Իսրայելի պաշտպանության բանակի երեք ստորաբաժանում ներխուժել է Լիբանանի տարածք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+14.09 oC

Իսրայելի պաշտպանության բանակի երեք ստորաբաժանում ներխուժել է Լիբանանի տարածք

22:00 13.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակի երեք ստորաբաժանում ներխուժել է Լիբանանի տարածք, հայտնել են խաղաղապահները:

Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության խաղաղապահները (UNIFIL) արձանագրել են իսրայելական զորքերի կողմից սահմանի լուրջ խախտում։

«Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության խաղաղապահներն ականատես են եղել իսրայելական ուժերի կողմից կիրակի վաղ առավոտյան տեղի ունեցած լուրջ խախտումների, երբ երեք իսրայելական ստորաբաժանում հատել է սահմանազատման գիծը և մտել Լիբանանի տարածք Ռամյա գյուղի մոտ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, առաքելության տվյալներով՝ վաղ առավոտյան, իսրայելական «Մերկավա» տանկը ոչնչացրել է ՄԱԿ-ի օբյեկտի գլխավոր դարպասը և մտել այնտեղ։ Առաքելությունն ընդգծել է, որ իսրայելական զորքերը վտանգի տակ են դնում ՄԱԿ-ի անձնակազմը։

Ավելի ուշ, ըստ հաղորդագրության, նույն հաստատության խաղաղապահները հայտնել են իրենց գտնվելու վայրից մոտ հարյուր մետր դեպի հյուսիս կրակոցների մասին: Այնուհետև թանձր ծուխ է պատել՝ 15 մարդու մոտ առաջացնելով մաշկի գրգռում և ստամոքսի խնդիրներ՝ չնայած պաշտպանիչ դիմակներ կրելուն։ Նրանք այժմ բուժման կուրս են անցնում։

Խաղաղապահները խստորեն դատապարտել են այս խախտումները՝ հիշեցնելով բոլոր կողմերի պարտավորությունը: Առաքելությունը իսրայելցի զինվորականներից բացատրություն է պահանջել այս միջադեպերի առնչությամբ՝ ընդգծելով, որ խաղաղապահների ազատ տեղաշարժի սահմանափակումը խախտում է նրանց մանդատը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Սպանդարյանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը

23:59 13.10.2024

Տեղի է ունեցել Սպանդարյանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը

Այսօր տեղի է ունեցել Արթիկ համայնքի Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Արթիկ […] ...

39-ամյա Ռոնալդուն նոր ցուցանիշ է գրանցել Պորտուգալիայի հավաքականում

23:45 13.10.2024

39-ամյա Ռոնալդուն նոր ցուցանիշ է գրանցել Պորտուգալիայի հավաքականում

Պորտուգալիայի ազգային հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի՝ Լեհաստանի ընտրանու դեմ խաղում խփած գոլի, ինչպես նաև տարած հաղթանակի շնորհիվ կարողացել է հատել ընտրանու պաշտոնական խաղերում տարած 100 հաղթանակի շեմը։ Այս մասին տեղեկացնում է Stats Foot-ը, փոխանցում է armsport.am-ը: Ռոնալդուն գոլ է խփել 37-րդ րոպեին և փոխարինվել 63-դ րոպեին։ Վերջինս իր նորամուտը […] ...

Լրատվամիջոցները հայտնել են Թուրքիայի կառավարությունում հնարավոր վերադասավորումների մասին

23:28 13.10.2024

Լրատվամիջոցները հայտնել են Թուրքիայի կառավարությունում հնարավոր վերադասավորումների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է նախարարական կաբինետի  վերադասավորումներ կատարել, այդ թվում՝ փոխել Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների ղեկավարներին, գրում է թուրքական ընդդիմադիր Sözçü թերթը։ Նախարարների կաբինետում վերադասավորումների հնարավորության մասին հայտարարել է ինքը՝ Թուրքիայի ղեկավարը, բալկանյան շրջագայությունից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե որ ոլորտների ու նախարարների մասին է խոսքը։ […] ...

Պենտագոնը Իսրայել կուղարկի THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգ

23:16 13.10.2024

Պենտագոնը Իսրայել կուղարկի THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, նախագահ Ջո Բայդենի հրամանով, Իսրայել կուղարկի THAAD հակաօդային պաշտպանության մարտկոց ԱՄՆ զինված ուժերի հետ միասին՝ դրա պահպանման և օգտագործման համար, հայտնել են Պենտագոնից։ «Նախագահի հանձնարարությամբ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը լիազորել է THAAD մարտկոցը և ԱՄՆ ռազմական թիմը տեղակայել Իսրայելում՝ օգնելու ամրապնդել հակաօդային պաշտպանությունը», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Պենտագոնը նշել է, […] ...

Ռուս հայտնի հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան ուղիղ եթերում ընկել է աթոռից

23:07 13.10.2024

Ռուս հայտնի հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան ուղիղ եթերում ընկել է աթոռից

Ռուսաստանի Առաջին ալիքի հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան «Վրեմյա» լրատվական հաղորդման ուղիղ եթերում ընկել է աթոռից: Չնայած տեղի ունեցածին՝ Անդրեևան իրեն չի կորցրել, անմիջապես ուղղվել է և ոչ մի վայրկյան կանգ չառնելով՝ շարունակել է կարդալ տեքստը։ ...

Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

22:49 13.10.2024

Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ ...

BACK_TO_TOP