Քննարկվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ ՇՄ նախարարության համագործակցության ընթացքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    4.03
  • 422.86
WEATHER
+14.09 oC

Քննարկվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ ՇՄ նախարարության համագործակցության ընթացքը

15:59 14.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի բաժնի Հայաստանի Հանրապետության տեխնիկական համագործակցության ծրագրերի համակարգող Կարմինա Խիմենեսին՝ քննարկելու ԱԷՄԳ-ի հետ նախարարության համագործակցության ընթացքը:

Ողջունելով տիկին Խիմենեսին, նախարարն անդրադարձել է 2022 թվականի հանդիպման օրակարգին և դրա արդյունքում արդեն իսկ կյանքի կոչված պայմանավորվածություններին․

«Մեր նախորդ հանդիպումից գրեթե երկու տարի է անցել, բայց մենք հասցրել ենք մեծ ծավալի աշխատանք կատարել։ Ձեր այցելության ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ ԱԷՄԳ-ի կողմից «Սնդիկի մոնիթորինգի կարողությունների ուժեղացումը Մինամատայի կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու համար» ծրագրի շրջանակներում կտրամադրվի սնդիկի և մեթիլսնդիկի անալիզատոր և նմուշառման սարքեր:Նշված սարքերն արդեն իսկ ստացվել են 2023-2024 թվականներին և ներկայումս սպասում ենք ԱԷՄԳ-ի փորձագետների այցին, որպեսզի նրանք տեղադրեն սարքերը և իրականացնեն համապատասխան ուսուցում՝ սարքերն անխափան շահագործելու համար: Ուզում եմ շնրհակալություն հայտնել այդ կարևոր սարքավորումների ձեռքբերման հարցում Ձեր աջակցության համար»,-նշել է նախարարը։

Նախարարը նաև անդրադարձել է ոլորտը կարգավորելու նպատակով իրականացված օրենսդրական աշխատանքներին․

«Թույլ տվեք տեղեկացնել, որ այս ընթացքում ընդունվել է «Սնդիկի մասին» օրենքը, որը մինչ այդ չի եղել, որով ստեղծվել է սնդիկի կարգավորման իրավական հենք, ինչը նպաստում է սնդիկի ապօրինի շրջանառության կանխարգելմանը, սնդիկի էկոլոգիապես անվտանգ գործածությանը, մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանմանը սնդիկի և սնդիկի միացությունների վնասակար ազդեցությունից: Ինչպես նաև՝ կանոնոկարգվել են Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման ընթացակարգերը։
Սահմանվել է սնդիկի հավելիչով ապրանքների ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է»։

Կարմինա Խիմենեսն իր հերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, ոլորտի կարգավորմանն ուղղված երկրի ջանքերի համար և նշել, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանի Հանրապետության համագործակցությունը նախադեպային է և որպես հաջողված համագործակցության օրինակ կարող է ներկայացվել այլ երկրների։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը կոնվենցիայի շրջանակում և դիտարկել նոր ծրագրերի ու միջոցառումների կյանքի կոչման հնարավորությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանում հայտնաբերվել է մոտ հինգ հազար տարվա «արքայական» դամբարան

20:12 14.10.2024

Չինաստանում հայտնաբերվել է մոտ հինգ հազար տարվա «արքայական» դամբարան

Չինաստանում հետազոտողները հայտնաբերել են դամբարան, որը մոտ հինգ հազար տարեկան է։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Դրա տեղեկություններով՝ երկրի կենտրոնական մասում՝ Հենան նահանգում հայտնաբերված դամբարանը պատկանում է Դավենկուի նեոլիթյան հնագիտական ​​մշակույթին (Ք.ա. 3700-2600 թթ.)։ Դրա մակերեսը հասնում է 17 քմ-ի։ Դամբարանը պարունակում է 350 հնագույն մասունքներ, այդ թվում՝ խեցեղեն, խոզերի ստորին ծնոտներ, որոնք, հավանաբար, […] ...

Ուսումնական զորամասում ակտիվ պարապմունքներ են

20:05 14.10.2024

Ուսումնական զորամասում ակտիվ պարապմունքներ են

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ ուսումնական զորամասում ակտիվ պարապմունքների մասին։   ...

SHANTNEWS

20:00 14.10.2024

SHANTNEWS

Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

19:55 14.10.2024

Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածի կմ16+580-կմ16+640-ում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով հոկտեմբերի 15-ի ժամը 12.00-ից մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 12.00, նշված ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար (պայթեցման աշխատանքներն ավելի շուտ ավարտվելու դեպքում կտրվի լրացուցիչ ինֆորմացիա)։ «Վարորդները նշված փակ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ավելի քան 1400-ը լուծել է զբաղվածության հարցը պետական աջակցության ծրագրով

19:45 14.10.2024

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ավելի քան 1400-ը լուծել է զբաղվածության հարցը պետական աջակցության ծրագրով

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից ավելի քան 1400-ը լուծել է զբաղվածության հարցը պետական աջակցության ծրագրով: Մանրամասները՝ ՀՀ կառավարության  տեսանյութում։ ...

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել բռնությունները Գազայում

19:38 14.10.2024

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել բռնությունները Գազայում

Գազայի հատվածում մարդասիրական աղետը չպետք է շարունակվի, և բռնությունը չի կարող լուծել բոլոր կողմերի օրինական մտահոգությունները, ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր իսրայելցի գործընկեր Իսրայել Կացի հետ հեռախոսազրույցում։ «Բոլոր մարդկանց կյանքը հավասարապես արժեքավոր է, անկախ նրանից, թե որ երկրից կամ ռասայից են նրանք: Մարդասիրական աղետը Գազայում չպետք է շարունակվի», – ասել է Վան Յին, […] ...

BACK_TO_TOP