Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին․ Գերմանիայի Մյունսթերի համալսարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+26.09 oC

Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին․ Գերմանիայի Մյունսթերի համալսարան

11:24 13.10.2024

Հայաստանի Գիտությունների ակադեմիայի և գերմանական Մյունսթերի համալսարանի հնագետները հնագույն Արտաշատ (հուն.` Արտաքսատա) քաղաքում հայտնաբերել են վաղ քրիստոնեական՝ նախկինում անհայտ եկեղեցու մնացորդներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն՝ մեջբերելով Գերմանիայի հինգերորդ խոշորագույն համալսարանի կողմից հրապարակված «Հայ-գերմանական թիմի համատեղ հայտնագործությունը հնագույն Արտաքսատա քաղաքում» խորագրով հոդվածը։

Հայտնաբերվածն ութանկյուն շինություն է, որն ունի խաչի նման տարածվող թևեր․ տեղեկությունը բացառիկ լուսանկարներով ու նյութերով հիմնավորում է գերմանական հեղինակավոր Մյունսթերի համալսարանը, որը գեոինֆորմատիկայի և աշխարհագրական տեխնոլոգիաների առաջատար կենտրոններից է։ Հենց այս համալսարանի մասնագետներն են հայ հնագետների հետ ներկայում պեղումներ անում Արարատի մարզում՝ Խոր Վիրապի մոտակայքում։

«Հայ-գերմանական թիմի համատեղ հայտնագործությունը հնագույն Արտաքսատա քաղաքում» խորագրով հոդվածը մեջբերում է Մյունսթերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիյտենբերգերին.

«Հայ գերմանական «Արտաքսատա» հնագիտական ծրագրի վրա աշխատող թիմը հայտնաբերել և պեղել է եկեղեցու առանձին մասերը և ուսումնասիրել եկեղեցին՝ օգտագործելով երկրաֆիզիկական մեթոդներ: 4-րդ դարի թվագրվող շինությունը երկրի հնագիտական ​​փաստաթղթերով հնագույն եկեղեցին է՝ Հայաստանում վաղ քրիստոնեության աղմկահարույց վկայությունը»:

Համալսարանի հոդվածը հղում է անում նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պրոֆեսոր Մկրտիչ  Զարդարյանին.«Մինչ այժմ ութանկյուն եկեղեցիներ այստեղ հայտնի չէին, բայց մենք դրանք լավ գիտենք Միջերկրածովյան տարածաշրջանի արևելյան մասից, որտեղ դրանք ծագել են մ.թ. 4-րդ դարից»։

Արարատյան դաշտավայրում պեղումներով հայտնաբերված եկեղեցական կառույցը տիպաբանորեն համապատասխանում է վաղ քրիստոնեական  համալիրներին։ Խաչաձև տարածվող կառույցում հետազոտողները հայտնաբերել են նաև փայտե հարթակների մնացորդներ, որոնք, ըստ ռադիոածխածնային մեթոդով թվագրման, մ.թ. 4-րդ դարի կեսերի են: Ութանկյուն կառույցի տրամագիծը մոտ 30 մետր է, ունեցել է պարզ շաղախով հատակ և հախճապակյա սալիկներ։ Իսկ մարմարե գտածոները ցույց են տալիս, որ կառույցը շռայլորեն զարդարված է եղել Միջերկրական ծովից բերված այս նյութով։

Գերմանա-հայկական թիմը «Արտաքսատա» նախագծով» (AGAP) Հայաստանում է սեպտեմբերից։ Մյունսթերի համալսարանը, որի հնագետներն ընդգրկված են այս նախագծում, տեղեկացնում է՝  խումբը կշարունակի պեղումները և հույս ունի նոր գտածոների մասին ևս փաստել, նաև պարզել՝ ում է նվիրված եղել այս եկեղեցին։

Հոդվածում ներկայացվում է.

«Արտաքսատան (Արտաշատ) Հայաստանում այն տարածքում է, որտեղ, ըստ ավանդության, բանտարկության մեջ է պահվել Գրիգոր Լուսավորիչը՝ նախքան մեր թվարկության 301 թվականին հայոց Տրդատ III թագավորի կողմից քրիստոնեության ընդունումը։ Այսպիսով, Հայաստանը դարձավ առաջին քրիստոնյա պետությունն աշխարհում։ Նոր հայտնաբերված եկեղեցուց շատ փոքր հեռավորության վրա է միջնադարյան Խոր Վիրապ վանքը, որը հիշեցնում է այդ ավանդույթը»։

Հայ-գերմանական հետազոտական ​​խումբը 2018 թվականից ուսումնասիրում է Արարատյան դաշտի հելլենիստական ​​Արտաքսատա (Արտաշատ) մետրոպոլիան։ Հնագույն քաղաքի հնագիտական պեղումների նախագիծը ֆինանսավորում են Գերմանական հետազոտական ​​հիմնադրամը և ՀՀ ԳԱԱ-ն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

15:53 13.10.2024

Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11:45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Լ. Հ.-ին (ծնված 1976 թ․) իջեցրել (մոտ 100 մ) և մոտեցրել են […] ...

Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:30 13.10.2024

Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Մեր երկրի համար արհեստական բանականությունը ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է. ԲՏԱ նախարար

15:06 13.10.2024

Մեր երկրի համար արհեստական բանականությունը ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է. ԲՏԱ նախարար

Մեկնարկել է AI Conf 2024-ը, որն այս տարի անցկացվում է «Building with AI»՝ «Կառուցելով արհեստական բանականությամբ» խորագրով: Բացման հանդիսությանը ներկաներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարն ընդգծել է, որ մեր երկրի համար ԱԲ-ն ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է։ Նա նշել է՝ մեծ հնարավորություններ կան՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների մեջ […] ...

Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղին. աղբյուր

14:43 13.10.2024

Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղին. աղբյուր

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի չորրորդ մրցափուլի Հայաստան -Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչը նախախաղային ասուլիսի ժամանակ հարցականի տակ էր թողել հավաքականի առաջատար խաղացողներից մեկի՝ Էդուարդ Սպերցյանի մասնակցությունն առաջիկա խաղին։ Սպերցյանը մեջքի հետ կապված խնդիրների պատճառով բաց էր թողել Հայաստանի ընտրանու նախորդ հանդիպումը, որը կայացել էր Ֆարերյան կղզիներում։ Հայտնի է դարձել, որ «Կրասնոդարի» կիսապաշտպանը լիարժեք […] ...

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

14:28 13.10.2024

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Գազամատակարարման վթարային ընդհատումներ՝ Վանաձոր քաղաքում

14:11 13.10.2024

Գազամատակարարման վթարային ընդհատումներ՝ Վանաձոր քաղաքում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ Դիլիջան-Վանաձոր Dպ-500 մայրուղային գազատարի 35․4 կմ հատվածում վթարային իրավիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 14-ը ժամը 16:00-ն դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, Դարպաս, Շահումյան, Բազում բնակավայրերի գազասպառողների, «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեզամ-Գազ-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ՌասՄարի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԲԵՍԱՌԱՍ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սարջոն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արթուր […] ...

BACK_TO_TOP