Լեհաստանը Գերմանիային մեղադրել է Շենգենյան համաձայնագիրը խախտելու մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
-0.91 oC

Լեհաստանը Գերմանիային մեղադրել է Շենգենյան համաձայնագիրը խախտելու մեջ

17:43 12.10.2024

Գերմանիայի կողմից սահմանային վերահսկողությունը խախտում է Շենգենյան համաձայնագրի իմաստը, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ ելույթ ունենալով իշխող «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության համագումարում։

«Գերմանիան, իր բոլոր սահմաններին հսկողություն սահմանելով, հարվածում է Շենգենյան գոտու իմաստին»,- ասել է Սիկորսկին։

Նա հավելել է, որ Գերմանիայի գործողությունների արդյունքում խախտվել է «երթևեկության ազատությունը ողջ Եվրոպայում»։

Սեպտեմբերի 9-ին Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը կարգադրել է ժամանակավոր հսկողության միջոցներ կիրառել Գերմանիայի բոլոր ցամաքային սահմաններում՝ միգրանտների հոսքը նվազեցնելու և ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի շրջանակներում։ Եվրոպական հանձնաժողովին ուղղված բացատրական նամակում Ֆեսերը նշել է, որ միգրանտներին ընդունելու երկրի և դրա դաշնային նահանգների ռեսուրսները «գործնականում սպառված են»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին Վիեննայի փողոցներում ավելի շատ ոստիկաններ կլինեն

20:10 21.12.2024

Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին Վիեննայի փողոցներում ավելի շատ ոստիկաններ կլինեն

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Վիեննայի ոստիկանությունը որոշել է մեծացնել իր ներկայությունը քաղաքում, հատկապես Սուրբ Ծննդյան տոնավաճառներում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մագդեբուրգում տեղի ունեցածի պատճառով, որը կապ չունի Ավստրիայի հետ, շաբաթ օրվանից մենք կուժեղացնենք անվտանգությունը ողջ Վիեննայում և կկենտրոնանանք Սուրբ Ծննդյան տոնավաճառների վրա»,-ասել է Վիեննայի ոստիկանության խոսնակ Դեյվիդ Պավլիկը: Նա ընդգծել […] ...

SHANTNEWS

20:00 21.12.2024

SHANTNEWS

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

19:49 21.12.2024

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

Բրազիլիան ներկայացրել է BRICS-ի իր նախագահության լոգոն

19:37 21.12.2024

Բրազիլիան ներկայացրել է BRICS-ի իր նախագահության լոգոն

Բրազիլիան ներկայացրել է լոգոտիպը, որը կօգտագործվի որպես երկրի BRICS նախագահության մաս: Այն հրապարակված է Բրազիլիայի կառավարության կայքում։ Դա կլինի սումաումա բամբակի ծառը, որն աճում է Ամազոնի անձրևային անտառներում: Լոգոտիպը բազմագույն ծառ է՝ կապույտ ֆոնի վրա։ Ծառի գունային սխեման, որը հիմնված է Բրազիլիայի դրոշի գույների վրա, ներառում է կարմիր, կանաչ, կապույտ, դեղին և նարնջագույն: Հայտարարության մեջ […] ...

Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետևանքով 22 մարդ է զոհվել

19:27 21.12.2024

Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետևանքով 22 մարդ է զոհվել

Բրազիլիայի հարավ-արևելքում ավտոբուսը բախվել է մեքենային և բեռնատարին, ինչի հետևանքով 22 մարդ է զոհվել, հայտնում է CNN Brasil-ը՝ հղում անելով տեղի հրշեջ ծառայությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Մինաս Ժերայս նահանգում։ Սան Պաուլոյից ընթացող ավտոբուսը բախվել է մեքենային և բեռնատարին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսում 45 ուղեւոր է եղել։ […] ...

Պահպանական պարտավորագրի կնքումը նպատակ ունի սեփականատերերին ծանոթացնել իրենց պարտականություններին․ ԿԳՄՍՆ

19:14 21.12.2024

Պահպանական պարտավորագրի կնքումը նպատակ ունի սեփականատերերին ծանոթացնել իրենց պարտականություններին․ ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել պահպանական պարտավորագրի կնքման վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է․ «Հաշվի առնելով որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող ոչ ստուգ տեղեկությունները` հայտնում ենք. Պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտը կարգավորվում է մի շարք իրավական ակտերով, այդ թվում՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով: Այդ օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է […] ...

BACK_TO_TOP