Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ մամուլի խոսնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    4.03
  • 422.86
WEATHER
+15.09 oC

Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ մամուլի խոսնակ

14:06 14.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Բաքվից հնչած հայտարարությանն արձագանքել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

Հարց – Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած դիտարկումները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք դրույթների մասին, դրանք անվանել է իրականությունն աղավաղող և Հայաստանի Հանրապետությանը մեղադրել է ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ասածները:

Պատասխան – Մենք պետք է նայենք փաստերին: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղում լինեն ռուս խաղաղապահներ, ինչպես նաև 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց ոչ Լաչինի միջանցքը կա, ոչ ՌԴ խաղաղապահները:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, ինչն, ըստ էության, նշանակում է եռակողմ հայտարարությամբ նախատեսված այս պարտավորության կատարումից հրաժարում: Ոչ մի հայ փախստական կամ ներքին տեղահանված մինչև օրս չի վերադարձել ո՛չ Լեռնային Ղարաբաղի տարածք, ո՛չ հարակից շրջաններ:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում. մինչև այսօր ադրբեջանական բանտերում պահվում են հայեր, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարված: Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Եթե ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահվող անձ. եռակողմ հայտարարության ձևակերպումը վերաբերվում է անազատության մեջ գտնվող ցանկացած անձի:

Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է նաև անհայտ կորած անձանց հարցը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես այս հարցը բարձրացնում է, որովհետև երկու պատերազմների հետևանքով շուրջ հազար անհայտ կորած անձ էլ հայկական կողմն ունի, և մենք պատրաստ ենք այս հարցում նույնպես համագործակցել:

Ինչ վերաբերվում է եռակողմ հայտարարության 9-րդ կետին, դրանով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունն է իր տարածքում կազմակերպում  բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը: Սա շատ պարզ ձևով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ:

ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում մենք առաջարկներ ենք փոխանցել ադրբեջանական կողմին: Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ մենք Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները

18:12 14.10.2024

Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները

Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Ազգային ժողովում` ասել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին, որին մասնակցել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը: Ընդգծելով փոխհամագործակցությունը […] ...

ԱԺ նախկին պատգամավորի հոր առևանգման և շորթում կատարելու՝ նախաքննության փուլում գտնվող վարույթով կալանավորվել է ԻԻՀ քաղաքացի

18:05 14.10.2024

ԱԺ նախկին պատգամավորի հոր առևանգման և շորթում կատարելու՝ նախաքննության փուլում գտնվող վարույթով կալանավորվել է ԻԻՀ քաղաքացի

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Խ․ Քոքոբելյանի հոր՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84–ամյա բնակչի առևանգման և ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթից անջատված մասը 17․07․2023թ․, 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Իսկ մայր քրեական վարույթով նախաքննությունը շարունակվել է, որի շրջանակներում բացահայտվել […] ...

SHANTNEWS

18:00 14.10.2024

SHANTNEWS

Ապագա կրտսեր հրամանատարների պարապմունքները

17:55 14.10.2024

Ապագա կրտսեր հրամանատարների պարապմունքները

Ինչպե՞ս են ընթանում ապագա կրտսեր հրամանատարների պարապմունքները: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում: ...

Հյուսիսային Կորեան պատրաստվում է պայթեցնել Հարավային Կորեայի հետ կապող ճանապարհները. Yonhap

17:50 14.10.2024

Հյուսիսային Կորեան պատրաստվում է պայթեցնել Հարավային Կորեայի հետ կապող ճանապարհները. Yonhap

Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է պայթեցնել Հարավային Կորեա տանող ճանապարհները. օրեր առաջ Փհենյանը խոստացել էր վերացնել երկու Կորեաներն իրար միացնող ճանապարհները և երկաթգծերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի տվյալները։ Հոկտեմբերի 9-ին Փհենյանը հայտարարել էր, որ «լիովին կանջատի» Հյուսիսային Կորեայի տարածքը Հարավային Կորեայից։ Փհենյանը […] ...

Հոլանդը պատրաստ է տեղափոխվել իսպանական Լա լիգա

17:44 14.10.2024

Հոլանդը պատրաստ է տեղափոխվել իսպանական Լա լիգա

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը պատրաստ է հաջորդ ամռանը հեռանալ անգլիական ակումբից, հաղորդում է El Nacional-ը։ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է ֆրանսիական ՊՍԺ-ն, սակայն նա ցանկանում է ուժերը փորձել Իսպանիայի Լա լիգայում՝ Մադրիդի «Ռեալում» կամ կատալոնական «Բարսելոնայում»։ Հոլանդը մինչև 2027թ․ հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի Անգլիայի չեմպիոնի հետ։ Նա ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում […] ...

BACK_TO_TOP