Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է տուժողի ազգականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 10 2024
  • $
    387.20
  • RUBLE
    4.00
  • 422.20
WEATHER
+20.09 oC

Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է տուժողի ազգականը

10:58 15.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները:

Քննությամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի 42-ամյա բնակիչը, իր մորաքրոջ որդու տուն կատարած այցելությունների ընթացքում տեսնելով վերջինիս պարանոցի ոսկյա շղթան, պլանավորել է շահադիտական դրդումներով սպանել նրան և ավազակությամբ հափշտակել այն:

Իր մտադրությունն իրագործելու նպատակով 42-ամյա տղամարդը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, այցելել է նշված ազգականին և տեսնելով, որ նա տանը միայնակ է, փայտ կոտրելու պատրվակով վերջինից կացին է խնդրել, սակայն պարզելով, որ տանը կացին չունի, որոշել է իր տանը գտնվող մուրճով սպանել:

Որպեսզի տուժողը չհասկանա իր այցելության իրական նպատակը, վերջինին խնդրել է սուրճ հյուրասիրել, որից հետո վերադարձել է իր տուն՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը վերցնելու և դրանով իր մտադրված հանցագործություններն ավարտին հասցնելու նպատակով:

Իր բնակության վայրից վերցնելով մուրճը և այն թաքցնելով պարկի մեջ, իսկ խոհանոցային դանակը՝ գոտկատեղում, ժամը 15:00-ի սահմաններում վերադարձել է ազգականի տուն և երբ վերջինս նստել է մահճակալին, 42-ամյա տղամարդը, պարկից աննկատ հանելով մետաղյա գլխով մուրճը, մի քանի հարված է հասցրել նրա գլխի գագաթային շրջանին և, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ գանգի ներհրված կոտրվածքների ձևով վնասվածքներ՝ սպանել է նրան:

Տեսնելով, որ մորաքրոջ որդին անշարժացել է, իր հետ նախապես վերցված դանակով կտրելով վերջինի պարանոցին առկա ոսկյա շղթան և հափշտակելով 36,5 սմ երկարությամբ ոսկյա շղթայի մի հատվածը՝ հեռացել է՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և դանակը թողնելով դեպքի վայրում:
Քննությամբ պարզվել է, որ ազգականին սպանելուց հետո 42-ամյա տղամարդը գնացել է Երևանի առևտրի կենտրոններից մեկը, որտեղ հափշտակված ոսկյա շղթայի մասը 65.000 ՀՀ դրամով վաճառել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 42-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և նրան ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով. Օսակա

16:00 15.10.2024

Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով. Օսակա

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ճապոնիայի Օսակա քաղաքում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում: Առաջին շրջանում 22-ամյա թենիսիստուհին երկու սեթում հաղթել է ամերիկացի Էշլին Կրյուգերին (65-րդ ռակետ): Գրանցվել է 7-6, 6-3 հաշիվը: Աշխարհի 48-րդ ռակետը 1/8 եզրափակչում մրցելու է ճապոնացի Սառա Սաիտոյի հետ, որը 179-րդն է WTA-ի դասակարգման աղյուսակում։ ...

Հոկտեմբերի 15-ը Ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է

15:56 15.10.2024

Հոկտեմբերի 15-ը Ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը հոկտեմբերի 15-ը պաշտոնապես հայտարարել է Ձեռքերը լվանալու համաշխարհային օր, որն առաջին անգամ նշվել է 2008թ. ՄԱԿ ԳԱ-ի կողմից: ԱՀԿ-ի 2024 թվականի կարգախոսն է. «ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐԸ ԿՅԱՆՔԵՐ ԵՆ ՓՐԿՈՒՄ» (SAVE LIVES Clean Your Hands, Чистые руки спасают жизнь!): ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի փորձագետները նշում են, որ […] ...

Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների ձևավորման հարցերը քննարկվել են երկօրյա աշխատաժողովում

15:49 15.10.2024

Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների ձևավորման հարցերը քննարկվել են երկօրյա աշխատաժողովում

Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության վերաձևավորմանն ընդառաջ՝ անցկացվել է երկօրյա աշխատաժողով որակավորված հաշտարարների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, աշխատաժողովի ընթացքում մասնակիցները մանրամասն քննարկել են Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների ձևավորման հետ կապված հարցերը` ներկայացնելով իրենց տեսակետները և առաջարկությունները, ինչպես նաև ծանոթանացել են նախագահի և խորհրդի անդամների թեկնածուների հավակնորդների ծրագրերին և մասնագիտական գործունեությանը: Քննարկվել են նաև էթիկայի […] ...

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

15:42 15.10.2024

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Ղազախստանի նախագահը, ջերմ ողջունելով Հայաստանի նախագահին, նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է հայ-ղազախական հարաբերությունների՝ որակապես նոր մակարդակի բարձրացմամբ: «Վստահ եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կօգնեն ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Մենք մեծ նշանակություն ենք տալիս բարձր մակարդակի պարբերական բնույթ կրող […] ...

Երևան քաղաքն ընդգրկվել է 20 ամենաանվտանգ քաղաքների շարքում, իսկ տարածաշրջանում առաջինն է. ՆԳ նախարար

15:37 15.10.2024

Երևան քաղաքն ընդգրկվել է 20 ամենաանվտանգ քաղաքների շարքում, իսկ տարածաշրջանում առաջինն է. ՆԳ նախարար

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովի լսումների ընթացքում` ՀՀ-ում 2019-2023 թթ. արձանագրված հանցագործությունների վերլուծության վերաբերյալ: Մանրամասները՝ այստեղ: ...

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ելույթը՝ ԱԺ խորհրդարանական լսումներին

15:29 15.10.2024

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ելույթը՝ ԱԺ խորհրդարանական լսումներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ՀՀ Ազգային ժողովում ընթացող՝ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով խորհրդարանական լսումներին: Աննա Վարդապետյանն իր ելույթում անդրադարձել է 2019-2024 թվականների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվային ցուցանիշներին, հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններին, թմրամիջոցների մաքսանենգությանն […] ...

BACK_TO_TOP