Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 10 2024
  • $
    387.20
  • RUBLE
    4.00
  • 422.20
WEATHER
+16.09 oC

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

15:42 15.10.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Ղազախստանի նախագահը, ջերմ ողջունելով Հայաստանի նախագահին, նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է հայ-ղազախական հարաբերությունների՝ որակապես նոր մակարդակի բարձրացմամբ:

«Վստահ եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կօգնեն ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Մենք մեծ նշանակություն ենք տալիս բարձր մակարդակի պարբերական բնույթ կրող հանդիպումներին, որոնք ամուր հիմք են ծառայում ղազախա-հայկական գործընկերության համար։ Ղազախստանը շատ է գնահատում Հայաստանի հետ իր բարեկամական հարաբերությունները: Ղազախստանում հայ ժողովրդի նկատմամբ ջերմ վերաբերմունք կա: Ղազախստանի համար Հայաստանը հուսալի և ժամանակով փորձարկված սերտ գործընկեր է։ Մեր ժողովուրդները կապված են ամուր բարեկամական կապերով, ընդհանուր պատմությամբ և համանման մշակութային ու մարդասիրական արժեքներով։ Ես գոհունակությամբ եմ նշում երկկողմ հարաբերությունների դինամիկ և առաջանցիկ զարգացումը բոլոր ոլորտներում»,- ասել է Ղազախստանի նախագահը:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է նաև, որ այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, և այս համատեքստում՝ երկկողմ հարաբերությունների համար ձևավորվել է ամուր ինստիտուցիոնալ հիմք։

«Առևտրատնտեսական փոխգործակցությանը զուգահեռ՝ մեր ժողովուրդների միջև ակտիվորեն զարգանում են մշակութային և հումանիտար կապերը ։ Անցյալ տարի Երևանում կայացան Հայաստանում ղազախական թատրոնի օրերը։ Հաջորդ տարի նախատեսվում է Ձեր երկրում կազմակերպել Ղազախստանի մշակույթի օրեր։ Այսօր արդեն մենք հանդիսավոր կերպով կբացենք Ղազախստանում Հայկական մշակույթի օրերին նվիրված միջոցառումը»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ջերմ ընդունելության համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր՝ պաշտոնական այցով Ղազախստանում գտնվելու հրավերի և ջերմ, բարեկամական ընդունելության համար: Այս այցն, անկասկած, Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև արդյունավետ զարգացող համագործակցության հերթական ապացույցն է: Վստահ եմ, որ մեր բարեկամությունը, մեր հարաբերությունները երկարատև են լինելու, քանի որ դրանք պատմական արմատներ ունեն։ Ղազախստանը մեզ համար հուսալի և բարեկամական գործընկեր է։ Եվ, իհարկե, ուզում եմ ընդգծել մեր հաջող զարգացող տնտեսական հարաբերությունները»,- ասել է Հանրապետության նախագահը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման օրակարգի վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է երկու երկրների փոխգործակցության առկա ներուժի լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ ջանքերի խթանման կարևորությունը: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը կարևորել է Ղազախստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան և շուրջ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Ղազախստան։

Նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրողությունների և ընդհանուր իրադրության շուրջ: Այս համատեքստում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շեշտել է Ղազախստանի պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում հարթակ տրամադրել խաղաղության օրակարգի առաջմղման համար, ինչպես նաև ընդգծել է Ղազախստանի աջակցությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

Զրուցակիցները կարևորել են տնտեսական, մշակույթի, կրթության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում շարունակական համագործակցության ընդլայնումը:

Հայաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպմանը հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված հանդիպումը՝ աշխատանքային ճաշի ձևաչափով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալբերտ Թադևոսյանը կարիերան կշարունակի Լիտվայում

20:05 15.10.2024

Ալբերտ Թադևոսյանը կարիերան կշարունակի Լիտվայում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առանցքային խաղացողներից մեկը՝ Ալբերտ Թադևոսյանը, տեղափոխվել է լիտվական «Ալիտուս», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը ստորագրել են մեկ տարվա պայմանագիր: Թադևոսյանը նախորդ մրցաշրջանն անցկացրել էր Երևանի ԲԿՄԱ-ում և դարձել էր ՀՀ չեմպիոն: ...

SHANTNEWS

20:00 15.10.2024

SHANTNEWS

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

19:50 15.10.2024

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

ՀՀ բարձ տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Նախարար Հայրապետյանը, ներկայացնելով ԲՏԱ նախարարության կողմից նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները, ծրագրերը, տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու նոր ռազմավարության մշակման գործընթացներն ու տեսլականը, բարձր տեխնոլոգիաները համարել է ՀՀ տնտեսության զարգացման քաղաքականության […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը պարտվել է Վրաստանի թիմին

19:45 15.10.2024

Հայաստանի Մ17 հավաքականը պարտվել է Վրաստանի թիմին

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի Մ17 առաջնության որակավորման առաջին փուլի վերջին խաղում մրցել է Վրաստանի ընտրանու հետ ու պարտվել 1-3 հաշվով: Հանդիպման 36-րդ րոպեից Հայաստանի հավաքականը մնացել է 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ է ստացել Հարություն Մովսիսյանը: Սարգիս Մովսիսյանի գլխավորած թիմը Սլովենիայում անցկացվող մրցաշարի 3 խաղում կրել է 3 պարտություն ու խմբում գրավել վերջին […] ...

Ֆրանսիան կոչ է արել Չինաստանի զորավարժություններից հետո խուսափել Թայվանի նեղուցում էսկալացիայից

19:40 15.10.2024

Ֆրանսիան կոչ է արել Չինաստանի զորավարժություններից հետո խուսափել Թայվանի նեղուցում էսկալացիայից

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Թայվանի տարածքում Չինաստանի ծովային զորավարժությունների կապակցությամբ՝ կոչ անելով խուսափել տարածաշրջանում էսկալացիայից։ «Մենք մտահոգությամբ հետևում ենք ՉԺՀ-ի զորավարժություններին Թայվանի շուրջ: Ֆրանսիան վերահաստատում է իր հանձնառությունը նեղուցում խաղաղության և կայունության պահպանմանը, որոնք էական են գլոբալ անվտանգության և բարգավաճման համար, և դեմ է ստատուս քվոյի ցանկացած միակողմանի փոփոխությանը ուժի կամ հարկադրանքի միջոցով: Թայվանի […] ...

Վրաստանի վարչապետը վիրավորական է համարել իր երկրի համեմատությունը Մոլդովայի հետ

19:30 15.10.2024

Վրաստանի վարչապետը վիրավորական է համարել իր երկրի համեմատությունը Մոլդովայի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վիրավորական է անվանել այն, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոսեպ Բորելը Մոլդովան Վրաստանից վեր է դասել։ Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Վրաստանում «ավելի մութ պատկեր» է, քան Մոլդովայում։ Նրա խոսքով՝ Վրաստանի իշխող կուսակցության վերջին գործողությունները, հայտարարություններն ու նախընտրական խոստումները երկիրը հեռացնում են եվրոպական ուղուց և վկայում են ավտորիտարիզմի անցման մասին, […] ...

BACK_TO_TOP