«Անադոլուն» հայտնաբերել է Գյուլենի՝ Միացյալ Նահանգներում գտնվելու նոր վայրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    4.03
  • 422.86
WEATHER
+16.09 oC

«Անադոլուն» հայտնաբերել է Գյուլենի՝ Միացյալ Նահանգներում գտնվելու նոր վայրը

13:56 14.10.2024

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ում հայտնաբերել է 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող FETÖ կազմակերպության ղեկավար, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի բնակության նոր վայրը։

Գործակալության լրագրողները անօդաչու թռչող սարքից լուսանկարել են Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքում գտնվող տունը։ Ավելի քան 400 քմ մակերեսով առանձնատունը, որը գտնվում է անտառի մեկուսի տարածքում և գնահատվում է մոտավորապես 1 միլիոն դոլար, հուսալիորեն պահպանված է, հագեցած է մեծ թվով հսկողության տեսախցիկներով, որոնք տեղադրված են ամբողջ պարագծով:

Լրագրողներին, իբր, հաջողվել է տեսախցիկով ֆիքսել հենց իրեն՝ Գյուլենին, ով առանձնատնից դուրս եկող մեքենայի մեջ է եղել։

Տան անվտանգության աշխատակիցները՝ նկատելով լրագրողներին, ոստիկանություն են կանչել։ «Անադոլուն» նշում է, որ ժամանած ոստիկանները զրուցել են լրագրողների հետ և հեռացել՝ խնդրելով չմտնել մասնավոր սեփականություն և չփակել առանփնատան մուտքի ճանապարհը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 14.10.2024

SHANTNEWS

Ապագա կրտսեր հրամանատարների պարապմունքները

17:55 14.10.2024

Ապագա կրտսեր հրամանատարների պարապմունքները

Ինչպե՞ս են ընթանում ապագա կրտսեր հրամանատարների պարապմունքները: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում: ...

Հյուսիսային Կորեան պատրաստվում է պայթեցնել Հարավային Կորեայի հետ կապող ճանապարհները. Yonhap

17:50 14.10.2024

Հյուսիսային Կորեան պատրաստվում է պայթեցնել Հարավային Կորեայի հետ կապող ճանապարհները. Yonhap

Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է պայթեցնել Հարավային Կորեա տանող ճանապարհները. օրեր առաջ Փհենյանը խոստացել էր վերացնել երկու Կորեաներն իրար միացնող ճանապարհները և երկաթգծերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի տվյալները։ Հոկտեմբերի 9-ին Փհենյանը հայտարարել էր, որ «լիովին կանջատի» Հյուսիսային Կորեայի տարածքը Հարավային Կորեայից։ Փհենյանը […] ...

Հոլանդը պատրաստ է տեղափոխվել իսպանական Լա լիգա

17:44 14.10.2024

Հոլանդը պատրաստ է տեղափոխվել իսպանական Լա լիգա

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը պատրաստ է հաջորդ ամռանը հեռանալ անգլիական ակումբից, հաղորդում է El Nacional-ը։ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է ֆրանսիական ՊՍԺ-ն, սակայն նա ցանկանում է ուժերը փորձել Իսպանիայի Լա լիգայում՝ Մադրիդի «Ռեալում» կամ կատալոնական «Բարսելոնայում»։ Հոլանդը մինչև 2027թ․ հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի Անգլիայի չեմպիոնի հետ։ Նա ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում […] ...

Քրեակատարողական ծառայությունում ատեստավորումը հաղթահարել է 31 ծառայող

17:39 14.10.2024

Քրեակատարողական ծառայությունում ատեստավորումը հաղթահարել է 31 ծառայող

Արդարադատության նախարարի տեղակալ, Քրեակատարողական ծառայությունում ատեստավորման հանձնաժողովի նախագահ Լևոն Բալյանը հետևել է ծառայողների ատեստավորման ընթացքին: 4 փուլերի արդյունքում՝ 36 ծառայողից ատեստավորումը հաջողությամբ հաղթահարել է 31 հոգի: Ըստ ատեստավորման արդյունքում հավաքած միավորների կհաշվարկվի նրանց տրվելիք ամսական հավելավճարի չափը։ Ատեստավորմանը մասնակցելու համար դիմել էին գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի ծառայողները։ Հանձնաժողովի կազմում են եղել նաև Քրեակատարողական […] ...

«Ազատությունը։ Այնտեղ, որտեղ ես եմ» ցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

17:33 14.10.2024

«Ազատությունը։ Այնտեղ, որտեղ ես եմ» ցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում «Արվեստի բաց հարթակ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19։00-ին, Քաջազնունի 1 հասցեում (3-րդ հարկ) տեղի կունենա «Ազատությունը։ Այնտեղ, որտեղ ես եմ» խորագրով ցուցահանդեսի բացումը։ Ցուցադրության շրջանակում կներկայացվեն 16 երիտասարդ արվեստագետի դեկորատիվ կիրառական արվեստի, կոլաժի, լուսանկարչության, ինստալացիայի, վիդեո արվեստի 14 […] ...

BACK_TO_TOP