Հյուսիսային Կորեան պատրաստվում է պայթեցնել Հարավային Կորեայի հետ կապող ճանապարհները. Yonhap – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    4.03
  • 422.86
WEATHER
+12.09 oC

Հյուսիսային Կորեան պատրաստվում է պայթեցնել Հարավային Կորեայի հետ կապող ճանապարհները. Yonhap

17:50 14.10.2024

Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է պայթեցնել Հարավային Կորեա տանող ճանապարհները. օրեր առաջ Փհենյանը խոստացել էր վերացնել երկու Կորեաներն իրար միացնող ճանապարհները և երկաթգծերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի տվյալները։

Հոկտեմբերի 9-ին Փհենյանը հայտարարել էր, որ «լիովին կանջատի» Հյուսիսային Կորեայի տարածքը Հարավային Կորեայից։ Փհենյանը նաև հայտարարել էր, որ Հարավային Կորեայում գտնվող ԱՄՆ զինվորականներին հեռախոսով ուղերձ է ուղարկել՝ «ամրացման նախագծի հետ կապված» պատահական հակամարտությունից խուսափելու համար։

«Կորեայի ժողովրդական բանակի հոկտեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հյուսիսային Կորեայի զինվորականները ներգրավված են եղել այնպիսի գործողություններում, որոնք, ենթադրաբար, կապված են Գյոնգի և Դոնգհա գծերի երկայնքով ճանապարհների ռմբակոծման հետ», – ասվում է հարավկորեացի զինվորականների հայտարարության մեջ:

Առաջին գիծը միացնում է հարավկորեական Պաջու քաղաքը հյուսիսկորեական Կեսոնի հետ, իսկ երկրորդ գիծն անցնում է Ճապոնական ծովի ափի երկայնքով։ Միացյալ շտաբների պետերի կոմիտեի խոսնակ Լի Սուն Յունը հայտնել է, որ հարավկորեացի զինվորականները նկատել են, թե ինչպես են հյուսիսկորեացիներն էկրաններ տեղադրում ճանապարհների երկայնքով՝ նախապատրաստվելով պայթյունների:

«Հնարավոր է, որ պայթյունները տեղի ունենան արդեն իսկ այսօր», – հայտնել է Լի Սուն Յունը։

2023 թվականին ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը երկու Կորեաները որակեց որպես «երկու թշնամական պետություններ» և այդ ժամանակից ի վեր քայլեր է ձեռնարկել երկրների միջև համագործակցության խորհրդանիշ համարվող ճանապարհները ոչնչացնելու ուղղությամբ։ Հյուսիսային Կորեան ապամոնտաժել է փողոցային լամպերը և ականապատում իրականացրել սահմանին, զորքեր տեղակայել և հակատանկային արգելապատնեշներ կառուցել ապառազմականացված գոտու հյուսիսկորեական կողմում։ Հոկտեմբերի 11-ին ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այս ամիս Փհենյանի երկնքում հարավկորեական անօդաչու սարքեր են նկատվել երեք անգամ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չենը, նախազգուշացրել է «սարսափելի աղետի» մասին, եթե հարավկորեական անօդաչու թռչող սարքերը նորից թռչեն Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքի վրայով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 14.10.2024

SHANTNEWS

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարին

21:53 14.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարին

Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է սեպտեմբեր ամսին Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների ժամանակ արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ռազմաօդային ուժերի հրամանատար Սամիր Աբու Դաքային սպանելու մասին։ «Աբու Դաքան փոխարինել է ՀԱՄԱՍ-ի ռազմաօդային ուժերի նախկին ղեկավարին, որը ոչնչացվել է 2023 թվականի հոկտեմբերին»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Աբու Դաքան «ՀԱՄԱՍ» անօդաչու թռչող սարքի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը […] ...

Կայացել է «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացման առաջնախաղը

21:42 14.10.2024

Կայացել է «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացման առաջնախաղը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացման առաջնախաղը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ներկայացմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան

21:30 14.10.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան: Մայրաքաղաք Աստանայի Նուրսուլթան Նազարբաևի անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, ԱԳ նախարարի տեղակալ Էրմուխամբետ Կոնուսպաևը, ինչպես նաև Աստանայի փոխքաղաքապետ Էրիկ Մեյրխանովը և ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը: Ղազախստանի նախագահի Ակորդա նստավայրում երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին […] ...

Սերբիայի վարչապետն ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելը ռազմավարական նպատակ է

21:22 14.10.2024

Սերբիայի վարչապետն ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելը ռազմավարական նպատակ է

Սերբիան շարունակում է անդամակցել Եվրամիությանը որպես իր գլխավոր աշխարհաքաղաքական առաջնահերթությունը։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Միլոշ Վուչեւիչը։ «Սերբիայի Հանրապետության վարչապետ Միլոշ Վուչևիչն այսօր Բեռլինում, որտեղ մասնակցել է Բեռլինի գործընթացի գագաթնաժողովին, ասել է, որ Սերբիան հավատարիմ է մնում եվրոպական ուղուն՝ որպես իր հիմնական ռազմավարական աշխարհաքաղաքական նպատակին», – ասվում է Սերբիայի կառավարության հայտարարության մեջ: «Հունգարիայի վարչապետ […] ...

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը ահաբեկում է մարդասիրական կազմակերպություններին

21:12 14.10.2024

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը ահաբեկում է մարդասիրական կազմակերպություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատված օգնության մատակարարումները նվազել են Իսրայելի խոչընդոտների պատճառով, իսկ ՄԱԿ-ի անգործությունը տագնապալի է: «Մենք տեսնում ենք Գազայի հատվածին մատակարարվող օգնության ծավալի լուրջ անկում, քանի որ Իսրայելը ահաբեկում է հումանիտար կազմակերպություններին, սակայն մոտենալով ձմռանը, պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն Գազայի բնակիչներին ապահովելու համար: Ավելին, մեր պնդումները, թե […] ...

BACK_TO_TOP