Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Ախուրյան շուրջպար» միջոցառումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+20.09 oC

Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Ախուրյան շուրջպար» միջոցառումը

16:16 13.10.2024

Մարմաշեն վանական համալիրի տարածքում այսօր տեղի է ունեցել «Ախուրյան շուրջպար» միջոցառումը: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Ներկա է եղել 2000-ից ավելի մասնակից, նույնքան էլ՝ հյուր: Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, Ախուրյան, Անի համայնքների ղեկավարներ Զավեն Մանուկյանն ու Արման Սարիբեկյանը, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանը, «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։

«Ախուրյան շուրջպարի» մասնակիցներին ջերմորեն ողջունել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

«Շատ ուրախ եմ բոլորիդ տեսնելու մեր մարզի այս գողտրիկ վայրերից մեկում՝ Մարմաշեն վանական համալիրի տարածքում, որտեղ Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին կառուցված պատմաճարտարապետական հիասքանչ կոթողը մեծ նախադրյալներ է ստեղծում ոչ միայն հիանալու նրա գեղեցկությամբ, այլև համախմբվելու մեկ միասնական գաղափարի շուրջ և կարևորելու պարարվեստի դերն ու նշանակությունն ազգային, հայկական ինքնության պահպանման ու հաստատման գործում։
Մշակույթով շնչող Շիրակն այսօր ևս մեկ տոնական օր կունենա, ինչն էլ բոլորիս կպարգևի բարձր տրամադրություն և ուրախ ժամանց։ Համայնքում ավանդական պար ունենալն արդեն խոսում է կարևոր իրադարձության մասին:
Վստահ եմ՝ «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը համայնքի համար տարվա ամենամեծ միջոցառումն է լինելու, որը վկայում է միասնականության, համախմբվածության ու հայրենասիրության մասին։
Միջոցառումը բոլորով կարող ենք դարձնել տոնախմբություն և այստեղից հեռանանք լավ տպավորություններով։
Հայկական պարը և հայ պարարվեստի առանձնահատկությունները պահպանելու, սերունդներին փոխանցելու գործում միջոցառման կազմակերպիչների վաստակը մեծ է, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը բարձր որակով իրականացնելու համար:
Ուրախալին այն է, որ այսօր շուրջպարը միավորել է 2000-ից ավելի մասնակիցների։
Այսօրինակ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը կարևոր է ոչ միայն համայնքի բնակիչների շրջանում միասնականության ու համախմբվածության գաղափարը սերմանելու, այլև գեղեցիկ ավանդույթ կարող է դառնալ և յուրաքանչյուր տարի համատեղ ջանքերով, տոնական տրամադրությամբ հավաքվենք միասնական շուրջպարի։
Մեզ համար առաջնայինն ու կարևորը միասնականությունն է, եթե միասին ենք՝ կկարողանանք խնդիրներն էլ օր առաջ լուծել, հոգսերն էլ թեթևացնել, ուրախությունն էլ առավել մասշտաբային դարձնել։
Բոլորիդ մաղթում եմ ուրախ ժամանց և անմոռանալի օր»- ողջույնի խոսքում նշել է Մուշեղ Մուրադյանը։

Տոնակատարության ընթացքում գլխավոր՝ «Ախուրյան» պարից բացի, տարբեր շուրջպարերով ելույթներ են ունեցել Հայաստանի ազգային պարարվեստի միության կազմում գործող, ինչպես նաև համայնքային պարային խմբեր մարզերից եւ մայրաքաղաքից, ՄՊՀ-ի մշակութաբանության բաժնի պարարվեստի դասախոսներ, ուսանողներ, հանրապետությունում ճանաչված մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր: Հին և նոր պարերով ելույթ է ունեցել նաև «Ակունք» ազգագրական երգի-պարի պետական համույթը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը ոչ մրցութային կարգով մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին

20:16 13.10.2024

Վարչապետը ոչ մրցութային կարգով մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մրցութային կարգով Ապարանում մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին, այնուհետև մասնակցել մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարի հաղթողները ստացել են դրամական պարգևներ, մրցանակային ֆոնդը կազմել է 1.500.000 դրամ: Մրցուղին եղել է շուրջ 40 կմ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ստեղծված մթնոլորտի համար և շնորհավորել ինչպես հաղթողներին, այնպես էլ մրցանակային տեղեր չզբաղեցրած հեծանվորդներին: […] ...

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում

19:50 13.10.2024

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում: Ալեքսանդր Պետրակովը մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին`Չանչարևիչ, Չալըշըր, Հարոյան, Իվու, Սպերցյան, Սելարայան, Հովհաննիսյան, Միրանյան, Թիկնիզյան, Մուրադյան, Բիչախչյան: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: ...

Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը

19:42 13.10.2024

Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL) աջակցող 34 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով  հարգել ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելությունը և ապահովել նրա անձնակազմի անվտանգությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համատեղ հայտարարությունը հրապարակվել է X-ի «Լեհաստանը ՄԱԿ»-ում միկրոբլոգում: Ստորագրած երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի առաքելությանը՝ հարավային Լիբանանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար: Լեհաստանի […] ...

Երևանը մեր հավաքական նկարագրի ու դիմագծի արտահայտությունն է. նախագահի շնորհավորական ուղերձը

19:20 13.10.2024

Երևանը մեր հավաքական նկարագրի ու դիմագծի արտահայտությունն է. նախագահի շնորհավորական ուղերձը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել մայրաքաղաքի 2806-ամյակի առթիվ: «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ: Երևանը մեր երկրի այցեքարտն ու խորհրդանիշն է իր հազարամյա պատմությամբ և մերօրյա զարթոնքով, և պատահական չէ, որ հաճախ պետությունն ու մայրաքաղաքը նույնանում են ինչպես օտարների, այնպես էլ աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերի ընկալումներում: Իր հիմնադրման […] ...

Նեթանյահուն Գուտերեշին կոչ է արել ՄԱԿ-ի խաղաղապահներին դուրս բերել Լիբանանից

19:00 13.10.2024

Նեթանյահուն Գուտերեշին կոչ է արել ՄԱԿ-ի խաղաղապահներին դուրս բերել Լիբանանից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել խաղաղապահ ուժերը դուրս բերել Լիբանանի հարավում գտնվող մարտական ​​գոտուց՝ իրենց անվտանգության համար։ «Ուզում եմ ուղղակիորեն դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. եկել է ժամանակը հանել ՅՈՒՆԻՖԻԼ-ը (Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահները) «Հեզբոլլահ»-ի հենակետերից և մարտական ​​շրջաններից: Հեռացնել ՅՈՒՆԻՖԻԼ-ի ուժերը վտանգից. սա պետք է արվի հենց […] ...

Վարչապետը բանախոսություն է ունեցել ՔՊ Ժողովրդավարության դպրոցում

18:40 13.10.2024

Վարչապետը բանախոսություն է ունեցել ՔՊ Ժողովրդավարության դպրոցում

««Որտեղ հաց, այնտեղ կաց». Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը». այս խորագրով բանախոսություն ունեցա ՔՊ Ժողովրդավարության դպրոցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP