Վթարային ջրանջատում՝ Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 10 2024
  • $
    387.20
  • RUBLE
    4.00
  • 422.20
WEATHER
+18.09 oC

Վթարային ջրանջատում՝ Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում 

14:05 15.10.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Գրիբոյեդովի, Մալխասյանց փողոցների՝ իրենց նրբանցքներով, Ղափանցյան, Արաբկիրի 39, 41, 43, 49, 51, 53 փողոցների, Կոմիտասի 1-ին, Վրացական 4-րդ, Ն.Զարյան՝ 21-140 համարների՝ իրենց կոտորակներով, Ազատության պող. 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 21, 23, 24, 25, 26, 27 համարների՝ իրենց կոտորակներով, Հովսեփ Էմինի 135-150 համարների՝ իրենց կոտորակներով, Վրացական 12-21 համարների՝ իրենց կոտորակներով, Կոմիտասի պող. 35-67 կենտ և 52-66 զույգ համարների՝ իրենց կոտորակներով, Թբիլիսյան խճուղի, Կորեայի ձոր, Շրջանցիկ Թունել և Քանաքեռ ՀԷԿ թաղամասերօ, «Արաբկիր» Բժշկական կենտրոնի,

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան, Լուկաշին փողոցների, Շահումյանի 17-րդ փողոցի և նրբանցքի, Բաշինջաղյան փողոցի անհատական տնատիրությունների, Ֆուչիկի 1/3, Միկոյան 2, 2/2 համարների, Եղվարդի խճուղու իրավաբանական բաժանորդների, Հալաբյան փողոցի՝ Հրշեջ կայանի, «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանի:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Արարատյան 1, 2 զանգվածների՝ իրենց նրբանցքներով, Կուրղինյան և Մեծարենցի փողոցների՝ իրենց նրբանցքներով, Իսակովի պողոտայի, Անդրանիկի թաղ. Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածների, Սեբաստիայի 10, 12, 14, 16, 18, 18ա, 20, 22, 23, 23ա, 24, 24/1, 24/2, 25, 25/1, 26/1, 27, 28, 30, 30ա, 30բ, 78, 80, 82, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 համարների, Տիչինայի փող. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքների, 1-ին փակուղու և 34 շենքի, Ծերենցի փող. 1-ին, 2-րդ նրբանցքների և 3, 5, 7, 7ա շենքերի, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6, Մանուկյան փող. 2, 4, 6, 8, 10 շենքերի, Ռ. Մելիքյան փողոցի և 2ա, 2/2, 2/3 շենքերի, Ջիվանու փողոցի և 11/1 շենքի, Միքայելյան փող. 1, 3 շենքերի, Հովնաթանի, Վեգների, Քեսաբցիների, 14-րդ փողոցի և 1-ին նրբանցքի, 16-րդ, 17-րդ փողոցների, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ.Գոշի, Ջամբուլի, Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանային, Մալաթիայի, Շերամի, Անդրանիկի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու փողոցների, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի՝ իր նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցների, Նոյ և Մուշ թաղամասերի;

Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի,

Արմավիրի մարզի՝ Թաիրով, Փարաքար գյուղերի և հանրային բաժանորդների,

Արարատի մարզի՝ Արգավանդ, Գեղանիստ, Խաչփառ, Ազատաշեն գյուղերի և հանրային բաժանորդների,

Կոտայքի մարզի՝ Եղվարդ և Նոր Հաճն քաղաքների, Զովունի, Քանաքեռավան, Պտղնի, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Բանավան, Գետամեջ գյուղերի,

Առինջ գյուղի վերին հատվածի, Արգել գյուղի ամառանոցների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկում է ReA Fest-ը

18:14 15.10.2024

Մեկնարկում է ReA Fest-ը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-26-ը կանցկացվի ReA Fest-ը` Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը: Կինոյի տանն այսօր տեղի է ունեցել «ՌեԱ» փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են փառատոնի ծրագիրը, սպասվող միջոցառումները, ֆիլմացանկը, միջազգային հյուրերի անունները: ReA Fest-ը Երևանում կհյուրընկալի ավելի քան 250 անիմացիոն ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից և ավելի […] ...

«Մանչեսթեր Յունայթեդն» այլևս չի վճարի Ալեքս Ֆերգյուսոնին

18:07 15.10.2024

«Մանչեսթեր Յունայթեդն» այլևս չի վճարի Ալեքս Ֆերգյուսոնին

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է դադարեցնել վճարումներն ակումբի լեգենդար գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնին: Շոտլանդացին բազմամիլիոնանոց աշխատավարձ էր ստանում որպես ակումբի դեսպան, գրում է The Athletic-ը: Վճարների դադարեցման մասին Ֆերգյուսոնին անձամբ հայտնել է ակումբի նոր համասեփականատեր Ջիմ Ռետկլիֆը: INEOS-ի ղեկավարը բացատրել է, որ այդպես ցանկանում են կրճատել ակումբի ծախսերը: Հարցը խաղաղ լուծում է ունեցել: 2013 թվականին […] ...

SHANTNEWS

18:00 15.10.2024

SHANTNEWS

Քննարկվել են մետրոպոլիտենի արդիականացմանն առնչվող հարցեր

17:55 15.10.2024

Քննարկվել են մետրոպոլիտենի արդիականացմանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 15-ին Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանի տնտեսական և առևտրային հարցերով առաջին խորհրդական Էֆթիխիա Բակոպուլուին, հունական «KLEEMANN» ընկերության ներկայացուցիչ Լեոնիդաս Մավվիդիսին և «Ալեռտո» ընկերության տնօրեն Ստեփան Բաղդասարյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մետրոպոլիտենի «Գործարանային» և «Սասունցի Դավիթ» կայարաններում սկսված շարժասանդուղքների ամբողջությամբ փոխարինման աշխատանքների ընթացքը և նախատեսվող ավարտը, ինչպես նաև՝ […] ...

Եվրո-2024-ի համեմատ Իտալիան լրիվ այլ թիմ է. Կալաֆիորի

17:48 15.10.2024

Եվրո-2024-ի համեմատ Իտալիան լրիվ այլ թիմ է. Կալաֆիորի

Իտալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին կարծում է, որ ազգային թիմը շատ ավելի ուժեղ է դարձել նախորդ ամիսների ընթացքում: «Եվրո-2024-ի համեմատ լրիվ այլ թիմ է: Դա երևում է խաղերի ժամանակ, որոնցում գերիշխում ենք: Հարկավոր է այդպես էլ շարունակել»,- Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը: Ազգերի լիգայի A դիվիզիոնի մեկնարկային 4 տուրից հետո Իտալիայի հավաքականը […] ...

Երևանի ավագանու որոշմամբ՝ շնորհվել են Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ

17:43 15.10.2024

Երևանի ավագանու որոշմամբ՝ շնորհվել են Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ

Երևանի ավագանու որոշմամբ՝ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:   ...

BACK_TO_TOP