Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել ապագա ուսուցիչների երդման արարողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել ապագա ուսուցիչների երդման արարողությունը

16:14 15.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ներկա է եղել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանողների երդման արարողությանը:

Մանկավարժական համալսարանի շուրջ 600 ուսանող երդվել է՝ դպրոց մտնել բարձր պատասխանատվությամբ և հավատարիմ մնալ մանկավարժի կոչմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ուսանողներին հիշարժան և գեղեցիկ ավանդույթ դարձած միջոցառման առթիվ։

«Մանկավարժական համալսարանի ուսանող լինելը պատասխանատվություն է, ուսուցիչ լինելը` մասնագիտություն լինելուց բացի՝ նաև կոչում և առաքելություն։ Այսօրվա ձեր երդումը կարծես յուրատեսակ խորհուրդ ունի. այն կնիք է, որ հաստատում է ձեր նվիրումն ուսուցչի առաքելությանը»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը՝ հավելելով, որ լավ մասնագետ դառնալով՝ նրանք կարող են նպաստել երկրի զորացմանը:

Նա ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարության ամենօրյա աշխատանքում առաջնային տեղ է գրավում մանկավարժի դերի վերարժևորումը, և այդ ուղղությամբ բարեփոխումներն աշխատանքի կարևոր բաղադրիչ են։

«Մանկավարժական համալսարանն ունեցել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնք համալրել են մեր երկրի ուսումնական հաստատություններն ու մշակութային կառույցները․ լիահույս եմ, որ դուք կշարունակեք ձեր մասնագիտական ներուժով ծառայել կրթական գործին: Սա ձեր կյանքի լավագույն փուլերից է, և ես ցանկանում եմ, որ դուք այս տարիներից ստանաք առավելագույնը»,- խոսքը եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Ուսանողներին շնորհավորել է նաև բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը.

«Միասին պետք է լինենք ուսուցչական համակազմի այն լավագույն ներկայացուցիչները, որոնք դիմակայելու են կրթության մարտահրավերներին և լինելու են զարգացման ու ձեռքբերումների առաջամարտիկները»:

Երդման արարողության օրն ընտրվել է՝ ի պատիվ Խաչատուր Աբովյանի ծննդյան օրվա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

BACK_TO_TOP