ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+10.09 oC

ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

18:40 12.10.2024

Հոկտեմբերի 12-ին, ժամը 13:36-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

10:51 11.03.2025

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։ «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Հանդիպում-դասախոսությունները կունենան հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ կբացահայտվեն արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։ Թեմաների […] ...

Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն «Ֆեյսբուք»-ում ներկայանալով կեղծ անհատական էջերով՝ մի շարք անձանցից հափշտակել են շուրջ 10 մլն դրամ

10:46 11.03.2025

Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն «Ֆեյսբուք»-ում ներկայանալով կեղծ անհատական էջերով՝ մի շարք անձանցից հափշտակել են շուրջ 10 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայանալով այդ անձանց ընկերներին և […] ...

Օմար Մոմանին Ջորկաեֆին ծաղրանկար է նվիրել

10:40 11.03.2025

Օմար Մոմանին Ջորկաեֆին ծաղրանկար է նվիրել

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին Ֆրանսիայի ազգային հավաքականում հանդես եկած, հայկական արմատներ ունեցող Յուրի Ջորկաեֆին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ծաղրանկար է նվիրել։ Մարտի 9-ին Ջորկաեֆը նշել է ծննդյան 57-րդ տարեդարձը։ Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998թ. դարձել է աշխարհի, 2000թ.՝ Եվրոպայի չեմպիոն։ Լեգենդար ֆուտբոլիստը «Ինտերի» հետ նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը։   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация […] ...

Թրամփը հայտարարել է, որ կգնի նոր Tesla մեքենա՝ Իլոն Մասկին աջակցություն ցույց տալու համար

10:34 11.03.2025

Թրամփը հայտարարել է, որ կգնի նոր Tesla մեքենա՝ Իլոն Մասկին աջակցություն ցույց տալու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կգնի նոր Tesla մեքենա՝ ընկերության սեփականատեր Իլոն Մասկին աջակցելու համար։ «Վաղը առավոտյան ես գնելու եմ բոլորովին նոր Tesla՝ որպես վստահության և աջակցության քվե Իլոն Մասկի համար»,- գրել է նա Truth Social-ում: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մասկի՝ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) գործողությունները, որը զբաղվում է կառավարական ապարատի չափերի կրճատմամբ, ԱՄՆ-ում […] ...

Բամբակաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:20 11.03.2025

Բամբակաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 12-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։ ...

Ո՞ր թիմերն են ամենաշատը ծախսել՝ աշխատավարձ վճարելու համար

10:16 11.03.2025

Ո՞ր թիմերն են ամենաշատը ծախսել՝ աշխատավարձ վճարելու համար

ՈՒԵՖԱ-ն նշել է այն ակումբներին, որոնք նախորդ մրցաշրջանում ամենաշատն են ծախսել՝ ֆուտբոլիստներին աշխատավարձեր վճարելու համար, հայտնում է Marca-ն: 2023/24 մրցաշրջանում եվրոպական ակումբներից ամենաշատը ծախսել է ֆրանսիական ՊՍԺ-ն՝ 658 միլիոն եվրո: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է (554 միլիոն), իսկ եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը» (505 միլիոն): ...

BACK_TO_TOP