39-ամյա Ռոնալդուն նոր ցուցանիշ է գրանցել Պորտուգալիայի հավաքականում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 10 2024
  • $
    387.20
  • RUBLE
    4.00
  • 422.20
WEATHER
+17.09 oC

39-ամյա Ռոնալդուն նոր ցուցանիշ է գրանցել Պորտուգալիայի հավաքականում

23:45 13.10.2024

Պորտուգալիայի ազգային հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի՝ Լեհաստանի ընտրանու դեմ խաղում խփած գոլի, ինչպես նաև տարած հաղթանակի շնորհիվ կարողացել է հատել ընտրանու պաշտոնական խաղերում տարած 100 հաղթանակի շեմը։ Այս մասին տեղեկացնում է Stats Foot-ը, փոխանցում է armsport.am-ը:

Ռոնալդուն գոլ է խփել 37-րդ րոպեին և փոխարինվել 63-դ րոպեին։ Վերջինս իր նորամուտը Պորտուգալիայի հավաքականում նշել է 2003 թվականին։ Նա մասնակցել է 212 հանդիպման՝ դառնալով 132 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։

Ազգերի լիգայի խմբային փուլի երեք տուրից հետո Պորտուգալիան վաստակել է 9 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը A լիգայի 1-ին խմբում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուբվենցիոն ծրագրերով Բյուրեղավան համայնքում խոշոր ծրագիր է իրականացվում

12:14 16.10.2024

Սուբվենցիոն ծրագրերով Բյուրեղավան համայնքում խոշոր ծրագիր է իրականացվում

ՀՀ կառավարության 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով՝ երկու փուլով Բյուրեղավան համայնքում խոշոր ծրագիր է իրականացվում՝ մարզադաշտի հարևանությամբ հիմքից կառուցվում է ժամանակակից լուծումներով մարզադպրոց, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և այս պահին ակտիվորեն ընթանում են նաև երկրորդ փուլի աշխատանքները: Կառուցվել են մոնոլիտե սյուները, հեծանները. երկհարկանի […] ...

Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը առաջատարների շարքում են

12:07 16.10.2024

Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը առաջատարների շարքում են

Ղազախստանի Պավլոդար քաղաքում շարունակվում է «Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Արամ Հակոբյանը ունի 3 միավոր: Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը ունի 2.5 միավոր և նույնպես գտնվում է առաջատարների շարքում: Մրցաշարը անցկացվում է 10 խաղափուլով: ...

SHANTNEWS

12:00 16.10.2024

SHANTNEWS

Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ

11:55 16.10.2024

Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ

«ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Շիրակի մարզ, ք. Գյումրի): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

ՀՀ հանրակրթական դպրոցներին հեծանիվների մատակարարումը շարունակվում է

11:49 16.10.2024

ՀՀ հանրակրթական դպրոցներին հեծանիվների մատակարարումը շարունակվում է

Մեկնարկել է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններին հեծանիվների մատակարարման երկրորդ փուլը, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներին հեծանիվների բաշխումն ավարտվել է: Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցներին բաշխվել է 354, Տավուշի՝ 270, իսկ Վայոց ձորի՝ 156 հեծանիվ: Հեծանիվների մատակարարման և բաշխման գործընթացը մեկնարկել […] ...

Սպանություն Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում. կասկածյալը ձերբակալվել է

11:43 16.10.2024

Սպանություն Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում. կասկածյալը ձերբակալվել է

Հոկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.29-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը դանակահարության կանչով մեկնել է Նոր Ուղի, որտեղ արձանագրել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սերոբ Ստեփանյանի մահը: Ահազանգով մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային կարգախումբը ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1-ի […] ...

BACK_TO_TOP