13:10 14.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաքում մասնակցել են Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։
Գևորգ Պապոյանն իր ողջույնի խոսքում կարևորել է OIV-ի առաքելությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու համաշխարհային գինեգործության կայուն զարգացմանը։
«Գինին ավելին է, քան պարզապես խմիչք․ այն կամուրջ է, որը միավորում է մարդկանց, մշակույթներն և տնտեսությունները: Մենք մեծապես գնահատում ենք Խաղողի և գինու միջազգային կազմակերպության կենսական աշխատանքը վերջին 100 տարիների ընթացքում գինեգործական երկրների միավորման, ոլորտի կարգավորման և զարգացման խթանման գործում», – նշել է Գևորգ Պապոյանը:
Իր ելույթում նախարարն անդրադարձել է Հայաստանում խաղողագործության և գինեգործության հնագույն ավանդույթներին և հարուստ ժառանգությանը։ Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից որպես տնտեսության գերակա ճյուղ ճանաչված հայկական խաղողագործությունը ներկայում վերածնունդ է ապրում։ Ոգեշնչված հազարամյա ավանդույթներով և դրանք համադրելով ժամանակակից տեխնոլոգիաների հետ՝ Հայաստանում արտադրվում են միջազգային չափանիշներին համապատասխանող որակյալ գինիներ։
Գևորգ Պապոյանն ու Արման Խոջոյանը մասնակցել են նաև Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության գլխավոր գրասենյակի՝ Դիժոն տեղափոխման պաշտոնական արարողությանը։
Միջոցառման և համաշխարհային կոնգրեսի շրջանակներում Գևորգ Պապոյանը հանդիպել է Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենային անվտանգության նախարար Աննի Ժենեվարի հետ։ Կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունները։
Հայկական պատվիրակությունն արդյունավետ հանդիպումներ և առանձնազրույցներ է ունեցել մի շարք երկրների գործընկեր նախարարների հետ՝ անդրադառնալով գյուղատնտեսության և գինեգործության ոլորտում համագործակցության հնարավորություններին։
18:22 14.10.2024
Քննարկվել է մշակութային, կրթական կենտրոնի ստեղծման հնարավորությունը18:16 14.10.2024
Վերադարձել եմ մարզումներին․ Իսլամ Մախաչև17:44 14.10.2024
Հոլանդը պատրաստ է տեղափոխվել իսպանական Լա լիգա17:18 14.10.2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է Մոսկվա17:12 14.10.2024
ԿԸՀ-ն հյուրընկալել է IFES-ի ներկայացուցիչներին17:06 14.10.2024
Որոնք են աշխարհի ուժեղագույն լիգաները16:11 14.10.2024
Ավանեսյանն ու Խաչանովը նահանջել են15:45 14.10.2024
Նա բացառիկ է․ Գվարդիոլան՝ Մեսսիի մասին14:41 14.10.2024
Հերհեր գյուղում անասնագոմ է այրվել14:00 14.10.2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով13:45 14.10.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին13:32 14.10.2024
Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը12:55 14.10.2024
Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր12:50 14.10.2024
Հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Տանկիստի օր12:27 14.10.2024
Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության պայքարը շարունակական է12:12 14.10.2024
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 14-ին12:06 14.10.2024
Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է նախորդ շաբաթվա աշխատանքը11:35 14.10.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 11-ից 14-ը10:23 14.10.2024
ՊԵԿ-ն ամփոփել է նախորդ շաբաթվա նորությունները10:14 14.10.2024
Հանրապետության հրապարակից բազմաթիվ օդապարիկներ են բաց թողնվել10:00 14.10.2024
Հրդեհ շենքի տանիքում23:45 13.10.2024
39-ամյա Ռոնալդուն նոր ցուցանիշ է գրանցել Պորտուգալիայի հավաքականում21:20 13.10.2024
ՃՏՊ Բադալ Մուրադյան փողոցում․ կան տուժածներ20:37 13.10.2024
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 42 հազար 200-ը18:12 14.10.2024
Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներըՀայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Ազգային ժողովում` ասել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին, որին մասնակցել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը: Ընդգծելով փոխհամագործակցությունը […] ...
18:05 14.10.2024
ԱԺ նախկին պատգամավորի հոր առևանգման և շորթում կատարելու՝ նախաքննության փուլում գտնվող վարույթով կալանավորվել է ԻԻՀ քաղաքացիՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Խ․ Քոքոբելյանի հոր՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84–ամյա բնակչի առևանգման և ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթից անջատված մասը 17․07․2023թ․, 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Իսկ մայր քրեական վարույթով նախաքննությունը շարունակվել է, որի շրջանակներում բացահայտվել […] ...
17:55 14.10.2024
Ապագա կրտսեր հրամանատարների պարապմունքներըԻնչպե՞ս են ընթանում ապագա կրտսեր հրամանատարների պարապմունքները: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում: ...
17:50 14.10.2024
Հյուսիսային Կորեան պատրաստվում է պայթեցնել Հարավային Կորեայի հետ կապող ճանապարհները. YonhapՀյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է պայթեցնել Հարավային Կորեա տանող ճանապարհները. օրեր առաջ Փհենյանը խոստացել էր վերացնել երկու Կորեաներն իրար միացնող ճանապարհները և երկաթգծերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի տվյալները։ Հոկտեմբերի 9-ին Փհենյանը հայտարարել էր, որ «լիովին կանջատի» Հյուսիսային Կորեայի տարածքը Հարավային Կորեայից։ Փհենյանը […] ...
17:44 14.10.2024
Հոլանդը պատրաստ է տեղափոխվել իսպանական Լա լիգա«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը պատրաստ է հաջորդ ամռանը հեռանալ անգլիական ակումբից, հաղորդում է El Nacional-ը։ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է ֆրանսիական ՊՍԺ-ն, սակայն նա ցանկանում է ուժերը փորձել Իսպանիայի Լա լիգայում՝ Մադրիդի «Ռեալում» կամ կատալոնական «Բարսելոնայում»։ Հոլանդը մինչև 2027թ․ հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի Անգլիայի չեմպիոնի հետ։ Նա ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում […] ...