 16.10.2024

Նախագահը Ղազախստանում այցելել է «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստանում այցելել է «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոն և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ շրջայց կատարել։ ՄՖԿ-ի տնօրեն Նուրխատ Կուշիմովը ներկայացրել է կենտրոնի գործունեության մանրամասները։ ՀՀ և ՂՀ նախագահների համատեղ շրջայցից հետո կենտրոնի տնօրենը հանդես է եկել ՄՖԿ-ի վերաբերյալ զեկույցով: ...

BACK_TO_TOP