Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման միակ խոչընդոտը Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է. Ռուբեն Ռուբինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+17.09 oC

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման միակ խոչընդոտը Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է. Ռուբեն Ռուբինյան

17:00 12.10.2024

Թուրքիայում սխալ ընկալում կա, թե հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ճանապարհին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում անցկացվող պանելային քննարկմանը:

«Թուրքիայում սխալ ընկալում կա, թե հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ճանապարհին: Բազմիցս ապացուցվել է, որ դա այդպես չէ։ Այդպես չի եղել 2010-ականների սկզբին, երբ այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությունն իր կիզակետում էր, երբ արձանագրությունները ստորագրվեցին: Հայաստանի կառավարությունն այն ժամանակ պատրաստ էր առանց նախապայմանների անմիջապես նորմալացնել հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ասել է Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում կա մեկ խոչընդոտ՝ Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունը: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը մնա երկու պետությունների միջև գործընթաց: Ռուբինյանը վերահաստատել է, որ անգամ վաղը Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է Շոտլանդիայի նախկին առաջին նախարար Սալմոնդը

21:12 12.10.2024

Մահացել է Շոտլանդիայի նախկին առաջին նախարար Սալմոնդը

69 տարեկան հասակում մահացել է շոտլանդացի քաղաքական գործիչ Ալեքս Սալմոնդը, ով 2007-2014 թվականներին եղել է Շոտլանդիայի առաջին նախարարը։ Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) նախկին առաջնորդի մահվան մասին, ով ձգտում էր տարածաշրջանը դուրս բերել Մեծ Բրիտանիայից, հաղորդում է Sky News-ը։ «Ալեքս Սալմոնդը մեծ քաղաքական գործիչ էր, թեև մենք տարբերվում էինք սահմանադրական հարցերի շուրջ, չի կարելի հերքել, որ […] ...

Չիկագոյում բեռնատար գնացք են թալանել

21:00 12.10.2024

Չիկագոյում բեռնատար գնացք են թալանել

Չիկագոյում բեռնատար գնացք են թալանել, հայտնում է ABC7-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ «Չիկագոյի ոստիկանությունը հետաքննում է գնացքի կողոպուտը, որը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին Վեսթ Սայդում», – ասվում է զեկույցում: Ականատեսները պատմել են, որ ավելի քան մեկ տասնյակ գողեր մեկ ժամ շարունակ ապրանքներ են գողացել բեռնատար գնացքից, մինչև ոստիկանությունը ժամանել է: Առնվազն վեց հանցագործ է բերման ենթարկվել։ […] ...

Չարլզ III թագավորը չի խանգարի Ավստրալիային լքել բրիտանական թագը. Daily Mail

20:52 12.10.2024

Չարլզ III թագավորը չի խանգարի Ավստրալիային լքել բրիտանական թագը. Daily Mail

Չարլզ III թագավորը չի միջամտի Ավստրալիային, եթե այն լքի բրիտանական թագը և հռչակվի անկախ հանրապետություն։ Այս մասին հայտնում է Daily Mail թերթը։ Չարլզ III-ը հաջորդ շաբաթ կայցելի Ավստրալիա։ Մինչ այս հանդիպման խնդրանքով նրան է դիմել Ավստրալիայի հանրապետական ​​շարժումը (ՀՀՇ)։ Նամակում ասվում է, որ «ժամանակն է, որ Ավստրալիան հավասար դիրքի վրա կանգնի այլ ազգերի հետ միջազգային […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի հարավի մարտերում սպանել է «Հեզբոլլահ»-ի 50 զինված կողմնակիցների

20:40 12.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի հարավի մարտերում սպանել է «Հեզբոլլահ»-ի 50 զինված կողմնակիցների

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները 24 ժամվա ընթացքում Լիբանանի հարավում մարտերում սպանել են լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման 50 զինված գրոհայինների։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ իսրայելցի զինվորականները Լիբանանի հարավում արշավանքների ժամանակ հայտնաբերել են «ստորգետնյա թունելներ, հրթիռային կայաններ, ականանետեր և հակատանկային հրթիռներ», ինչպես նաև ռազմական օբյեկտներ, «Հեզբոլլահ» շարժման ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք։ ...

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 320 հրթիռ և արկ

20:30 12.10.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 320 հրթիռ և արկ

Իսրայելի զինվորականները ուրբաթ և շաբաթ օրերին՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին, հայտնաբերել են 320 հրթիռների և արկերի արձակում «Հեզբոլլահ» շիական կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից դեպի հրեական պետության տարածք։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Բանակը կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից»,- ասվում է հայտարարության մեջ։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսեց «Հյուսիսի […] ...

«Եթե չլիներ այս ծրագիրը, տուն կառուցելու համարձակություն չէինք ունենա». ԼՂ-ից տեղահանվածը՝ պետական աջակցության ծրագրի մասին

20:18 12.10.2024

«Եթե չլիներ այս ծրագիրը, տուն կառուցելու համարձակություն չէինք ունենա». ԼՂ-ից տեղահանվածը՝ պետական աջակցության ծրագրի մասին

«Եթե չլիներ այս ծրագիրը՝ տուն կառուցելու համարձակություն չէինք ունենա, բայց որ գիտենք՝ օգնություն ունենք պետության կողմից, գտանք այդ համաձակությունը և կառուցեցինք մեր տունը»․ ԼՂ-ից տեղահանված Եվա Ավետիսյանը՝ Սարիգյուղում հաստատվելու և Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու մասին։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։   ...

BACK_TO_TOP