Եվրամիությունը ողջունել է Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը. Վասիլիս Մարագոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+17.09 oC

Եվրամիությունը ողջունել է Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը. Վասիլիս Մարագոս

16:05 12.10.2024

Երևանում կայացած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ Եվրամիությունը ողջունել է Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և Հայաստանում ու տարածաշրջանում իր գործընկերների հետ ակտիվորեն աշխատում է այն կյանքի կոչելու ուղղությամբ:

Դեսպանը նշել է, որ տպավորված է համաժողովի նախապատրաստման աշխատանքներով, շնորհավորել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և իրենց մյուս գործընկերներին՝ այս նախաձեռնությունն ու գործընթացը որակելով «շատ կարևոր»:

«Անմիջապես կուզենայի ընդգծել, որ գործընկերության խորհրդի նիստում, որին նաև ներկա է գտնվել նախարար Միրզոյանը, ողջունվել է այս նախաձեռնությունը, որի նպատակն է խաղաղություն և նորմալ հարաբերություններ հաստատել տարածաշրջանում, նաև բացել տրանսպորտային ուղիները՝ պահպանելով ազգային իրավազորության սկզբունքները և ապահովելով նաև փոխադարձությունը, որը դրված է հենց «Խաղաղության խաչմերուկ»-ի հիմքում: Նախորդ տարվա հոկտեմբերին ներկա եմ գտնվել, երբ վարչապետը ներկայացրեց այս նախաձեռնությունը: Մենք ողջունեցինք այն և Հայաստանում ու տարածաշրջանում մեր բոլոր գործընկերների հետ ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի նախաձեռնությունը կյանքի կոչվի»,- նշել է Վասիլիս Մարագոսը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է Շոտլանդիայի նախկին առաջին նախարար Սալմոնդը

21:12 12.10.2024

Մահացել է Շոտլանդիայի նախկին առաջին նախարար Սալմոնդը

69 տարեկան հասակում մահացել է շոտլանդացի քաղաքական գործիչ Ալեքս Սալմոնդը, ով 2007-2014 թվականներին եղել է Շոտլանդիայի առաջին նախարարը։ Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) նախկին առաջնորդի մահվան մասին, ով ձգտում էր տարածաշրջանը դուրս բերել Մեծ Բրիտանիայից, հաղորդում է Sky News-ը։ «Ալեքս Սալմոնդը մեծ քաղաքական գործիչ էր, թեև մենք տարբերվում էինք սահմանադրական հարցերի շուրջ, չի կարելի հերքել, որ […] ...

Չիկագոյում բեռնատար գնացք են թալանել

21:00 12.10.2024

Չիկագոյում բեռնատար գնացք են թալանել

Չիկագոյում բեռնատար գնացք են թալանել, հայտնում է ABC7-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ «Չիկագոյի ոստիկանությունը հետաքննում է գնացքի կողոպուտը, որը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին Վեսթ Սայդում», – ասվում է զեկույցում: Ականատեսները պատմել են, որ ավելի քան մեկ տասնյակ գողեր մեկ ժամ շարունակ ապրանքներ են գողացել բեռնատար գնացքից, մինչև ոստիկանությունը ժամանել է: Առնվազն վեց հանցագործ է բերման ենթարկվել։ […] ...

Չարլզ III թագավորը չի խանգարի Ավստրալիային լքել բրիտանական թագը. Daily Mail

20:52 12.10.2024

Չարլզ III թագավորը չի խանգարի Ավստրալիային լքել բրիտանական թագը. Daily Mail

Չարլզ III թագավորը չի միջամտի Ավստրալիային, եթե այն լքի բրիտանական թագը և հռչակվի անկախ հանրապետություն։ Այս մասին հայտնում է Daily Mail թերթը։ Չարլզ III-ը հաջորդ շաբաթ կայցելի Ավստրալիա։ Մինչ այս հանդիպման խնդրանքով նրան է դիմել Ավստրալիայի հանրապետական ​​շարժումը (ՀՀՇ)։ Նամակում ասվում է, որ «ժամանակն է, որ Ավստրալիան հավասար դիրքի վրա կանգնի այլ ազգերի հետ միջազգային […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի հարավի մարտերում սպանել է «Հեզբոլլահ»-ի 50 զինված կողմնակիցների

20:40 12.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի հարավի մարտերում սպանել է «Հեզբոլլահ»-ի 50 զինված կողմնակիցների

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները 24 ժամվա ընթացքում Լիբանանի հարավում մարտերում սպանել են լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման 50 զինված գրոհայինների։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ իսրայելցի զինվորականները Լիբանանի հարավում արշավանքների ժամանակ հայտնաբերել են «ստորգետնյա թունելներ, հրթիռային կայաններ, ականանետեր և հակատանկային հրթիռներ», ինչպես նաև ռազմական օբյեկտներ, «Հեզբոլլահ» շարժման ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք։ ...

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 320 հրթիռ և արկ

20:30 12.10.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 320 հրթիռ և արկ

Իսրայելի զինվորականները ուրբաթ և շաբաթ օրերին՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին, հայտնաբերել են 320 հրթիռների և արկերի արձակում «Հեզբոլլահ» շիական կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից դեպի հրեական պետության տարածք։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Բանակը կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից»,- ասվում է հայտարարության մեջ։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսեց «Հյուսիսի […] ...

«Եթե չլիներ այս ծրագիրը, տուն կառուցելու համարձակություն չէինք ունենա». ԼՂ-ից տեղահանվածը՝ պետական աջակցության ծրագրի մասին

20:18 12.10.2024

«Եթե չլիներ այս ծրագիրը, տուն կառուցելու համարձակություն չէինք ունենա». ԼՂ-ից տեղահանվածը՝ պետական աջակցության ծրագրի մասին

«Եթե չլիներ այս ծրագիրը՝ տուն կառուցելու համարձակություն չէինք ունենա, բայց որ գիտենք՝ օգնություն ունենք պետության կողմից, գտանք այդ համաձակությունը և կառուցեցինք մեր տունը»․ ԼՂ-ից տեղահանված Եվա Ավետիսյանը՝ Սարիգյուղում հաստատվելու և Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու մասին։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։   ...

BACK_TO_TOP