21:30 14.10.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան:
Մայրաքաղաք Աստանայի Նուրսուլթան Նազարբաևի անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, ԱԳ նախարարի տեղակալ Էրմուխամբետ Կոնուսպաևը, ինչպես նաև Աստանայի փոխքաղաքապետ Էրիկ Մեյրխանովը և ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը:
Ղազախստանի նախագահի Ակորդա նստավայրում երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր:
12:45 31.01.2025
Հայաստանում ՏԱՑ-ը 2024 թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսովՀայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով։ Հիմնական աճն ապահովել են․ Արդյունաբերություն – 4.7 % Գյուղատնտեսություն – 1.6 % Շինարարություն – 14.5 % Առևտուր – 17.0 % Ծառայություններ – 10.6 % ...
12:38 31.01.2025
Հնդկաստանը կարծում է, որ Թրամփը կարող է փոխել համաշխարհային օրակարգըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էական փոփոխություններ մտցնել համաշխարհային օրակարգում, սակայն Հնդկաստանը կշարունակի առաջնորդվել արտաքին քաղաքականության մեջ ազգային շահերով։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ ելույթ ունենալով Դելիի համալսարանում։ «Այո, նա (Թրամփը) շատ բան կփոխի, միգուցե որոշ բաներ դուրս կգան ծրագրի շրջանակներից, բայց մենք պետք է արտաքին քաղաքականություն վարենք […] ...
12:30 31.01.2025
Ռուբիոն բացատրել է, թե ինչու պետք է ԱՄՆ-ը վերահսկի ԳրենլանդիանԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է վերահսկի Գրենլանդիան, քանի որ վախենում է, որ Չինաստանը կփորձի զավթել այդ տարածքը՝ արկտիկական տերություն դառնալու համար: «Կարելի է պատկերացնել, որ ի վերջո, գուցե նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում, չինացիները կփորձեն Գրենլանդիայում անել այն, ինչ նրանք արդեն արել են Պանամայի ջրանցքում և այլուր՝ ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք […] ...
12:22 31.01.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 30-31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 160 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 59, թմրանյութի հայտնաբերման՝ 23, մարմնական վնասվածք պատճառելու` 11, հոգեկան ներգործության ու խարդախության` 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, սառը […] ...
12:14 31.01.2025
Սահմանվել են ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2025 թ. հունվարի 31-ից փետրվարի 20-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով: […] ...
12:05 31.01.2025
Վաղատուր գյուղում այրվել է անասնակերՀունվարի 30-ին, ժամը 15:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղատուր գյուղի տներից մեկի մոտակայքում՝ ծածկի տակ, այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:31-ին, մարվել՝ 23:37-ին: Այրվել է մոտ 1000 հակ անասնակեր, և ջերմահարվել […] ...