Մեկնարկում է ReA Fest-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 10 2024
  • $
    387.20
  • RUBLE
    4.00
  • 422.20
WEATHER
+15.09 oC

Մեկնարկում է ReA Fest-ը

18:14 15.10.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-26-ը կանցկացվի ReA Fest-ը` Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը:

Կինոյի տանն այսօր տեղի է ունեցել «ՌեԱ» փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են փառատոնի ծրագիրը, սպասվող միջոցառումները, ֆիլմացանկը, միջազգային հյուրերի անունները:

ReA Fest-ը Երևանում կհյուրընկալի ավելի քան 250 անիմացիոն ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից և ավելի քան 35 հեղինակավոր հյուրի։ Փառատոնին կանցկացվեն անիմացիոն ֆիլմերի շուկա, կոմիքսների ցուցահանդես, վարպետության դասեր, հետաքրքիր հանդիպումներ ոլորտի ականավոր ներկայացուցիչների հետ։ Փառատոնի մրցութային և ոչ մրցութային ծրագրերում ներկայացված կլինեն ֆիլմեր, որոնք ցուցադրվել են Կաննի, Սան Սեբաստիանի, Անսիի և այլ հեղինակավոր փառատոներում։ Նախատեսվում են նաև պրեմիերաներ։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, աջակցում են նաև «Հայաստան» համահայկական» հիմնադրամը, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Երևանի Գյոթեի անվան ինստիտուտ, Հայաստանում Իսպանիայի թագավորության դեսպանությունը, Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։

Կինոյի տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսին մասնակցել են «ՌեԱ» փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի փոխտնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Դավիդ Տուղսը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի ու տուրիզմի վարչության պետի տեղակալի ժ/պ Գևորգ Սահակյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության պատասխանատու Անահիտ Ազատյանը, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 15.10.2024

SHANTNEWS

Չորեքշաբթի Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկ է սպասվում

21:50 15.10.2024

Չորեքշաբթի Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկ է սպասվում

Արեգակնային քամին կարող է ցնցել Երկրի մագնիսոլորտը, ինչը կհանգեցնի թույլ մագնիսական փոթորկի առաջիկա չորեքշաբթի՝ հոկտեմբերի 16-ին: Այս մասին հայտնում է Ֆոբոս օդերեւութաբանական կենտրոնը։ Հրատարակությունը նշում է, որ մոտ ապագայում Երկիրը կանցնի արագ արեգակնային քամու հոսքով, որը կհանգեցնի G1-G2 դասի միջին մակարդակի մագնիսական փոթորիկների։ «Դրա առաջին նշանները գեոմագնիսական դաշտում թույլ անկարգությունների տեսքով արդեն իսկ նկատվել են […] ...

Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ ստորագրել է համագործակցության հուշագիր

21:40 15.10.2024

Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ ստորագրել է համագործակցության հուշագիր

Աստանա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր, որում նախանշված են երկու պետությունների միջև ոլորտային համագործակցության ուղղությունները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ժաննա Անդրեասյանը և Աիդա Բալաևան Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են մշակույթի ոլորտում […] ...

Քննարկում տեխնոլոգիական համայնքի հետ՝ ոլորտի զարգացմանն ուղղված օրենքի նախագծերի շուրջ

21:35 15.10.2024

Քննարկում տեխնոլոգիական համայնքի հետ՝ ոլորտի զարգացմանն ուղղված օրենքի նախագծերի շուրջ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում՝ քննարկելու «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունները, հայտնում են նախարարությունից։ «Նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ փոփոխություններով չորս հիմնական խնդիր է լուծվելու։ «Առաջինը՝ վերազգային […] ...

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս Խանդանյան

21:30 15.10.2024

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս Խանդանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները, նախքան Բաքվում COP-29-ի կայացումը, ստորագրեն պայմանագիրը: Այս մասին տեղեկացրեց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները: -Պարոն Խանդանյան, […] ...

Ղազախստանում այսօր մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը

21:25 15.10.2024

Ղազախստանում այսօր մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը

Ղազախստանում այսօր մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը, որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Մշակույթի օրերի հանդիսավոր բացմանը ներկա է եղել նաև պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումները տեղի են ունենում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Քալիբեկ Կուանիշբաևի […] ...

BACK_TO_TOP