Քննարկվել են սպորտային եթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 10 2024
  • $
    387.20
  • RUBLE
    4.00
  • 422.20
WEATHER
+16.09 oC

Քննարկվել են սպորտային եթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները

14:32 15.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է սպորտային օբյեկտների կահավորման միջազգային շուկայի առաջատար AVK GmbH ընկերության պատվիրակությանը՝ մարկետինգի և վաճառքի գծով փոխնախագահ Ալեքս Պիրոգովի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Մոսկվայում Ավստրիայի դեսպանատան Տնտեսական պալատի ժամանակավոր տնօրեն Դինա Խվանը:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության` մարզական ենթակառուցվածքների հզորացման քաղաքականությունը և այդ նպատակով իրականացվող ծավալուն աշխատանքները, մասնավորապես՝ նոր մարզադպրոցների կառուցումը, տարբեր մարզերում սպորտային համալիրների հիմնումը:

«Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որի առանցքային թիրախներից մեկը Հայաստանի տարբեր բնակավայրերում ֆիզիկական ակտիվության ու սպորտով զբաղվելու հնարավորությունը քաղաքացիների համար հասանելի դարձնելը և առողջ ապրելակերպը խթանելն է»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Նախարարի տեղակալը շեշտել է, որ ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներում պետությունը կարևորում է նաև միջազգային ընկերությունների ներգրավման հնարավորությունը՝ մրցութային ընթացակարգով և օրենսդրական պահանջներին համապատասխան:

Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ բոլոր մարզերում նախատեսվում է կառուցել արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճներ: Դրանք կունենան բասկետբոլային պրոֆեսիոնալ բազմաշերտ մանրահատակ, որի վրա հնարավոր կլինի նաև ֆուտզալ, վոլեյբոլ ու հանդբոլ խաղալ: Նախատեսվում են նաև ունենալ փոքր տրիբունա՝ 300 հանդիսականի համար, էլեկտրոնային ցուցատախտակ, լուսավորության համակարգ և անհրաժեշտ այլ ատրիբուտներ:

Ներկայացնելով ոլորտի պետական քաղաքականությունը՝ Կարեն Գիլոյանը նշել է, որ ՀՀ-ում վերջին տարիներին կազմակերպվել են միջազգային խոշոր մրցաշարեր, որոնցից հերթականը՝ Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, կանցկացվի 2027 թվականին: Այս իրադարձությանն ընդառաջ այժմ կառուցվում է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անունը կրող սպորտային մարմնամարզության մարզահամալիրը, որը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, նոր ենթակառուցվածքներ, մարզումների համար նախատեսված բարձրորակ գույք և այլ միջոցներ: 2027 թվականին Հայաստանը հյուրընկալելու է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ մարզամշակութային խաղերը:

AVK GmbH ընկերության մարկետինգի և վաճառքի գծով փոխնախագահ Ալեքս Պիրոգովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ողջունել ՀՀ կառավարության ջանքերը սպորտի զարգացման ուղղությամբ՝ հաստատելով համագործակցությամբ հետաքրքրվածությունը:

Այս համատեքստում նա ներկայացրել է AVK GmbH ընկերության գործունեությունը և սպորտի ոլորտում գործընկերային համագործակցության շրջանակը՝ նշելով, որ ընկերությունը վերազինում է սպորտային օբյեկտներ բոլոր մակարդակներում՝ մարզադպրոցներից մինչև օլիմպիական մարզադաշտեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալբերտ Թադևոսյանը կարիերան կշարունակի Լիտվայում

20:05 15.10.2024

Ալբերտ Թադևոսյանը կարիերան կշարունակի Լիտվայում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առանցքային խաղացողներից մեկը՝ Ալբերտ Թադևոսյանը, տեղափոխվել է լիտվական «Ալիտուս», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը ստորագրել են մեկ տարվա պայմանագիր: Թադևոսյանը նախորդ մրցաշրջանն անցկացրել էր Երևանի ԲԿՄԱ-ում և դարձել էր ՀՀ չեմպիոն: ...

SHANTNEWS

20:00 15.10.2024

SHANTNEWS

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

19:50 15.10.2024

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

ՀՀ բարձ տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Նախարար Հայրապետյանը, ներկայացնելով ԲՏԱ նախարարության կողմից նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները, ծրագրերը, տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու նոր ռազմավարության մշակման գործընթացներն ու տեսլականը, բարձր տեխնոլոգիաները համարել է ՀՀ տնտեսության զարգացման քաղաքականության […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը պարտվել է Վրաստանի թիմին

19:45 15.10.2024

Հայաստանի Մ17 հավաքականը պարտվել է Վրաստանի թիմին

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի Մ17 առաջնության որակավորման առաջին փուլի վերջին խաղում մրցել է Վրաստանի ընտրանու հետ ու պարտվել 1-3 հաշվով: Հանդիպման 36-րդ րոպեից Հայաստանի հավաքականը մնացել է 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ է ստացել Հարություն Մովսիսյանը: Սարգիս Մովսիսյանի գլխավորած թիմը Սլովենիայում անցկացվող մրցաշարի 3 խաղում կրել է 3 պարտություն ու խմբում գրավել վերջին […] ...

Ֆրանսիան կոչ է արել Չինաստանի զորավարժություններից հետո խուսափել Թայվանի նեղուցում էսկալացիայից

19:40 15.10.2024

Ֆրանսիան կոչ է արել Չինաստանի զորավարժություններից հետո խուսափել Թայվանի նեղուցում էսկալացիայից

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Թայվանի տարածքում Չինաստանի ծովային զորավարժությունների կապակցությամբ՝ կոչ անելով խուսափել տարածաշրջանում էսկալացիայից։ «Մենք մտահոգությամբ հետևում ենք ՉԺՀ-ի զորավարժություններին Թայվանի շուրջ: Ֆրանսիան վերահաստատում է իր հանձնառությունը նեղուցում խաղաղության և կայունության պահպանմանը, որոնք էական են գլոբալ անվտանգության և բարգավաճման համար, և դեմ է ստատուս քվոյի ցանկացած միակողմանի փոփոխությանը ուժի կամ հարկադրանքի միջոցով: Թայվանի […] ...

Վրաստանի վարչապետը վիրավորական է համարել իր երկրի համեմատությունը Մոլդովայի հետ

19:30 15.10.2024

Վրաստանի վարչապետը վիրավորական է համարել իր երկրի համեմատությունը Մոլդովայի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վիրավորական է անվանել այն, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոսեպ Բորելը Մոլդովան Վրաստանից վեր է դասել։ Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Վրաստանում «ավելի մութ պատկեր» է, քան Մոլդովայում։ Նրա խոսքով՝ Վրաստանի իշխող կուսակցության վերջին գործողությունները, հայտարարություններն ու նախընտրական խոստումները երկիրը հեռացնում են եվրոպական ուղուց և վկայում են ավտորիտարիզմի անցման մասին, […] ...

BACK_TO_TOP