Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների ձևավորման հարցերը քննարկվել են երկօրյա աշխատաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 10 2024
  • $
    387.20
  • RUBLE
    4.00
  • 422.20
WEATHER
+16.09 oC

Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների ձևավորման հարցերը քննարկվել են երկօրյա աշխատաժողովում

15:49 15.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության վերաձևավորմանն ընդառաջ՝ անցկացվել է երկօրյա աշխատաժողով որակավորված հաշտարարների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, աշխատաժողովի ընթացքում մասնակիցները մանրամասն քննարկել են Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների ձևավորման հետ կապված հարցերը` ներկայացնելով իրենց տեսակետները և առաջարկությունները, ինչպես նաև ծանոթանացել են նախագահի և խորհրդի անդամների թեկնածուների հավակնորդների ծրագրերին և մասնագիտական գործունեությանը:

Քննարկվել են նաև էթիկայի և պրոֆեսիոնալ վարքագծի կանոնների և այլ ներքին փաստաթղթերի մշակմանն առնչվող հարցեր, որոնք կապահովեն որակյալ և արդյունավետ հաշտարարական գործընթաց։

Աշխատաժողովն իրականացվել է Արդարադատության նախարարության և ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ ՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ, ինչպես նաև «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից՝ «Աջակցություն Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամին» ծրագրի շրջանակներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիլիթ Մակունցը մասնակցել է Կանզասի բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին Գեներալ-մայորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողությանը

20:18 15.10.2024

Լիլիթ Մակունցը մասնակցել է Կանզասի բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին Գեներալ-մայորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողությանը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Կանզասի նահանգապետ Լորա Քելիի հրավերով հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով եղել է նահանգում՝ մասնակցելու Կանզասի բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին Գեներալ-մայորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: «Միջոցառման ավարտից հետո դեսպանը հանդիպում է ունեցել նահանգապետ Լորա Քելիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, Նահանգապետի […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

20:10 15.10.2024

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների չեղարկված հանդիպման մանրամասները: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Մարտին Չունգոնգը հայտնել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված: Դրան ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն արձագանքել է, որ չնայած այն […] ...

Ալբերտ Թադևոսյանը կարիերան կշարունակի Լիտվայում

20:05 15.10.2024

Ալբերտ Թադևոսյանը կարիերան կշարունակի Լիտվայում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առանցքային խաղացողներից մեկը՝ Ալբերտ Թադևոսյանը, տեղափոխվել է լիտվական «Ալիտուս», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը ստորագրել են մեկ տարվա պայմանագիր: Թադևոսյանը նախորդ մրցաշրջանն անցկացրել էր Երևանի ԲԿՄԱ-ում և դարձել էր ՀՀ չեմպիոն: ...

SHANTNEWS

20:00 15.10.2024

SHANTNEWS

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

19:50 15.10.2024

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

ՀՀ բարձ տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Նախարար Հայրապետյանը, ներկայացնելով ԲՏԱ նախարարության կողմից նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները, ծրագրերը, տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու նոր ռազմավարության մշակման գործընթացներն ու տեսլականը, բարձր տեխնոլոգիաները համարել է ՀՀ տնտեսության զարգացման քաղաքականության […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը պարտվել է Վրաստանի թիմին

19:45 15.10.2024

Հայաստանի Մ17 հավաքականը պարտվել է Վրաստանի թիմին

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի Մ17 առաջնության որակավորման առաջին փուլի վերջին խաղում մրցել է Վրաստանի ընտրանու հետ ու պարտվել 1-3 հաշվով: Հանդիպման 36-րդ րոպեից Հայաստանի հավաքականը մնացել է 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ է ստացել Հարություն Մովսիսյանը: Սարգիս Մովսիսյանի գլխավորած թիմը Սլովենիայում անցկացվող մրցաշարի 3 խաղում կրել է 3 պարտություն ու խմբում գրավել վերջին […] ...

BACK_TO_TOP